Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Սամարա
Սամարա` հնագույն քաղաք Վոլգայի ափին. հայտնի իր «Սոյուզ» հրթիռներով և Ժիգուլևսկի գարեջրով
Ի՞նչ տեսնել Սամարայում
Սամարան հնագույն քաղաք է, այն լի է տեսարժան վայրերով, որոնց այցելությունը ներառված է զբոսաշրջիկների համար նախատեսված էքսկուրսիաների ծրագրում։
Սամարայի առափնյա հատվածը քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Այն ձգվում է Վոլգայի ափերով ավելի քան 4 կմ և սանդղեւանդաձեւ իջնում է դեպի գետը։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ, ժամանելով քաղաք, անմիջապես գնում են առափնյա հատված՝ տեսնելու Վոլգան։
Ժիգուլյովսկի գործարանը համարվում է քաղաքի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։ Հին շենքը` գարեջրի գործարանը, ճանաչվել է որպես Ռուսաստանի քաղաքաշինության, ճարտարապետության և մշակութային ժառանգության հուշարձան։ Գրեթե ոչ մի զբոսաշրջիկ բաց չի թողնում այս հայտնի շինություն այցելելու և թարմ գարեջուր համտեսելու հնարավորությունը։
Լենինգրադսկայա փողոցը գրավում է քաղաքի բնակիչներին և հյուրերին, ովքեր սիրում են համատեղել հանգիստ զբոսանքները գեղեցիկ շենքերի և ճարտարապետական հուշարձանների տեսարժան վայրերի հետ: Փողոցի մի մասը հետիոտնային գոտի է։ Այստեղ կան բազմաթիվ խանութներ, բուտիկներ, հյուրանոցներ և ժամանցի վայրեր: Որոշ սրճարաններ և ռեստորաններ տեղակայված են նախկին առևտրային շենքերի նկուղներում, որոնք պահպանել են նախահեղափոխական դարաշրջանի մթնոլորտն ու համը։
Սամարայի տիեզերական թանգարանը
Սամարան տիեզերական արդյունաբերության ամենամեծ կենտրոնն է: Հենց այստեղ են արտադրվում «Սոյուզ» անվանումը կրող հրթիռներ, արբանյակներ և տիեզերանավեր` տիեզերք արձակելու համար:
«Սոյուզ» հրթիռը, որը «տեղակայվել» է թանգարանի շենքի ճակատին` կառույցի հետ միասին կազմում են մեկ ճարտարապետական համալիր։
Թերևս սա ամենաօրիգինալ նախագիծն է, որը 21-րդ դարում իրականացվել է քաղաքում։ «Տիեզերական Սամարա» թանգարանը դարձել է «Սամարայի շրջանի տուրիստական ապրանքանիշ» մրցանակի դափնեկիր։
Խոհանոցը
Ինչպես Վոլգայի շրջակայքի ցանկացած այլ քաղաքում, Սամարայում սիրում են ձկնորսությունը և ձկից պատրաստված բազմազան ուտեստները: Ամռանը ավազանի մոտ նույնիսկ փառատոն է անցկացվում, որի ընթացքում քաղաքի ամենահայտնի ռեստորանների խոհարարները մրցում են այս համեղ և առողջարար ուտեստների միջեւ: Այնուամենայնիվ, տարվա ցանկացած ժամանակ կարող եք փորձել Վոլգայի ձկից պատրաստված ձկան ապուրը` սկսած թանկարժեք ռեստորաններից մինչև փոքր ճաշարաններ: