Մամուլի հաղորդագրություն
Blue Weekend-ն իջեցնում է գները երկու անգամ
FLYONE և FLYONE ARMENIA-ընկերությունները համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում են Blue Weekend-ի մասին: Այս հանգստյան օրերին ավիաընկերությունների տոմսերի առանց այն էլ մատչելի գները երկու անգամ ավելի ցածր կլինեն։ Միայն 2021թ․ նոյեմբերի 26-ից 28-ը դուք կկարողանաք ձեռք բերել ավիատոմսեր՝ ցանկացած ուղղությամբ վճարելով դրանց արժեքի միայն կեսը։ Ակցիան գործում է Երևանից և դեպի Երևան, ինչպես նաև Քիշնևից և դեպի Քիշինև և FLYONE-ի և FLYONE ARMENIA-ի կողմից իրականացվող բոլոր չվերթների համար։
Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2022թ․ մարտի 26-ը՝ տեղերի առկայության դեպքում։
Այցելե՛ք www.flyone.am կայքը և ընտրեք Ձեր և Ձեր մերձավորների համար լավագույն ուղղությունները։ Այժմ դուք հնարավորություն ունեք տեսնելու նոր վայրեր, բացահայտելու քաղաքներն իրենց ձմեռային ու գարնանային շքեղությամբ։
Ակցիայի պայմանները.
- Ուղղություններ. FLYONE բոլոր ուղղությունները,
- Անցկացման ժամկետները. 26-28 նոյեմբեր 2021թ.,
- Ճամփորդության ժամանակահատվածը. 26 նոյեմբեր 2021- 26 մարտ 2022 թթ.,
- Զեղչը գործում է միայն տոմսի գնի համար,
- Լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում,
- Զեղչը տարածվում է միայն այն ամրագրումների վրա, որոնք կատարվել են www.flyone.eu կայքի միջոցով,
- Այս զեղչը կարելի է ստանալ միայն նոյեմբերի 26-ից 28-ը: Տեղերի քանակը սահմանափակ է։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Թբիլիսին, Քութայիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: