
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎՃԱՐ
Հաճելի նորություններ. այժմ հաշվառումը հասանելի է թռիչքից 30 օր առաջ՝ հավելավճարով, կամ ամրագրման ընթացքում, եթե ընտրել եք նստատեղը։
Անվճար առցանց գրանցումը հասանելի է թռիչքից մինչև 7 օր առաջ FLYONE Romania (OE), FLYONE Armenia (3F) և FLYONE Asia (7Q) ուղևորների համար՝ անկախ ձեռք բերված սակագնից։
FLYONE Moldova (5F) ուղևորների համար անվճար առցանց գրանցման ժամանակահատվածը կախված է ընտրված սակագնից՝ 12 ժամ թռիչքից առաջ LIGHT սակագնի համար, 24 ժամ STANDARD սակագնի համար և 7 օր LOYAL և ADVANTAGE սակագների համար։
Անկախ ապրանքանիշից կամ սակագնից, առցանց գրանցումն ավարտվում է թռիչքի նախատեսված ժամանակից 4 ժամ առաջ։
Դուք կարող եք հաշվառվել օդանավակայանում՝ 18-60 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք կայքի միջոցով, կամ 36-120 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք օդանավակայանում: Loyal / Advantage փաթեթի համար օդանավակայանում հաշվառումն անվճար է։
Ուշադրությու՛ն. նախնական առցանց հաշվառման ապացույցը պետք է տրամադրել թվային ձևաչափով կամ A4 թղթի վրա տպված։ Որոշ օդանավակայաններում հսկիչ մարմինները պահանջում են նստեցման կտրոնի տպված տարբերակ։
Եթե Դուք հաշվառվել եք առցանց, սակայն չեք կարող ապացույց ներկայացնել կամ հսկիչ մարմինները պահանջում են տպագիր հաստատում, ապա գանձվում է 5-15 եվրո կտրոնի տպման վճար, իսկ Advantage փաթեթի համար՝ անվճար:
Հաշվառման բացակայության դեպքում օդանավակայանում գանձվում է 36-120 եվրո՝ հաշվառման վճար։
Վեբ գրանցման ծառայությունը հասանելի է FLYONE ARMENIA ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթերի համար:
Հաշվառման վճարը (Check-in fee) չի վերադարձվում։




