ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎՃԱՐ
Հաճելի նորություններ. այժմ հաշվառումը հասանելի է թռիչքից 30 օր առաջ՝ հավելավճարով, կամ ամրագրման ընթացքում, եթե ընտրել եք նստատեղը։ Բացի այդ, կարող եք օգտվել անվճար հաշվառումից, որը բացվում է թռիչքից 7 oր առաջ և փակվում է թռիչքի ժամից 4 ժամ առաջ: Անվճար հաշվառումն իրականացվում է www.flyone.am կայքում կամ համանուն հավելվածում:
Դուք կարող եք հաշվառվել օդանավակայանում՝ 18-20 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք կայքի միջոցով, կամ 36-40 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք օդանավակայանում: Advantage փաթեթի համար օդանավակայանում հաշվառումն անվճար է։
Ուշադրությու՛ն. նախնական առցանց հաշվառման ապացույցը պետք է տրամադրել թվային ձևաչափով կամ A4 թղթի վրա տպված։ Որոշ օդանավակայաններում հսկիչ մարմինները պահանջում են նստեցման կտրոնի տպված տարբերակ։
Եթե Դուք հաշվառվել եք առցանց, սակայն չեք կարող ապացույց ներկայացնել կամ հսկիչ մարմինները պահանջում են տպագիր հաստատում, ապա գանձվում է 5 եվրո կտրոնի տպման վճար, իսկ Advantage փաթեթի համար՝ անվճար:
Հաշվառման բացակայության դեպքում օդանավակայանում գանձվում է 36-40 եվրո՝ հաշվառման վճար։
Վեբ գրանցման ծառայությունը հասանելի է FLYONE ARMENIA ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթերի համար:
Հաշվառման վճարը (Check-in fee) չի վերադարձվում։