Ուղեբեռ

Ձեռքի ուղեբեռ է համարվում այն ուղեբեռը, որն ուղևորը տեղափոխում է օդանավի սրահում և որը տեղադրվում է առջևի նստատեղի տակ կամ, հնարավորության դեպքում, վերևում գտնվող ուղեբեռի խցիկում: Բոլոր ուղևորներին թույլատրվում է փոխադրել մեկ կտոր ձեռքի ուղեբեռ։ 40x30x20 սմ

չվերթներում գործում են ձեռքի ուղեբեռի փոխադրման հետևյալ կանոնները/սակագները։

Ձեռքի ուղեբեռի ընդհանուր թույլատրված չափերը ներառում են անիվներ, բռնակներ և կողային գրպաններ։ Ուղևորներին անհարմարություններից զերծ պահելու համար նշված չափանիշները գերազանցող ձեռքի ուղեբեռը կփոխադրվի բեռնախցիկում։ 105 եվրո արժողությամբ «gate baggage fee» հատուկ վճարը գանձվում է նստեցման ելքի մոտ, եթե ձեռքի ուղեբեռը գերազանցում է նշված նորմերը։

Ձեռքի ուղեբեռից բացի, խիստ անհրաժեշտության դեպքում, թույլատրվում են նաև հետևյալ իրերը:

Բոլոր ուղևորները, բացառությամբ մինչև 2 տարեկան նորածինների՝
  • 1 վերարկու, 1 թիկնոց կամ ծածկոց
  • 1 հովանոց կամ ձեռնափայտ
  • 1 տեսախցիկ / լուսանկարչական սարք կամ հեռադիտակ
Մինչև 2 տարեկան երեխաները՝
  • Մանկական սնունդ՝ օդանավում կերակրելու համար
  • Փոքր օրորոց
  • Ծալվող մանկասայլակ (որը կփոխանցվի թեքահարթակով)։
Սահմանափակ շարժունակությամբ ուղևորներ՝
  • 1 անվասայլակ / 1 զույգ հենակներ կամ այլ հարմարանք, որից ուղևորը կախում ունի։
  • Խորհուրդ ենք տալիս օդանավում բոլոր փաստաթղթերը և արժեքավոր իրերը, էլեկտրոնային սարքերը, դրամը, վարկային քարտերը և ոսկյա զարդերը, դեղամիջոցները և Ձեզ անհրաժեշտ այլ արժեքավոր իրերը պահել Ձեզ մոտ։
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ձեռքի ուղեբեռում տեղափոխել հետևյալ իրերը՝ 
  • հրազենը (ցանկացած տեսակի), ինչպես օրինակ՝ատրճանակը, ռևոլվերը, կարաբինները և հրացանները,
  • խաղային ատրճանակները կամ դրանց կրկնօրինակումները, կամ նմանատիպ հրազենի նմանակումները, որոնք կարելի է շփոթել իրական զենքերի հետ,
  • հրազենի բաղկացուցիչ մասերը, բացառությամբ հեռադիտակային նշանոցների,
  • սթրայքբոլի համար նախատեսված զենքը (CO2, ատրճանակներ, հրացաններ, դրանց գնդակները),
  • սպորտային զենք՝ ֆակելային արտանետվող սարքերի և ատրճանակների տեսքով,
  • աղեղներ, աղեղնազեն և դրանց նետեր,
  • ստորջրյա որսի զենք,
  • պարսատիկներ և ինքնանետիչներ։
Նաև արգելված են կաթվածահարող ազդեցության վրա հիմնված ինքնապաշտպանական միջոցները, որոնք հատուկ նախատեսված են խլացման կամ անշարժացման համար, այդ թվում՝  
  • էլեկտրահարող սարքերը, էլեկտրահարող ատրճանակները, լազերները և էլեկտրահարող մահակները,
  • կենդանիներից պաշտպանվելու սարքերը,
  • չեզոքացնող և պարալիզացնող քիմիական նյութերը, գազերը և աերոզոլները, ինչպես օրինակ՝ արցունքաբեր և պղպեղային տեսակի գրգռիչ նյութերը, արցունքաբեր գազը և կենդանիներին վախեցնող նյութերի հեղուկացիրները։
Սուր կամ սուր եզրերով առարկաներ, որոնք կարող են լուրջ վնասվածքներ պատճառել՝
  • հատման համար նախատեսված առարկաներ՝ կացին, տապար և այլն,
  • կացիններ և հատիչներ՝ սառույց կոտրելու համար,
  • ածելիներ,
  • թղթի, ստվարաթղթի կտրիչներ,
  • 6 սմ-ից ավել երկարությամբ դանակներ և / կամ շեղբեր,
  • 6 սմ-ից ավել երկարություն ունեցող մկրատներ (չափվում են առանցքից),
  • սրված կամ սուր շեղբերով մարտարվեստի իրեր,
  • թրեր, սրեր և սուսերներ։
Աշխատանքային գործիքներ, որոնք կարող են լուրջ վնասվածքներ պատճառել և ազդել օդանավի անվտանգության վրա, այդ թվում՝
  • լինգեր, շաղափներ, գայլիկոններ, այդ թվում անլար շարժական,
  • 6 սմ-ից ավել սայր կամ լիսեռ ունեցող գործիքներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք, օրինակ՝ պտուտակահանները և հատիչները,
  • սղոցներ, այդ թվում՝ էլեկտրական, շարժական, անլար
  • զոդալամպեր,
  • դուրգամող գործիքները։
Պայթուցիկ /բոցավառվող նյութեր կամ պայթուցիկ և բոցավառվող սարքեր, որոնք կարող են օգտագործվել լուրջ վնասվածքներ պատճառելու համար կամ սպառնալ օդանավի անվտանգությանը.
  • զինամթերք,
  • հրապատիճներ,
  • անդրապայթիչներ և դրանց պայթուցիկներ,
  • պայթուցիկ սարքերի նմանակումներ կամ կրկնօրինակումներ,
  • ականներ, նռնակներ և ռազմական այլ պայթուցիկ սարքեր,
  • հրավառություններ և հրատեխնիկական այլ միջոցներ,
  • ծխային ռումբեր և փամփուշտներ,
  • ուժանակ, վառոդ, պլաստիկ պայթուցիկ նյութեր
FLYONE ընկերությունը կիրառում է անվճար փոխադրվող ուղեբեռի հետևյալ չափորոշիչները՝
Տիպ LIGHT STANDARD LOYAL ADVANTAGE
Փոքր
(մինչև 25 կգ)
ներառված չէ ներառված չէ ներառված է ներառված չէ
Ստանդարտ
(մինչև   30 կգ)
ներառված չէ ներառված չէ ներառված չէ ներառված է
Մինչև 2 տարեկան երեխաներին թույլատրվում է ունենալ ծալովի մանկասայլակ, ուղեբեռ 10 կգ, չափսերը 50x40x25 սմ:

ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ:

Անվճար փոխադրվող ուղեբեռի չափորոշիչներին չհամապատասխանող ուղեբեռը համարվում է գերնորմատիվային և ենթակա է վճարման՝ համաձայն նորքոնշյալ աղյուսակի՝
Փոքր Վճարման / թողարկման ժամանակը Գինը (մեկ կտորի համար)
Փոքր գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 35-40€
(Մինչեւ 10 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 70-80€
Sտանդարդ գրանցման մեկնարկից առաջ ցանկացած տեղ 40-45€
(Մինչև 20 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 80-90€
Ավելի ծանր գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 50-60€
(Մինչև 30 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 100-120€
Մեկ կտոր ստանդարտ ուղեբեռի առավելագույն քաշը 20 կգ է։ 21 կգ-ը կդիտարկվի որպես ուղեբեռի ավել քաշ։ Քաշը չի կարող բաժանվել ուղեբեռի (պայուսակի/ճամպրուկի) մի քանի կտորների, ուղեբեռի (պայուսակի/ճամպրուկի) յուրաքանչյուր կտորը կշռվում և գրանցվում է առանձին։

Սահմանված չափորոշիչները 10 կգ-ով գերազանցելու դեպքում յուրաքանչյուր պայուսակի համար կգանձվի 45 եվրո վճար։ Սահմանված չափորոշիչները 20 կգ-ով գերազանցելու դեպքում յուրաքանչյուր պայուսակի համար կգանձվի 80 եվրո վճար։

Եթե պայուսակի/ճամպրուկի քաշը գերազանցում է 30 կգ կամ ընդհանուր չափը գերազանցում է 203 սմ, ապա դրա պարունակությունը պետք է բաժանվի և փաթեթավորվի 2 կամ ավել պայուսակներում/ճամպրուկներում։ Գերնորմատիվային ուղեբեռի դիմաց վճարված գումարը չի վերադարձվում։.
Տիպ Վճարման / թողարկման ժամանակը Գինը (մեկ կտորի համար)
Small գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 35-40€
(Մինչև 10 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 70-80€
Ստանդարտ գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 40-45€
(Մինչև 20 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 80-90€
Ավելի ծանր գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 50-60€
(Մինչև 30 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 100-120€
Ուղեբեռի կտորների քաշի միացում, որի դեպքում քաշը չի կարող բաժանվել ուղեբեռի (պայուսակի/ճամպրուկի) մի քանի կտորների։ Ուղեբեռի (պայուսակի/ճամպրուկի) յուրաքանչյուր կտորը գրանցվում է վերոնշյալ աղյուսակի համաձայն։

Ինքնաթիռի սրահում ընտանի կենդանիների փոխադրումն արժե 70 եվրո։

Սահմանված չափը և քաշը գերազանցող ձեռքի ուղեբեռի վճարը տերմինալի ելքի մոտ կազմում է 105 եվրո՝ մեկ թռիչքի համար։

Գերնորմատիվային ուղեբեռի դիմաց վճարված գումարը չի վերադարձվում։.
Ուղևորներն ավիաընկերությունում նախապես պետք է ծանոթանան հատուկ ուղեբեռի փոխադրման կանոններին։ Հատուկ ուղեբեռը չի կարող դասակարգվել որպես ստանդարտ (օրինակ՝ մեծ ծավալի, փխրուն կամ արժեքավոր ուղեբեռներ)։

Ուղևորները կարող են պահանջել մեկ կամ ավել լրացուցիչ տեղեր՝ ինքնաթիռի սրահում փխրուն, մեծածավալ իրերի փոխադրման համար, ինչպես օրինակ՝ երաժշտական գործիքները (CBBG)։ Մեկ տեղ զբաղեցնող ուղեբեռի թույլատրելի առավելագույն քաշը չպետք է գերազանցի 75կգ, իսկ չափերը պետք է համապատասխան լինեն՝ այն ուղևորի առանձին նստատեղի վրա տեղադրելու համար։

FLYONE ավիաընկերության A320 օդանավերում թույլատրելի չափերն են՝
  • գետնից — 155 x 42 x 20 սմ
  • նստատեղից — 110 x 42 x 50 սմ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լրացուցիչ տեղերով (CBBG) ուղևորները չեն կարող զբաղեցնել տեղեր՝ վթարային ելքերի մոտ։ Հարկ է նշել, որ լրացուցիչ նստատեղերին CBBG հատուկ ուղեբեռ փոխադրող ուղևորների համար չի թույլատրվում առցանց գրանցում։

Ինքնաթիռի սրահում կարելի է տեղափոխել կենդանիներ (շներ և կատուներ)։ Ինքնաթիռով կենդանիների փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ընտանի կենդանիների փոխադրում» բաժնում։
Լեռնադահուկներ և սնոուբորդի սարքավորումներ
Սպորտային սարքավորումները ներառում են սնոուբորդի սարքավորումներ (սնոուբորդը ամրակներով և կոշիկներով) կամ լեռնադահուկներ (դահուկի ձողերով և դահուկային կոշիկներով)։ Թռիչքի ընթացքում սարքավորումների պահպանվածությունն ապահովելու և այլ ուղեբեռ չվնասելու համար դրանք պետք է պատշաճ կերպով փաթեթավորվեն։

Գոլֆի սարքավորումներ
Գոլֆի սարքավորումնեը բաղկացած են գոլֆի մեկ պայուսակից, որը պարունակում է գոլֆի 14-ից ոչ ավել գոլֆի ձողեր, գոլֆի 12 գնդակներ և մեկ զույգ գոլֆի կոշիկներ։

Հեծանիվներ
Հեծանիվներ (առանց շարժիչի), մրցարշավային և տուրիստական, մեկ կամ երկու նստատեղերով։

Ձկնորսական պարագաներ
Ձկնորսական պարագաների հավաքածուն բաղկացած է սարքերի տուփից, պարագաների և կարթերի համար պարկից կամ զամբյուղից։

Լրացուցիչ սպորտային սարքավորումներ
Հեծանիվներ Շրջայցային հեծանիվներ (առանց շարժիչի), մեկ-երկտեղանոց: Հեծանիվների փոխադրումը թույլատրվում է, եթե դրանք փաթեթավորված են հետևյալ պահանջներին համապատասխան. Ղեկը պետք է ապահովված լինի: Պեդալները պետք է հանվեն և փաթեթավորվեն առանձին `պլաստմասե կամ ստվարաթղթե տուփի մեջ: Հեռացրեք օդը անվադողերից: Ձկնորսության պարագաներ Ձկնորսական պիտույքների հավաքածուն բաղկացած է սարքավորումների տուփից, պայուսակից կամ ձկնորսական պիտույքների զամբյուղից: Լրացուցիչ մարզական սարքավորումներ Այլ սպորտային սարքավորումներ, որոնք ներառված չեն վերը նշված կատեգորիաների մեջ: Մարզական գույքի տեղափոխման համար կիրառվում են հետևյալ սակագները.
Սպորտային գույքի վճարները չեն վերադարձվում:

Տիպ Վճարման / թողարկման ժամանակը ստանդարտ Հավատարիմ Առավելություն
Ստանդարտ գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում 60€ 60€ 60€
(Մինչև 30 կգ) գրանցման ժամանակ օդանավակայանում 120€ 120€ 120€
Սպորտային սարքավորումների համար գանձվող վճարը չի վերադարձվում։
FLYONE-ը թույլատրում է փոխադրել միայն կատուներ ու շներ, և միայն ընկերության նախնական թույլտվությամբ։ Ինքնաթիռի սրահում փոխադրումն իրականացվում է հատուկ արկղերով։ Կենդանիների փոխադրումը բեռնատար խցիկում արգելվում է։

FLYONE-ը չի իրականացնում կենդանիների փոխադրում հետևյալ երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Պորտուգալիա։

Տոմսը գնելիս ուղևորը ընկերության գործակալին պետք է հայտնի ընտանի կենդանի փոխադրելու իր մտադրության մասին։ Կենդանիների տեղափոխման համար գանձվում է 70 եվրո լրացուցիչ վճար։ Այսպիսով, կենդանու քաշը, արկղի քաշը և նրա սնունդը ներառված չեն անվճար փոխադրվող ուղեբեռի մեջ։

Փոխադրման համար արկղի ընդhանուր թույլատրելի քաշը չպետք է գերազանցի 8կգ, իսկ ընդհանուր չափը՝ 115սմ (50x40x25):

Ինքնաթիռի սրահ բարձրանալու թույլտվություն ստանալու համար ուղևորը պետք է ստորագրի հատուկ հայտարարագիր առ այն, որ ստանձնում է ընտանի կենդանու փոխադրման համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեկ ուղևորը կարող է փոխադրել միայն մեկ ընտանի կենդանի։

Ավիաընկերութունը պատասխանատվություն չի կրում թռիչքի ընթացքում կենդանու վնասման, կորստի, հիվանդության կամ մահվան համար, ինչպես նաև ժամանման վայրում կամ նախքան ժամանման վայրը՝ տարանցիկ գոտում, դրա գրանցման մերժման համար։

Ընտանի կենդանու փոխադրման համար ուղևորը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը
  • ընտանի կենդանու անձնագիրը
  • կենդանու առողջական վիճակի վերաբերյալ հատուկ հավաստագիր
  • տեղեկանք պատվաստման մասին
  • արտահանման / ներմուծման / տարանցման թույլտվություն
  • էլեկտրոնային նունականացում (transponder) կամ հստակ երևացող դաջվածք։
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ԵՄ անդամ երկրներ կենդանիների հետ ճամփորդող ուղևորները պետք է հետևեն Կանոնակարգ (ԵՄ) №998/2003-ում նշված ընտանի կենդանիների փոխադրմանը ներկայացվող պահանջներին, այն է՝
  • Նույնականցում։ ԵՄ սահմանը հատող կենդանին պետք է նույնականացված լինի տեղադրված միկրոչիպով (եզակի թվային ծածկագրի կրիչ) և ուղեկցվի պետության իրավասու մարմնի կողմից նշանակված պաշտոնական անասնաբույժի կողմից տրված առողջական վիճակի մասին տեղեկանքով (կամ ԵՄ անձնագրով՝ ԵՄ տարածք կրկին մուտք գործելու դեպքում)։ Փաստաթղթում պետք է նշված լինի կատաղության դեմ պատվաստման (կրկնակի պատվաստման) վավերականության ժամկետը և կենդանու համապատասխանությունը Կանոնակարգի բոլոր սանիտարական նորմերին
  • Կատաղության դեմ պատվաստում։ Կենդանին պետք է կատաղության դեմ պատվաստված լինի ինակտիվացված պատվաստանյութով և անցնի հաջորդող արյան հետազոտություն։ Միջամտությունը կատարվում է պաշտպանական հակամարմինների տիտրավորման համար կատաղության դեմ պատվաստման արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Հետազոտությունը կարելի է անցնել պատվաստումից ոչ ուշ քան 30 օր հետո և ԵՄ հաստատված լաբորատորիայում՝ թռիչից երեք ամիս առաջ։
Ծանոթություն՝ երեք ամիս ժամանակահատվածը չի կիրառվում կենդանու ԵՄ կրկին մուտքի դեպքում, որի անձնագիրը հաստատում է ԵՄ տարածքը լքելուց առաջ կենդանու դրական արդյունքով տիտրավորման միջամտության անցկացումը։
  • Չի թույլատրվում 7 (յոթ) ամսականից փոքր կենդանիների փոխադրումը, որոնք չեն ստացել կատաղության դեմ պատվաստում և չեն անցել շճաբանական հետազոտություն։

Ընտանի կենդանիներ փոխադրելիս ուղևորը պետք է պահպանի հետևյալ պայմանները՝

Ընտանի կենդանին՝
  • • պետք է լինի մաքուր, առողջ, անվնաս,
  • • չպետք է հղի լինի,
  • • չպետք է խանգարի այլ ուղևորներին,
  • • պետք է գրանցված լինի թռիչքից առնվազն 24 ժամ առաջ, PETC հատուկ ծածկագրի, արկղի քաշի և չափերի նշումով,
  • • պետք է գտնվի արկղում, որտեղ կարող է կանգնել, շրջվել և պառկել, (բացառությամբ ուղեկցող շների)։
Արկղը՝
  • արգելվում է դնել նստատեղին,
  • քաշը կենդանու հետ միասին չպետք է գերազանցի 8 կգ-ն,
  • ընդհանուր չափը չպետք է գերազանցի 115 սմ-ը (25 х 40 х 50)
  • պետք է պատկանի ուղևորին (ձեռք բերված լինի ուղևորի կողմից),
  • պետք է ունենա լավ օդափոխություն, պատրաստված լինի չարտահոսող հատակով ամուր նյութից (բացառությամբ կատուների համար նախատեսված ստվարաթղթե տուփերի),
  • արկղ գնելիս ուղևորը պետք է հաշվի առնի կենդանու չափերն՝ խորհուրդ–առաջարկություններին համապատասխան։
Ուղեկցող կենդանին ուտիլիտար շուն է, որն ուղեկցում է հաշմանդամ ուղևորին, մասնավորապես՝ տեսողական խնդիրներ ունեցողներին։ Ուղեկցող շան հետ ճամփորդող ուղևորները տոմսն ամրագրելիս այդ մասին պետք է հայտնեն ընկերությանը։

Ուղեկցող կենդանիների (շների) համար ուղևորը չի վճարում, սակայն կենդանին պետք է համապատասպանի հետևյալ պահանջներին՝
  • քաշը և չափը կարող են սահմանափակվել՝ կախված ինքնառիթի տեսակից,
  • ուղևորը պետք է ներկայացնի «Ուղեկցող կենդանու» կարգավիճակը հաստատող հավաստագիր,
  • արգելվում է ուղեկցող կենդանու տեղաշարժն ինքնաթիռի սրահում,
  • ուղեկցող կենդանին չպետք է զբաղեցնի նստատեղ,
  • ուղեկցող կենդանին չպետք է գտնվի արկղի մեջ,
  • ուղեկցող կենդանին պետք է լինի դնչկալով և վզակոթով։
Եթե նախատեսում եք փոխադրել ընտանի կենդանի, առաջարկում ենք թռիչքից առաջ խորհրդատվություն ստանալ Քիշնևի Անասնաբուժական ծառայությունում՝ +373 22 52-54-89.
Հարգելի ուղևոր

հայցում ենք Ձեր ներողամտությունն՝ ուղեբեռի հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Հասկանում ենք, որ դա կարող է Ձեզ անհարմարություններ պատճառել։ Սակայն վստահ եղեք, որ մենք կանենք ամեն հնարավոր բան՝ այս իրավիճակում Ձեզ օգնելու համար։

Եթե Ձեր ուղեբեռը բացակայում է, վնասված է կամ տրամադրվել է ուշացումով, խնդրում ենք նշանակման կետ հասնելուն պես կազմել Ուղեբեռի ժամանման անսարքության / Չժամանած ուղեբեռի ակտ (PIR)։

Ժամանման վայրում դիմեք «Առարկություններ ուղեբեռի վերաբերյալ» ծառայությանը կամ «Կորած ուղեբեռի ծառայություն», որտեղ մենք կօգնենք Ձեզ լրացնել Ուղեբեռի անսարքության ակտը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ : ուղեբեռի ժամանման անսարքության կամ Չժամանած ուղեբեռի ակտը (PIR) չձևակերպելու դեպքում FLYONE ավիաընկերոթյունը պատասխանատվություն չի կրում ուղեբեռի վնասման կամ կորստի համար։

FLYONE-ը պատասխանատու է անհամապատասխան առաքված ուղեբեռի բոլոր ծանուցված խախտումների* համար։

*Ծանուցված խախտումներ․ ուղեբեռի վնասումներ կամ կորուստ, որոնց մասին ավիաընկերությանը հայտնել են գրավոր՝ պահպանելով պարտադիր պահանջները։
Խնդիրն արագ լուծելու նպատակով մեզ աջակցելու համար խնդրում ենք վերին ցանկի «Առարկություններ» բաժնի «Կորած/վնասված ուղեբեռ» ձևաթղթի միջոցով մեզ ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
  • Ձեր անունը և մշտական բնակության վայրը,
  • հեռախոսահամարը,
  • Ձեր չվերթի համարը և ամսաթիվը,
  • ավիատոմսի համարը,
  • երկու կողմերից սկանավորված բեռնապիտակի պատճենը կամ բնօրինակ երկկողմ բեռնապիտակը և ուղեբեռի կտրոնը,
  • երկու կողմերից սկանավորված բեռնապիտակի պատճենը կամ բնօրինակ երկկողմ բեռնապիտակը և ուղեբեռի կտրոնը,
* Գործող կանոն բեռի վնասման դեպում։

Եթե ուղեբեռը չի ժամանել ուղևորի չվերթով, ապա Ուղեբեռի ժամանման անսարքության կամ Չժամանած ուղեբեռի ակտը (PIR) լրացնելուց հետո, Մոնրեալի Կոնվենցիայի դրույթների համաձայն, FLYONE ավիաընկերությունը ստանձնում է 21 օրվա ընթացքում ուղեբեռի որոնման պատասխանատվությունը, և միայն այդ ժամկետը լրանալուց հետո FLYONE ավիաընկերությունը հայտարարում է ուղեբեռի կորստի մասին։ 

Վնասված կամ կորած ուղեբեռի փոխհատուցման համար FLYONE-ը պատասխանատվություն է կրում՝ ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի համաձայն։

Ուղեբեռի կորստի կամ վնասվելու մասին տեղեկացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ «Կապ մեզ հետ»բաժնի հասցեագրման էլեկտրոնային ձևաթղթի միջոցով՝ պարտադիր լրացնելով բոլոր դաշտերը։ Սեղմեք։

Ձեռքի ուղեբեռը համարվում է այն ուղեբեռը, որը դուք տեղափոխում եք ուղևորի տնակում, և որը կտեղադրվի ձեր նստատեղի տակ, ձեր դիմաց կամ վերևում գտնվող ուղեբեռի խցիկում: Բոլոր ուղևորներն իրավունք ունեն մեկ ձեռքի ուղեբեռի.

Թույլատրելի չափսեր `40x30x20

Հատուկ «դարպասի ուղեբեռի վճար» `105 եվրո, կգանձվի, եթե ուղևորի ձեռքի ուղեբեռը գերազանցի վերը նշված ուղեբեռի չափը դարպասի մոտ նստելիս.

Հետևյալ իրերը թույլատրվում են մինչև 2 տարեկան երեխաների համար,  բացի ձեռքի ուղեբեռից.
- թռիչքի համար նորածինների համար ողջամիտ քանակությամբ սնունդ
- փոքր զամբյուղ նորածինների համար
- ճկուն բազկաթոռ (որը կհանձնվի նախքան ինքնաթիռ մտնելը)

Արգելվում է ունենալ հետևյալըիրեր ձեռքի ուղեբեռում.

Մինչև 20 կգ

Ստուգված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:

Ծառայության արժեքը արժեքը `35-45 եվրո մեկ թռիչքի համար.

Ավելորդ ուղեբեռի համար գանձվող վճարները / գանձումները չեն վերադարձվում:

Մինչև 25 կգ 

Ստուգված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:

Հատիկի ստանդարտ քաշը որոշելիս `25 և 26 կգ-ի կոտորակները չպետք է հաշվի առնվեն, 26 կգ կտորը կհամարվի ավելաքաշ կտոր:

Ծառայության արժեքը արժեքը `մեկ թռիչքի համար 40-45 եվրո:

Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում.

20 կգ-ից 30 կգ-ի սահմաններում 

Ստուգված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:

Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը գերազանցում է 30 կգ-ը, անհրաժեշտ է այն վերափաթեթավորել երկու կամ ավելի առանձին պայուսակների մեջ:

Ծառայության արժեքը `50-60 եվրո մեկ թռիչքի համար:

Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում:

Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը ավելի մեծ է, քան սահմանված ուղեբեռի չափը, օդանավակայանում կգանձվի լրացուցիչ վճար:

Ծառայության արժեքը `45 եվրո մեկ թռիչքի համար:

Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում:

Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը ավելի մեծ է, քան սահմանված ուղեբեռի չափը, օդանավակայանում կգանձվի լրացուցիչ վճար:

Ծառայության արժեքը `80 եվրո մեկ թռիչքի համար:

Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում: