Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

PARIS CHARLES DE GAULLE (CDG)

Ից 59€

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Փարիզ

Փարիզ

Փարիզը՝ գեղեցիկ և համեղ

Քաղաքը լի է ռեստորաններով, արագ սննդի կետերով և սրճարաններով։ Անպայման պատվիրեք ավանդական «Քրոք մադամ/մեսյե» սենդվիչը Սեն Ժերմեն դե Պրե թաղամասի կենտրոնում գտնվող «Jacques Cagna» հին ռեստորնարում, որը լավագույններից մեկն է այդ թաղամասում:

Տուրիստական տեսարժան վայրեր

Թանգարանների տոմսերը միջինում արժեն 13-15 եվրո։ Ժամանակ, նաև գումար տնտեսելու համար՝ կարող եք գնել «թանգարանային անցագիր» և այցելել ազգային թանգարաններ համարվող հուշարձաններ: Անցագիրն արժե 52 եվրո, գործում է երկու օր և մուտքի հնարավորություն է ընձեռում Փարիզի հիմնական տեսարժան վայրեր՝ Լուվր, Հաղթական կամար, Վերսալի Պալատ, Պանթեոն, Օրսե Թանգարան, Սուրբ Դենիի Բազիլիկ, Փարիզի Աստվածամոր տաճար, Պոմպիդու կենտրոն և այլն։ Եթե դուք 26 տարեկանից փոքր եք, ապա բոլոր այս հուշարձանները կարող եք այցելել անվճար, սակայն տոմսարկղում անվճար տոմս ստանալու համար՝ ստիպված պետք է լինեք հերթ կագնել։

Կարող եք նաև ձեռք բերել Paris Visite Pass, որը Փարիզի պաշտոնական քարտն է և հնարավորություն է տալիս օգտվել նաև հասարական տրանսպորտից։ Քարտն առաջարկում է անսահմանափակ ուղևորություններ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներով՝ ներառյալ մետրոն, RER-ը, տրամվայը և ավտոբուսները։ Երեք թաղամասերի համար (որոնք ներառում են Փարիզը և մոտակա արվարձանները՝ La Défense, Saint-Denis Basilique, Le Bourget) քարտն արժե 13,20 եվրո՝ մեկ օրվա համար:

Բաց մի՛ թողեք

Էյֆելյան աշտարակը Փարիզի և Ֆրանսիայի խորհրդանիշն է։ Կարող եք հիանալ և լուսանկարել այն ներքևից, իսկ քաղաքի հիասքանչ տեսարանը վայելելու համար՝ կարող եք բարձրանալ վերջին հարկ։ Աշտարակն անչափ գեղեցիկ է մայրամուտից հետո, երբ այն լուսավորվում է։ Հրաշագեղ են Ելիսեյան դաշտերը՝ բուտիկներով և խանութներով, որը ձգվում է մինչև Place de la Concorde (Համաձայնության հրապարակ), որը Փարիզի խոշորագույն շուկաներից մեկն է:

La Defense-ը քաղաքի գործարար թաղամասն է: Այն աչքի է ընկնում գրասենյակային շենքերով և տպավորիչ դիզայնով հյուրանոցներով։

Լյուքսեմբուրգյան այգիներն իդեալական վայր են բացօթյա հանգստի և զբոսանքների համար։ Այստեղ դուք կտեսնեք հազարավոր ծաղիկներ, կանաչազարդ ծառուղիներ, նստարաններ, որտեղ կարող եք հանգիստ գիրք ընթերցել։

Սակրե Կյոր Բազիլիկը քաղաքի ամենաբարձր վայրն է և գտնվում է Մոնմարտր բլրի վրա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Փարիզ։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի ամենաայցելվող հուշարձաններից է։ Այն գտնվում է Իլ դե լա Սիտե-ում և ապշեցնում է իր անհավանական գոթական ճարտարապետությամբ, պատմությամբ և վեհությամբ՝ հանդիսանալով աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկը։

Լուվրի թանգարանը համարվում է աշխարհի ամենահռչակավոր թանգարանը, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների արվեստի գործեր։ Գլխավոր մուտքը հրապարակի կենտրոնում գտնվող ժամանակակից ապակե բուրգի միջով է։

Վերսալի այգու կանաչապատ տարածքում կարող եք տեսնել տարբեր տեսակի ծառեր, տարբեր երանգների ծաղիկներ: Այստեղի բնապատկերներով հիանալու համար ձեզանից կպահանջվի մի քանի ժամ։

Տյուիլրի այգիները գտնվում են քաղաքի կենտրոնում: Նրանք ամենահինն են Ֆրանսիայում և կառուցված են իտալական ոճով։ Այստեղ կան բազմաթիվ ծառուղիներ, ծաղիկներ և հանգստի վայրեր, շքեղազարդ շատրվաններ, հսկայական ծառեր։ Այստեղ դուք կգտնեք երկու թանգարան՝ Musée de L’Orangerie, որտեղ ցուցադրված են XX դարի նկարիչների ստեղծագործությունները, այդ թվում՝ Մոնեի աշխարհահռչակ ջրաներկային գեղանկարչությունը, և Jeu de Paume, որտեղ ներկայացված է ժամանակակից արվեստը։

Փարիզի Դիսնեյլենդը ժամանցի և զվարճությունների վայր է Մառն լա Վալեում, որը գտնվում է Փարիզի արևելքում։ Փարիզի Դիսնեյլենդն իր մեջ ներառում է երկու թեմատիկ զբոսայգի, առևտրի կենտրոն, ճաշելու և զվարճանքների թաղամաս և Disney Resort-ին պատկանող 7 հյուրանոց։

Lafayette Galeries-ն այն վայրն է, որտեղ ներկայացված են հայտնի դիզայներների օծանելիք և նորաձև հագուստները։

Մոնպառնասի աշտարակ. մոտ 200 մ բարձրությամբ այս աշտարակից բացվում է անհավանական գեղեցիկ տեսարան դեպի Փարիզ։ Ամպերին «դիպչելու» համար՝ կարող եք դուրս գալ տանիք։ Դա աննկարագրելի զգացողություն է։

Պանթեոն. կառույցը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգիների հարևանությամբ։ Այն կառուցվել է որպես Եկեղեցի՝ ի պատիվ սուրբ Ժենեվևայի, իսկ հետագայում վերածվել է ֆրանսիացի մեծ գործիչների դամբարանի։ Պանթեոնը նեոդասական ճարտարապետության օրինակ է․ շենքը զարդարող սյուները նրան հաղորդում են յուրահատուկ թեթևություն։