Պայմաններ և դրույթներ

www.flyone.eu ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կայքը պատկանում և կառավարվում է "Fly One" SRL-ի կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է՝ Մոլդովայի Հանրապետություն, քաղաք Քիշնև, Գրենոբլյա փող․ 259/2 հասցեում, այսուհետ՝ FLYONE։ Սույն ընդհանուր պայմանները սահմանում են հնարավոր այցելուների կամ հաճախորդների կողմից www.flyone.eu կայքի օգտագործման պայմանները: Մուտք գործելով և դիտելով կայքը՝ դուք ընդունում եք ստորև նկարագրված օգտագործման պայմանները:


ՊԱՅՄԱՆՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄ


Մուտք գործելով այս կայք և/կամ կայքի ցանկացած էջ՝ դուք համաձայնում եք օգտագործման կանոններին և պայմաններին։


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Կայքում ներկայացված է տեղեկատվություն՝ FLYONE ապրանքների և ծառայությունների մասին, ինչպես նաև տեղեկություններ՝ թռիչքների և ամրագրումների կառավարման հետ կապված ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ։


ԿԱՅՔԻ ԿՈՆՏԵՆՏԻ (ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

www.flyone.eu կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքի մասին օրենքով, բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի էջերի, բովանդակության և դիզայնի նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են FLYONE-ին։ Արգելվում է առանց FLYONE-ի գրավոր համաձայնության պատճենել, փոփոխել, ցուցադրել, տարածել, փոխանցել, հրապարակել, առևտրայնացնել, արտոնագրել, ստեղծել ածանցյալ նյութեր կամ ցանկացած այլ նպատակով օգտագործել կայքի բովանդակությունը:

Սույն կայքում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է FLYONE-ի սեփականությունը, որն իրավունք ունի ցանկացած պահի փոխել կայքի բովանդակությունը և/կամ կառուցվածքը`առանց նախնական ծանուցման:

Կայքի պատկերանիշն (լոգոտիպը) ու այլ տարրերը հանդիսանում են FLYONE-ի մտավոր սեփականությունը։ FLYONE-ի մտավոր սեփականություն հանդիսացող կայքի նյութերի օգտագործումը, ցուցադրումը, տարածումը և այլ գործողություններն արգելվում են օրենսդրությամբ և կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

www.flyone.eu կայք մուտք գործելը և կայքից օգտվելն անվճար է։ Կայքի նպատակն է օգնել կայքից օգտվողներին ամենապարզ և հնարավորինս արագ ձևով գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

FLYONE-ը չի կարող պատասխանատվություն կրել կայքի օգտագործման արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի ցանկացած վնասի համար։ Ծառայություններին, գներին, տեղեկատվությանը, արշավներին և մարքեթինգային ակցիաներին, տեխնիկական ասպեկտներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, որը տեղադրած է www.flyone.eu կայքում, ներկայացված է տեղեկատվական նպատակներով: www.flyone.eu կայքի բովանդակությունից ոչ մի բան չի կարող իրենից պայմանագրի կնքման հաստատուն առաջարկ ներկայացնել և չի կարող ստանձնել Amigio-ի պատասխանատվությունը՝ հաջորդող որևէ հանաձայնագրի բացակայության դեպքում:


ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Կայքի բովանդակության նպատակն է` թարմացված և ճշգրիտ տեղեկատվության փոխանցումը։ FLYONE-ը չի կարող երաշխավորել, որ ներկայացված էջերում սխալներ չկան, սակայն երաշխավորում է, որ ընկերությունը կանի անհրաժեշտ ամեն բան՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և ցանկացած սխալ շտկելու համար:


ԿԱՊՆ ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻ ՀԵՏ

Կայքը կարող է պարունակել այլ կայքերի վկայակոչումներ կամ հղումներ, որոնք FLYONE- ն օգտակար է համարում՝ կապված կայքի բովանդակության հետ, և որոնք չեն գտնվում նրա վերահսկողության կամ կառավարման ներքո: Նշված վկայակոչումների և հղումների օգտագործման դեպքում կիրառվելու են այդ կայքերի համապատասխան օգտագործման ընդհանուր պայմանները: FLYONE-ը չի կարող երաշխավորել/վերահսկել իր կայքում կատարված հղումներով երրորդ անձանց կայքերում ներկայացված տեղեկատվության ակտուալությունը / ճշգրիտ լինելը։


ԿԱՅՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկացած անձ, ով այցելում է www.flyone.eu կայքը և ով այս կայքի միջոցով տրամադրում է անձնական տվյալներ կամ տեղեկատվություն, իր համաձայնությունն է տալիս հետևյալին. FLYONE ընկերության կողմից այդ տվյալների և անձնական տեղեկատվության մշակմանը, գովազդային (մարքեթինգային) նյութերի ստացմանը, FLYONE- ի կողմից ձեռնարկված և օրենքով թույլատրվող այլ գործողությունների, որոնք ենթակա չեն հաստատման ստացողի կողմից։ FLYONE-ը պահպանում է այդ տեղեկատվության գաղտնիությունը։ Կայքի օգտագործման և օգտագործման պաշտպանության վերաբերյալ Ձեր իրավունքների իրացման հետ կապված ցանկացած հարցերով խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ կայքի «Կոնտակտային տվյալներ» բաժնի միջոցով: