Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Հերակլիոնը
Բացահայտեք Հերակլիոնը՝ Կրետեի Մարգարիտը
Հերակլիոնը` Կրետեի աշխույժ մայրաքաղաքը, միավորում է հին պատմությունը, գեղատեսիլ բնությունը և տաք միջերկրածովյան կլիման։ Այս քաղաքը, որը կապված է Հերակլեսի և Մինոտավրի լաբիրինթի լեգենդների հետ, առաջարկում է մշակութային ու ժամանակակից տարբեր տեսարժան վայրեր։
Հիմնական տեսարժան վայրերն են՝
Պատմություն և Մշակույթ
● Կնոսոսի Պալատ
Ըստ լեգենդի, Կնոսոսի պալատը կառուցվել է բրոնզի դարում, մեծագույն ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Դեդալի կողմից, որը աքսորվել է Աթենքից և ապաստարան գտել Կրետեում ` թագավոր Մինոսի պալատում: Այնտեղ Դեդալը կառուցել է մի հայտնի լաբիրինթոս, որտեղ Մինոս թագավորը թաքցնում էր հրեշ Մինոտավրին: Լեգենդի համաձայն լաբիրինթ մտնող ոչ մի անձ չէր կարողանում գտնել դուրս գալու ճանապարհը: Միայն թագավոր Տեսեյին է հաջողվում հաղթել մինոտավրին և դուրս գալ լաբիրինթից թելի կծիկի օգնությամբ:
● Սուրբ Տիտոսի տաճար
Այս գեղեցիկ տաճարը կառուցվել է 10-րդ դարում `բյուզանդական կայսր Նիկեփոր Ֆոկասի հրամանով։ Իր պատմության ընթացքում տաճարը ծառայել է որպես ուղղափառ եկեղեցի, կաթոլիկ տաճար և մահմեդական մզկիթ։ Այսօր այն ուղղափառ տաճար է, որը հայտնի է իր վառ գունավոր վիտրաժներով և հսկայական փորագրված փայտե ջահով։
Կուլեսի ամրոց
Ամրոցի գլխավոր պարիսպներին պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է սուրբ Մարկ ավետարանչին։ Միաժամանակ նաև հանդիսանում է Հերակլիոն և Վենետիկ քաղաքների խորհրդանիշը։ Ամեն տարի վենետիկցիներն օգտագործում են հին նավատորմը շրջակա Դիա և Ֆրանսկի կղզիներից քարեր տեղափոխելու համար։
● Վենետիկյան Լոջիա
Այս նրբաճաշակ շենքը, որը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին, ժամանակին ծառայել է որպես հանրային շենք և քաղաքային ազնվականների ակումբ։
Ժամանակակից տեսարժան վայրեր
● Կրետեի Ակվարիում
Կրետեի Ակվարիումը գտնվում է Հերակլիոնից 15 կմ հեռավորության վրա՝ Հերսոնիսոս փոքրիկ քաղաքում։ Ներկայումս Կրետեի ակվարիումը իր հարկի տակ ներկայացնում է ավելի քան 2500 ծովային բնակիչ։
● Դեդալու փողոցի խանութներ
Վայելեք նորաձևության շունչն ու տեղական համեղ ուտեստները, ինչպես օրինակ ձիթապտուղն ու պանիրը։
● Լավագույն ժամանակը այցելելու համար
Մեղմ կլիմայի շնորհիվ Հերակլիոնը հրաշալի է տարվա ցանկացած եղանակին։ Ամռանը անցկացվում են արվեստի միջազգային փառատոններ, իսկ գարնանը՝ Մայիսի 1-ին, ծաղիկների փառատոնը։
Հերակլիոնը Ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ՝ լինեք պատմության, խոհանոցի թե ծովային հանգստի սիրահար։