Առանց ուղեկցության երեխաներ

UMNR-ն հատուկ ծառայություն է, որը տրամադրվում է FLYONE ընկերության կողմից այն դեպքում, երբ երեխան ճամփորդում է առանց մեծահասակի ուղեկցության։UMNR-ն հատուկ ծառայություն է, որը տրամադրվում է FLYONE ընկերության կողմից այն դեպքում, երբ երեխան ճամփորդում է առանց մեծահասակի ուղեկցության։ Այս հատուկ ծառայությունն ավիաընկերությունը տրամադրում է իր երթուղային ցանցի բոլոր ուղղություններով, բացառությամբ՝ Փարիզի օդանավակայան մեկնող և այնտեղից ժամանող չվերթների (CDG). UMNR ծառայությունը պարտադիր է՝

- Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 5-ից 18 տարեկան երեխաների համար
-Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 5-ից 12 տարեկան երեխաների համար եթե տվյալ երկրի օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

-ՄՀ քաղաքացի հանդիսացող առանց ուղեկցության երեխայի փոխադրման պայմանները․

- Փոխադրողի կողմից տվյալ ծառայության հաստատում, որը հայցվում է ամրագրման համակարգի միջոցով,
- ծառայության վճարումը հաստատող փաստաթուղթ (դիմել FlyOne ավիաընկերության ներկայացուցչին կամ գործակալին),
- անձնագրային հսկողությունն անցնելու համար ծնողի/խնամակալի կողմից տրված լիազորագիր (լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել FlyOne ավիաընկերության Զանգերի կենտրոն՝ 022100003 համարով)։ .

ՄՀ քաղաքացի չհանդիսացող առանց ուղեկցության երեխայի փոխադրման պայմանները․

Փոխադրողի կողմից տվյալ ծառայություն հաստատում, որը հայցվում է ամրագրման համակարգի միջոցով,
• ծառայության վճարումը հաստատող փաստաթուղթ (դիմել FlyOne ավիաընկերության ներկայացուցչին կամ գործակալին

• Ծնողը/խնամակալը պետք է լրացնի հատուկ ձևաթուղթ, ուղեկցի երեխային մինչև նստեցման սկիզբը և գտնվի օդանավակայանում մինչև թռիչքը։

Անվտանգության նկատառումներից ելնելով առանց ուղեկցության երեխաները չեն կարող տեղեր զբաղեցնել վթարային ելքերի մոտ։

UMNR ծառայությունը չի տրամադրվում 5 տարեկանից փոքր երեխաներին։ 

Օդանավակայանում հսկողությունն անցնելիս, դժվարություններից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ բնակության երկրի, ինչպես նաև մեկնելու, ժամանելու և տարանցիկ երկրների բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պահանջներին։ Ծառայության արժեքը՝ 70 եվրո՝ մեկ չվերթի համար։ UMNR վճարը չի վերադարձվում։  

* * Այս ծառայությունը չի կարող առաջարկվել Քիշնև-Փարիզ, Փարիզ-Քիշնև նպատակակետի համար, Երևան - Փարիզ, Փարիզ - Երևան