Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

LYON (LYS)

ից 39 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի  Լիոն

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

Bonjour! Bienvenue au Lion! Բարի գալուստ Լիոն!

Խոհարարական գլուխգործոցներից մինչև գաղտնի անցումներ և պատմական ճարտարապետություն

Լիոնը հիմնադրվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա. 43թ․։ Այն Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքն է, որը դեպի լեռնային Ռոն-Ալպեր տարածաշրջան տանող դարպասն է։ Նրա հարուստ պատմությունը, տպավորիչ ճարտարապետությունը և աշխարհահռչակ խոհանոցն Լիոնը դարձնում են այցելության համար արժանի վայր։

Ֆուրվիերի բլուր

Լիոնի ամենահայտնի տուրիստական ուղղությունն է, որը կատարելապես համատեղում է պատմությունը, մշակույթն ու արկածները:

Դեպի բլուր հնարավոր է բարձրանալ ոտքով, սակայն պետք է հաշվի առնել, որ բլրի գագաթ տանող նեղ աստիճանները թույլ նյարդեր ունեցողների համար չեն։ Բլուր կարելի է բարձրանալ նաև ֆունիկուլյորով (ճոպանուղով) (տեղաբնակներն այն անվանում են la ficelle)։ Ֆուրվիերի գագաթից բացվում է Լիոն հին քաղաքի և Սաոն գետի գեղեցիկ տեսարանը:

Այստեղից կարող եք տեսնել հեռվում վեր խոյացող Ալպերը։ Քիչ հեռվում՝ բլրի գագաթին են Աստվածամոր տաճարը, Ֆուրվիերի տաճարը և La Tour Métallique-ը, այսպես ասած, Լիոնի պատասխանը՝ Էյֆելյան աշտարակին:

Անտիկ թատրոն

Լիոնի հնագույն թատրոնը գտնվում է օդեոն կոչվող հնագույն համերգասրահի կողքին։

Թատրոնը հայտնաբերվել է 19-րդ դարում, իսկ 1933 թվականից այստեղ պեղումներ ու վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Պատմությունից հայտնի է, որ թատրոնը հիմնադրվել է մ․թ․ 19-ին։ Հունիս-հուլիս ամիսներին այստեղ կարող եք դիտել թատերական ներկայացումներ և դասական գրողների ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։

Նոտր-Դամ դե Ֆուրվիերի բազիլիկ

Ֆուրվիերի բլրի գագաթին գտնվում է Նոտր-Դամ դե Ֆուրվիերի բազիլիկը, որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարանը:

Այն Լիոնի յուրատեսակ պատասխանն է «Sacré-Coeur-ին», որտեղից բացվում են քաղաքի տպավորիչ տեսարանները: Ուշադրություն դարձրեք խճանկարներին, որոնք պատկերում են Ժաննա դ՛Արկի կյանքի տեսարանները և համոզվեք, որ բավականաչափ ժամանակ ունեք՝ շրջելու տարածքում:

Սեն-Ժան տաճար

Լիոնի գլխավոր տաճարը ավելի քան 9-դարյա պատմություն ունի։ Այն վեր է խոյանում Հին քաղաքում և որպես դրա անբաժանելի մաս՝ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Տաճարը ուշագրավ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև իր աստղագիտական ժամացույցով, որը հնագույններից մեկն է աշխարհում: Դանդաղ թափառեք Վիու Լիոնի նեղ, ոլորապտույտ փողոցներով, մտեք փոքրիկ պուրակներ, բուտիկներ և սրճարաններ: Վիու Լիոնի երեք տարբեր շրջաններն են Սեն-Ժանը, Սեն Ժորժը և Սեն Պոլը։ Ամբողջ տարածքն այժմ հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Սեն Ժանը, Սեն Ժորժը և Սեն Պոլը քաղաքի լավագույն վայրերն են, որտեղ կարող եք վայելել բուշոնների հաճույքը. դրանք ավանդական ռեստորաններ են, որոնք մասնագիտացած են լիոնցիների սիրելի ըմպելիքների և մթերքներով հարուստ ուտեստների հարուստ ճաշացանկով:

Տրաբուլները

Գլխավոր փողոցներից դուրս տրաբուլներ են՝ թաքնված անցումները և փոքրիկ արահետները, որոնք ժամանակին օգտագործում էին մետաքսագործներն իրենց ապրանքը քաղաքով տեղափոխելու համար։ Այս անցումները տանում են դեպի ջրհորներով և պարուրաձև սանդուղքներով փռված բակեր: Գաղտնի անցումները գտնվում են քաղաքի հին հատվածներում, որոնցից մի քանիսը թվագրվում են 4-րդ դարով։

Կերպարվեստի թանգարան

Այս պատկերասրահը Փարիզից դուրս գտնվող Ֆրանսիայի ամենամեծ թանգարանն է: Հավաքածուն ներառում է ֆրանսիական գեղանկարչության և քանդակի ստեղծագործություններ (Դելակրուայից մինչև Պաբլո Պիկասո, ինչպես նաև Օգյուստ Ռոդենի քանդակները), բայց ամենահայտնի ցուցանմուշներից մեկը գտնվում է թանգարանի դռներից դուրս: Հայտնի Բարթոլդիի շատրվանը պատկերում է չորս ձի, որոնք դուրս են թռչում ջրից:

Ի՞նչ անել Լիոնում

Լիոնը Ֆրանսիայի գաստրոնոմիական մայրաքաղաքն է։ Լիոնում հնարավոր է գտնել ցանկացած գրպանին համապատասխան համեղ մի բան՝ փողոցի շուկաներից մինչև Michelin-ի աստղեր ունեցող ռեստորաններ: Նկատի ունեցեք, որ Լիոնում անպայման պետք է այցելել «Les Halles de Lyon», որը հիմնադրել է ֆրանսիացի հայտնի խոհարար Փոլ Բոկուզեն: Այս փակ շուկան ունի ավելի քան 60 սննդի տաղավար: