Գաղտնիության քաղաքականություն

FLYONE ՍՊԸ-ն, որպես www.flyone.eu- ի հեղինակ, սեփականատեր և ադմինիստրատոր, պահպանում է առցանց ամրագրման համար կայք այցելող յուրաքանչյուր անձի անձնական տվյալների մշակման գաղտնիությունն ու անվտանգությունը, և տեղեկացնում է անձնական ​​տվյալների պաշտպանության ազգային կենտրոնին, որը վերահսկում է Անձնական տվյալների մշակումը Մոլդովայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության մասին № 133 Օրենքի դրույքների համաձայն և վարում է Անձնական տվյալների օպերատորների հաշվառման գրանցամատյանը։

Անձնական տվյալների պաշտպանության մասին 08.07.2011թ. № 133 օրենքի և Գրանցամատյանների վարման մասին 22.03.2007թ. № 71 օրենքի դրույթների համաձայն` FLYONE ՍՊԸ-ն պարտավորվում է պաշտպանել այն անձանց իրավունքները, ովքեր իրենց անձնական տվյալները տրամադրում են՝ տվյալների մշակման և կառավարման նպատակով՝ գործին առնչվող համապատասխան պայմաններում, որոնք նշված են սույն Քաղաքականության  մեջ։  FLYONE ՍՊԸ-ն պարտավորվում է պահպանել www.flyone.eu կայքի միջոցով տոմսեր պատվիրելիս կամ գնելիս ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների գաղտնիությունը՝ Անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության մասին 22.03.2007թ․№71 օրենքի դրույթներին համապատասխան։  Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները մշակելիս FLYONE ընկերությունը պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները.

- պաշտպանելու անձնական տվյալները ոչնչացումից, արգելափակումից, պատճենահանումից, տարածումից և այլ անօրինական գործողություններից,

- ապահովելու անվտանգության բավարար մակարդակ՝  տվյալների մշակման և մշակվող տվյալների բնույթի հետ կապված ռիսկերի առնչությամբ։

  2007թ. մարտի 22-ի № 71 Օրենքի դրույթների համաձայն՝

անձնական տվյալների սուբյեկտների հետ առնչվող անձինք ունեն հետևյալ իրավունքները.

 տեղեկատվության իրավունք (հոդված 12),

  • տվյալների սուբյեկտի համաձայնությունն իր անձնական տվյալների մշակման համար (հոդված 5),
  • անձնական տվյալների հասանելիության իրավունք (հոդված 13),
  • անձնական տվյալների միջամտության իրավունք

(հոդված 14),

  • բողոքարկման իրավունք (հոդված 16),
  • որևէ մեկի կարծիքից կախված չլինելու իրավունք

 (հոդված 17),

  • ազատ հասանելիություն արդարադատությանը (հոդված 18)։

 Ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն կդիտարկվի որպես սույն ծանոթության մեջ նշված նպատակների համար FLYONE ընկերության կողմից  Ձեր անձնական տվյալներն օգտագործելու վերաբերյալ համաձայնություն։

Եթե ​​չեք ցանկանում, որպեսզի Ձեր տվյալները հավաքագրվեն և մշակվեն, խնդրում ենք այդ մասին տեղեկացնել և չտրամադրել մեզ այդպիսի տվյալներ։

Եթե ​​ցանկանում եք, որպեսզի Ձեր անձնական տվյալները թարմացվեն կամ հեռացվեն մեր տվյալների բազայից, կարող եք ցանկացած պահի տեղեկացնել մեզ հետևյալ հասցեով՝ FLYONE ՍՊԸ, քաղաք Քիշնև, Արբորիլոր փող․, 17/2։

Տվյալների հավաքագրման նպատակը.

Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները FLYONE ՍՊԸ-ի կողմից կարող են օգտագործվել հետևյալ դեպքերում, եթե այլ բան նշված չէ.

  • համոզվելու, որ flyone.md կայքում ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է Ձեր պահանջներին,
  • Ձեր կողմից հայցվող ծառայությունները առցանց հաստատելու և այդ ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու համար (աշխատանքային ժամեր և այլն),
  • գովազդային և մարքեթինգային առաջարկներ ներկայացնելու համար,
  • փոստով, հեռախոսով, SMS- ով կամ կապի այլ միջոցներով FLYONE ՍՊԸ ակցիաների մասին

տեղեկատվություն տրամադրելու համար,

  • FLYONE ՍՊԸ գործընկերներին անձնական տվյալների փոխանցման համար։

FLYONE ՍՊԸ-ն կարող է անձնական տվյալներ հայտնել երրորդ անձանց.  

 - օրենքի և պետական ​​մարմինների պահանջով, կամ եթե դա անհրաժեշտ է իրավական նորմերը պահպանելու համար,

 - FLYONE ՍՊԸ և www.flyone.eu կայքի սեփականության իրավունքների պահպանության և պաշտպանության համար,

 - արտակարգ իրավիճակներում ընկերության աշխատակիցների,

մեր արտադրանքից կամ ծառայություններից օգտվող անձանց անվտանգությունը ապահովելու համար:

 Երբ իրավական նորմերի համաձայն FLYONE ՍՊԸ-ից պահանջվում է տրամադրել անձնական տվյալներ, կամ դա չի թույլատրվում, կբացահայտվեն միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են հարցման նպատակն իրականացնելու համար:

 Անձնական տվյալների հավաքագրում

 Վերը նշված փաստերից բացի, www.flyone.eu կայքում անձնական տվյալների հավաքագրումը ներառում է.

 - առցանց ամրագրում www.flyone.eu կայքի կամ FLYONE գործակալությունների միջոցով,

 - պահանջվող տեղեկատվության տրամադրում, որը

նշվում է որպես պարտադիր, ներառյալ անձնական տվյալները։

Մենք օգտագործում ենք www.flyone.eu կայքում հավաքագրված անձնական տվյալները տոմսեր դուրս գրելիս՝ հետևյալ նպատակներով.

  • ապահովելու Ձեր կողմից ձեռքբերված տրանսպորտային ծառայությունները,
  • ներկայացնելու հաշիվներ՝ Ձեր պատվիրած ծառայությունների դիմաց,
  • կատարել առցանց վճարումներ,
  • ապահովելու գործարքի/ առցանց վճարման / վարկային քարտի անվտանգությունը՝

խարդախության դեմ ֆիլտրերի կիրառման միջոցով:

Անձնական տվյալները կարող են բացահայտվել առանց Ձեր համաձայնության՝ պետական ​​մարմինների կողմից խարդախությունների վերաբերյալ ծագած վեճերի դեպքում։

Վիճակագրական և անանուն տվյալների օգտագործում

FLYONE ՍՊԸ-ն մշակելու ընթացքում կարող է  օգտագործել վիճակագրական և անանուն տվյալներ` հետևյալ նպատակների համար.

  • Հաշվետվություններ կազմելու/ վերլուծություններ անելու նպատակով,
  • անձնական նպատակներով տեղեկատվության թողարկման համար,

FLYONE ՍՊԸ կողմից տրամադրվող ծառայությունների խթանման, հայտարարման և հրապարակման համար։