Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Եկատիրենբուրգ
Եկատիրենբուրգն իր անունն ստացել է ի պատիվ Պյոտր 1-ինի կնոջ՝ Եկատիրինայի: Քաղաքը մոտ է Եվրոպայի և Ասիայի սահմանին, որն անցնում է Սվերդլովսկի մարզի տարածքով, սակայն այն ամբողջությամբ գտնվում է Ուրալյան լեռների արևելյան լանջին։ Ծովի մակարդակից բարձրությունը 270 մ է, ինչը այնքան էլ բարձր չէ ի համեմատ լեռնաշղթայի գագաթի (1895 մ): Այնուամենայնիվ, զգայուն մարդիկ նշում են, որ Եկատերինբուրգում օդը սուր է, ինչը ցանկացած բարձրադիր տեղանքին:
Եղանակը
Եկատերինբուրգը գտնվում է բարեխառն մայրցամաքային կլիմայական գոտում։ Այստեղ ձմեռները ցրտաշունչ են, իսկ ամառները կարող են լինել և՛ տաք, և՛ սառը: Օրական 30-40 ° C ջերմաստիճանի տատանումները սովորական երևույթ են, ուստի չպետք է զարմանալ, եթե ամռանըը հանկարծակի ձյուն տեղա: Ձմռանը ևս՝ սաստիկ սառնամանիքը կարող է փոխարինվել հալոցքով և հակառակը։
Հետաքրքիր փաստեր զբոսաշրջիկներին
Ամբողջ քաաղաքը բարձրունքից կարելի է տեսնել «Վիսոցկի» բիզնես կենտրոնի 52-րդ հարկից: Բացի Եկատիրինբուրգի գեղեցիկ տեսարանը վայելելուց, այս նույն շենքում կարող եք այցելել նաև Վլադիմիր Վիսոցկու թանգարան, որտեղ ցուցադրված են նրա անձնական իրերը և պահպանված է հյուրանոցի համարը, որտեղ նա հաճախ հյուրընկալվել է:
Այստեղ կարելի է գտնել զոբսաշրջիկների համար նախատեսված երկու գունավոր գծանշում՝ կապույտ և կարմիր: Կապույտ գծանշումը միացնում է քաղաքում առկա արքայական տների հետ կապված տեսարժան վայրերը: Այս գծանշումն սկսվում է եկեղեցուց (Храма-на-Крови) , որը կառուցվել է այն վայրում, որտեղ սպանվել են Նիկոլայ 2-րդը և նրա ընտանիքը: Կարմիր գծանշումը 6,5 կիլոմետր է, և անցնելով դրանով զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ քաղաքի հիմնական տեսարժան վայրերին:
Հետյոտների համար գլխավոր փողոց է համարվում Վայները: Այստեղ առկա են բազմաթիվ սրճարաններ, հուշարձաններ, երաժիշտներխանութներ:
Եկատիրինբուրգի փողոցներում կարելի է գտնել դաշնամուրներ՝ «Երաժշտության համար չեն պատժում, նվագի՛ր» գրությամբ:
Եկատիրինբուրգում կարելի է գտնել նաև ամենամեծ ստեղնաշարը: Ասում են, եթե գրես երազանգդ այս ստեղնաշարի վրա և «Enter» սեղմես՝ երազազնքդ կիրականանա:
Պատմությամբ և քաղաքականությամբ հետաքրքրված զբոսաշրջիկներին դուր կգա Բորիս Ելցինի թանգարանը:
Հանգստի և լողալու համար կարելի է այցելել «Ուրալյան Բայկալ»՝ Տուրգոյակ լիճ: Այս հատվածում երկար ժամանակ կավ են արդյունահանել՝ մինչև 2012 թվականը, որից հետո այդ վայրում գեղեցիկ կապույտ գույն ունեցող ջուր է հավաքվել: Այստեղ շատ գեղեցիկ ֆոտոներ կարելի է ստանալ ինստագրամի համար: Հետաքրքիր է այցելել նաև «Ուրալյան Մարս»:
Եկատիրինբուրգում պետք է այցելել նաև նրանց այցեքարտը հանդիսացող Սևաստյանովների տուն-պալատը, որը հանդիսանում է պատմական և ճարտարապետական հուշարձան: Հաճակ հենց այս շենքն է պատկերված Եկատիրինբուրգը ներկայացնող քարտերի վրա: