Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

KUTAISI (KUT)

Ից 39 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի  Քութայիս.

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

Քութաիսի

Գամարջոբա կամ «Բարի գալուստ աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մեկը՝ Վրաստան»

Քութաիսին Իմերեթիի տարածաշրջանի մայրաքաղաքն է։ Երկրի ամենահին քաղաքներից մեկն առաջարկում է հնագույն մշակութային տեսարժան վայրեր, որոնք արժե բացահայտել: Դուք կգտնեք դինոզավրերի հետքեր, քարանձավներ, տաճարներ և շատրվան՝ նվիրված արգոնավորդների հին հունական առասպելին:

Ո՞ւր գնալ Քութաիսիում

Սաթապլիա արգելոց

Սաթապլիա անունը թարգմանվում է որպես «մեղրի տեղ»։ Քաղաքն այդպես է կոչվել ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ծղալտուբո քաղաքում գտնվող փոքրիկ արգելոցում ապրող մեղուներից մեղր հավաքելու ավանդույթի շնորհիվ: Արգելոցն ունի թանգարան, դիտահարթակներ, սրճարան և ապակյա անցուղիներ։ Արգելոցի շրջայցը սկսվում է քարանձավից, անցնում ստորգետնյա բլուրը, այնուհետև` վերադառնում՝ շրջանցելով դինոզավրերի հետքերը։ Քարանձավի երկարությունը 900 մետր է, բարձրությունը՝ 10 մետր, լայնությունը՝ 12 մետր։ Քարանձավը հպարտությունը ստալագմիտներով և ստալակտիտներով լուսավորությունն է, որն ընդգծում է նրա բնական գեղեցկությունը:

Բագրատի տաճար

Միջնադարյան ճարտարապետության գոհար՝ կառուցված 11-րդ դարում։ Երկրի ամենամեծ կրոնական վայրերից մեկը՝ Քութայիսի Սուրբ Աստվածածին մայր տաճարը կառուցվել է Բագրատ III թագավորի հրամանով և մինչ օրս կրում է նրա անունը։

Գելաթիի վանք

Վանքը գտնվում է Քութայիսի Սուրբ Աստվածածին մայր տաճարի մոտ, կառուցվել է 1106 թվականին՝ Դավիթ IV թագավորի հրամանով։ Նա Վրաստանի պատմության մեջ հայտնի է նաև՝ Դավիթ Շինարար անունով։ 1994 թվականից Բագրատին և Գելաթին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Խորհրդարանի շենք

Այս ֆուտուրիստական շենքը նորամուծություն է Քութաիսիում։ Այն նախագծել է իսպանացի ճարտարապետ Ալբերտո Դոմինգո Կաբոն: Շենքում անցկացվում են էքսկուրսիաներ, որտեղ Դուք կարող եք ավելին իմանալ շենքերի նախագծման մասին, ծանոթանալ խորհրդարանական համակարգի պատմությանը, առաքելությանը, կառուցվածքին և դերերին:

Պրոմեթևսի քարանձավը

Պրոմեթևսի քարանձավը կամ Կումիստավի քարանձավը նույնպես գտնվում է Ծղլատուբոյի մոտ՝ Քութայիսից 20 կմ հեռավորության վրա։ 1984 թվականին հայտնաբերված այս քարանձավը Վրաստանի բնության հրաշալիքներից մեկն է։ 1060 մետր երկարությամբ քայլարշավը տեւում է մոտ մեկ ժամ։ Բացի այդ, 2012 թ. զբոսաշրջիկներին առաջարկվում է նավակներով զբոսանք ստորգետնյա գետի վրա՝ հիասքանչ տեսարաններով։

Քարանձավի անվանումը գալիս է Ամիրանիի կովկասյան առասպելից։ Ըստ լեգենդի՝ ինչպես Պրոմեթևսը, այնպես էլ Ամիրանին էլ զայրացրել է աստվածներին և քարանձավի ներսում ինչ-որ մի տեղ շղթայակապ պատժվել։

Ի՞նչ կարելի է վայելել Քութաիսիում

Խոհանոց

Ամենահայտնի ուտեստը, որը պետք է համտեսել այստեղ խաչապուրին է: Խաչապուրին վրացական ավանդական ուտեստ է՝ խմորով և պանրով։ Դրա յուրահատուկ տեսակներից է աջարական խոշոպուրին, որը պանրով և ձվով բաց կարկանդակի տեսակ է: Ավանդական մեկ այլ ուտեստներից է՝ խինկալին. խմորե պարկեր, որոնց մեջ լցոնված է մսի ֆարշ: Վրացական ավանդական հացը Թոնրիս պուրին է, որը նույնպես շատ համեղ է: Այն խրթխրթան է, ունի փխրուն միջուկ: Հացը թխում են թոնրի մեջ:

Գինիներ։ Վրացական գինիներն ունեն ավելի քան 8000 տարվա պատմություն: Վրաստանը համարվում է գինու ծննդավայրերից մեկը: Սապերավի խաղողի գինին ամենահայտնին է և ամենատարածվածը Վրաստանում: