Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

KRASNODAR (KRR)

ից 39 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի  Կրասնոդար

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

Կրասնոդար - Ջերմացնող արև, հարավային հյուրընկալություն քաղաք՝ որտեղ հատվում են ռուս-կովկասյան մշակույթները:

Կրասնոդարը ժամանակակից, զարգացող քաղաք է։ Այն մշակութային զարգացած քաղաք է դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակներից։ Այն ժամանակ քաղաքը կոչվել է Եկատերինոդար և ունեցել է ռազմական ճամբարի կարգավիճակ։ Մոտ 200 տարի առաջ Եկատերինա II-ը նվիրաբերեց այս ամրոցը Սևծովյան կազակական բանակին։ Այդ ժամանակից ի վեր Կրասնոդարը համարվում է Կուբանի երկրամասի կենտրոնը։ Քաղաքը հայտնի է նաև որպես Հյուսիսային Կովկասի մշակութային կենտրոն: Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, արվեստի և մշակույթի օջախներ, պատմական հուշարձաններ, իսկ երեկոյան ժամերին պարբերաբար անցկացվում են պոեզիայի երեկոներ, լսելի են դաշնամուրի հնչյուններ, որոնց ներքո մեղմիկ ձայնով ընթերցում են հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները, փողոցներում և տրամվայներում պատանի երաժիշտները դրսևորում են իրենց տաղանդը:

Կրասնոդարը Ռուսաստանի ամենից շատ այցելվող քաղաքների տասնյակում է: Հետզհետե ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում այս ուղղությունը, երբ պատրաստվում են ճանապարհորդության՝

ծանոթանալու տեղի տեսարժան վայրերին, որոնք այստեղ շատ են: Կարող եք այցելել թանգարաններ, պատմական վայրեր կամ ժամանակն անցկացնել բնության գրկում:

Ի՞նչ տեսնել Կրասնոդարում

Քաղաքի կենտրոնը

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Կրասնայա փողոցն է։ Այստեղ են տեղակայված ցարական Ռուսաստանի վաճառականների հին շենքերը, խարխուլ տները՝ գունավոր պատշգամբներով, այն ժամանակվա ազնվականների առանձնատները, ինչպես նաև` պատմական հուշարձանները, և Եկատերինա II-ի անունով կոչված շատրվանը։ Այս հատվածում են գտնվում ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Ալեքսանդրովյան հաղթական կամարը, Եկատերինա II-ի հուշարձանը, Քայլող շների քանդակը, դրամատիկական թատրոնը, երաժշտական թատրոնը, ֆիլհարմոնիան, տիկնիկային թատրոնը, թանգարանները, գրադարանը, Ժուկովի հրապարակը, Թատերական հրապարակը, Ավրորա կինոթատրոնը, ծաղիկներով ժամացույցը։ Հանգստյան օրերին այստեղ` հենց փողոցում են անցկացվում բոլոր հնարավոր ներկայացումներն ու միջոցառումները՝ պարեր, մրցույթներ, գեղանկարչություն, սեղանի խաղեր. քաղաքը, կարծես, վերածնվում է` ծանր աշխատանքային օրերից հետո։ Չնայած, որ Կրասնոդարը բավական հանգիստ քաղաք է, այնուամենայնիվ կենտրոնը ամենաանվտանգ վայրն է, հետևաբար, խորհուրդ է տրվում կանգ առնել այդտեղ՝ Կրասնայա, Միրա, Լենինի, Պազշկովսկայա, Դլիննայա փողոցներում:

Վաճառական Ռուբեժանսկու կալվածքը

Վաճառական Ռուբեժանսկու կալվածքը, որը թվագրվում է 20-րդ դարասկզբով, կառուցվել է 1908 թվականին՝ մոդեռն ոճով։

Ֆելիցինի անվան Պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը

Այն հիմնադրվել է 1879 թվականին։ Այն դաշնային նշանակության կառույց է։ Թանգարանում է պահպանվում մոտ 428 հազար ցուցանմուշ։

Կովալենկոյի արվեստի թանգարանը

Այն արվեստի ամենահին թանգարանն է, որտեղ պահպանվում է ավելի քան 9000 արվեստի գործ: Կրասնայա փողոցում գտնվող այս թանգարանը գրավում է իր ճարտարապետությամբ: Մեկ ժամը բավարար է՝ թանգարանը լիարժեք ուսումնասիրելու համար:

Եկատերինա II-ի տաճար

Պատմության և ճարտարապետության սիրահարներն անպայման պետք է այցելեն այս հոյակերտ, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` կայսրուհի Եկատերինա II-ի պատվին կառուցված հուշարձանը, որն իր ճարտարապետական ոճով քաղաքին տալիս է պատմական հին տեսք:

Պրոֆեսոր Կոսենկոյի բուսաբանական այգին

Բնության ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղ հնարավոր է անցկացնել հանգիստը։ Բուսաբանական այս մեծ այգին՝ ծաղկող ծառերով և ծաղիկներով, շատ հարմար է բացօթյա հանգստի համար:

Խոհանոցը

Կուբանի խոհանոցն առանձնանում է իր յուրահատկությամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ այն միավորում է մի քանի մշակույթ՝ ուկրաինական, ռուսական, ուզբեկական և կովկասյան: Կրասնոդարը այն սակավաթիվ վայրերից է, որտեղ կարելի է համտեսել ռուս-կովկասյան ավանդական ուտեստներ: