Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի

NOVOSIBIRSK(OVB)

Ից 59€

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Նովոսիբիրսկ


Նովոսիբիրսկ արժի այցելել՝ ծանոթանալու հետաքրքիր պատմությանը, փորձել հասկանալ ռուսական խորհրդավոր հոգին և, իհարկե, համտեսելու ավանդական համեղ ուտեստները։

Նովոսիբիրսկը Արևմտյան Սիբիրի կենտրոնն է, Ռուսաստանի երրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է ռուսական մեծ Օբ գետի երկու ափերին: Դեռևս ցարական ժամանակներում կառուցված քաղաքը արագորեն վերածվեց տնտեսական և մշակութային կենտրոնի։

Ի՞նչ տեսնել Նովոսիբիրսկում

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգին մեծ ու բազմազան այգի է, որը սիրով այցելում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:

Ակադեմգորոդոկը գիտական կենտրոն է, որտեղ կարելի է այցելել թանգարաններ, ծանոթանալ տարբեր տեխնոլոգիաների եւ դիտել գիտափորձեր։

Նովոսիբիրսկում կա Ռուսաստանում ամենամեծ ջրաշխարհը՝ բազմաթիվ սլայդներով:

Գագարինի անվան մշակույթի և ժամանցի կենտրոնական այգին մեծ զբոսայգի է տարբեր տեսարժան վայրերով, լճով և կենդանաբանական այգիներով:

Բերդսկի շրջանի հանքային աղբյուրներ - եթե սիրում եք բնությունը, կարող եք գնալ քաղաքից դուրս և այցելել հանքային աղբյուրներ:

Թատրոններ - Նովոսիբիրսկում կան բազմաթիվ թատրոններ, այդ թվում՝ օպերային թատրոնը, Գլազունովի անվան թատրոնը, երաժշտական թատրոնը։

Թանգարաններ՝ այդ թվում Լենինգրադի պաշտպանության թանգարանը, Գրեբենշչիկովի թանգարանը և արվեստի թանգարանը։

Առևտրի կենտրոններ - Նովոսիբիրսկը հայտնի է իր առևտրի կենտրոններով, որտեղ կարող եք գտնել այն, ինչ ցանկանում եք:

Խոհանոցը

Չկա ավելի ռուսական ու սիբիրյան ուտեստ, քան պելմենիները։ Այս ուտեստը պատրաստվում է խմորից, միջուկը կարող է լինել բացարձակապես ցանկացած՝ խոզի միս, տավարի միս, հավի միս, սունկ, պանիր, ինչպես նաև ձեր սիրած ցանկացած բաղադրիչ, որը կարելի է փաթաթել խմորով և տապակել կամ եփել: