- FLYONE Moldova (5F): 40x30x20 սմ, առավելագույն կշիռ 7 կգ
- FLYONE Romania (OE): 40x30x20 սմ
- FLYONE Armenia (3F): 40x30x20 սմ
- FLYONE Asia (7Q): 40x30x20 սմ
80-210 եվրո արժողությամբ «gate baggage fee» հատուկ վճարը գանձվում է նստեցման ելքի մոտ, եթե ձեռքի ուղեբեռը գերազանցում է նշված նորմերը։
Ձեռքի ուղեբեռից բացի, խիստ անհրաժեշտության դեպքում, թույլատրվում են նաև հետևյալ իրերը:
Բոլոր ուղևորները, բացառությամբ մինչև 2 տարեկան նորածինների՝
- 1 վերարկու, 1 թիկնոց կամ ծածկոց
- 1 հովանոց կամ ձեռնափայտ
- 1 տեսախցիկ / լուսանկարչական սարք կամ հեռադիտակ
- Մանկական սնունդ՝ օդանավում կերակրելու համար
- Փոքր օրորոց
- Ծալվող մանկասայլակ (որը կհանձնվի նախքան ինքնաթիռ մտնելը)։
- 1 անվասայլակ / 1 զույգ հենակներ կամ այլ հարմարանք, որից ուղևորը կախում ունի։
- հրազենը (ցանկացած տեսակի), ինչպես օրինակ՝ատրճանակը, ռևոլվերը, կարաբինները և հրացանները,
- խաղային ատրճանակները կամ դրանց կրկնօրինակումները, կամ նմանատիպ հրազենի նմանակումները, որոնք կարելի է շփոթել իրական զենքերի հետ,
- հրազենի բաղկացուցիչ մասերը, բացառությամբ հեռադիտակային նշանոցների,
- սթրայքբոլի համար նախատեսված զենքը (CO2, ատրճանակներ, հրացաններ, դրանց գնդակները),
- սպորտային զենք՝ ֆակելային արտանետվող սարքերի և ատրճանակների տեսքով,
- աղեղներ, աղեղնազեն և դրանց նետեր,
- ստորջրյա որսի զենք,
- պարսատիկներ և ինքնանետիչներ։
- էլեկտրահարող սարքերը, էլեկտրահարող ատրճանակները, լազերները և էլեկտրահարող մահակները,
- կենդանիներից պաշտպանվելու սարքերը,
- չեզոքացնող և պարալիզացնող քիմիական նյութերը, գազերը և աերոզոլները, ինչպես օրինակ՝ արցունքաբեր և պղպեղային տեսակի գրգռիչ նյութերը, արցունքաբեր գազը և կենդանիներին վախեցնող նյութերի հեղուկացիրները։
- հատման համար նախատեսված առարկաներ՝ կացին, տապար և այլն,
- կացիններ և հատիչներ՝ սառույց կոտրելու համար,
- ածելիներ,
- թղթի, ստվարաթղթի կտրիչներ,
- 6 սմ-ից ավել երկարությամբ դանակներ և / կամ շեղբեր,
- 6 սմ-ից ավել երկարություն ունեցող մկրատներ (չափվում են առանցքից),
- սրված կամ սուր շեղբերով մարտարվեստի իրեր,
- թրեր, սրեր և սուսերներ։
- լինգեր, շաղափներ, գայլիկոններ, այդ թվում անլար շարժական,
- 6 սմ-ից ավել սայր կամ լիսեռ ունեցող գործիքներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք, օրինակ՝ պտուտակահանները և հատիչները,
- սղոցներ, այդ թվում՝ էլեկտրական, շարժական, անլար
- զոդալամպեր,
- դուրգամող գործիքները։
- զինամթերք,
- հրապատիճներ,
- անդրապայթիչներ և դրանց պայթուցիկներ,
- պայթուցիկ սարքերի նմանակումներ կամ կրկնօրինակումներ,
- ականներ, նռնակներ և ռազմական այլ պայթուցիկ սարքեր,
- հրավառություններ և հրատեխնիկական այլ միջոցներ,
- ծխային ռումբեր և փամփուշտներ,
- ուժանակ, վառոդ, պլաստիկ պայթուցիկ նյութեր
| Տիպ | LIGHT | STANDARD | LOYAL | ADVANTAGE |
|---|---|---|---|---|
| Ստանդարտ (մինչև 25 կգ) | ներառված չէ | ներառված չէ | ներառված է | ներառված է |
| Ավելի ծանր (մինչև 30 կգ) | ներառված չէ | ներառված չէ | ներառված չէ | ներառված է |
ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ:
Անվճար փոխադրվող ուղեբեռի չափորոշիչներին չհամապատասխանող ուղեբեռը համարվում է գերնորմատիվային և ենթակա է վճարման՝ համաձայն նորքոնշյալ աղյուսակի՝
| Տիպ | Վճարման / թողարկման ժամանակը | Գինը (մեկ կտորի համար) |
|---|---|---|
| Փոքր | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 25-80€ |
| (Մինչև 20 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 50-160€ |
| Ստանդարտ | գրանցման մեկնարկից առաջ ցանկացած տեղ | 32-90€ |
| (Մինչև 25 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 70-180€ |
| Ավելի ծանր | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 37-120€ |
| (Մինչև 30 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 75-240€ |
Սահմանված չափորոշիչները 10 կգ-ով գերազանցելու դեպքում յուրաքանչյուր պայուսակի համար կգանձվի 45-90 եվրո վճար։ Սահմանված չափորոշիչները 20 կգ-ով գերազանցելու դեպքում յուրաքանչյուր պայուսակի համար կգանձվի 80-160 եվրո վճար։
Գերնորմատիվային ուղեբեռի դիմաց վճարված գումարը չի վերադարձվում։
| Տիպ | Վճարման / թողարկման ժամանակը | Գինը (մեկ կտորի համար) |
|---|---|---|
| Փոքր | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 25-80€ |
| (Մինչև 20 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 50-160€ |
| Ստանդարտ | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 32-90€ |
| (Մինչև 25 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 70-180€ |
| Ավելի ծանր | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 37-120€ |
| (Մինչև 30 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 75-240€ |
Ինքնաթիռի սրահում ընտանի կենդանիների փոխադրումն արժե 70-140 եվրո։
Սահմանված չափը և քաշը գերազանցող ձեռքի ուղեբեռի վճարը տերմինալի ելքի մոտ կազմում է 80-210 եվրո՝ մեկ թռիչքի համար։
Գերնորմատիվային ուղեբեռի դիմաց վճարված գումարը չի վերադարձվում։
Ուղևորները կարող են պահանջել մեկ կամ ավել լրացուցիչ տեղեր՝ ինքնաթիռի սրահում փխրուն, մեծածավալ իրերի փոխադրման համար, ինչպես օրինակ՝ երաժշտական գործիքները (CBBG)։ Մեկ տեղ զբաղեցնող ուղեբեռի թույլատրելի առավելագույն քաշը չպետք է գերազանցի 75կգ, իսկ չափերը պետք է համապատասխան լինեն՝ այն ուղևորի առանձին նստատեղի վրա տեղադրելու համար։
FLYONE ավիաընկերության A320 օդանավերում թույլատրելի չափերն են՝
- գետնից — 155 x 42 x 20 սմ
- նստատեղից — 110 x 42 x 50 սմ
Տվյալ ծառայությունը պահանջում է փոխադրողի նախնական հաստատում։ Լրացուցիչ նստատեղի (CBBG) տոմսի արժեքը կազմում է կիրառելի սակագնի 100%-ը + ընկերության վճարներ/հարկեր (YQ/YR) և պետք է ձևակերպվի ուղևորի տոմսի հետ միասին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լրացուցիչ տեղերով (CBBG) ուղևորները չեն կարող զբաղեցնել տեղեր՝ վթարային ելքերի մոտ։ Հարկ է նշել, որ լրացուցիչ նստատեղերին CBBG հատուկ ուղեբեռ փոխադրող ուղևորների համար չի թույլատրվում առցանց գրանցում։
Ինքնաթիռի սրահում կարելի է տեղափոխել կենդանիներ (շներ և կատուներ)։ Ինքնաթիռով կենդանիների փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ընտանի կենդանիների փոխադրում» բաժնում։
Սպորտային սարքավորումները ներառում են սնոուբորդի սարքավորումներ (սնոուբորդը ամրակներով և կոշիկներով) կամ լեռնադահուկներ (դահուկի ձողերով և դահուկային կոշիկներով)։ Թռիչքի ընթացքում սարքավորումների պահպանվածությունն ապահովելու և այլ ուղեբեռ չվնասելու համար դրանք պետք է պատշաճ կերպով փաթեթավորվեն։
Գոլֆի սարքավորումներ
Գոլֆի սարքավորումնեը բաղկացած են գոլֆի մեկ պայուսակից, որը պարունակում է գոլֆի 14-ից ոչ ավել գոլֆի ձողեր, գոլֆի 12 գնդակներ և մեկ զույգ գոլֆի կոշիկներ։
Հեծանիվներ
Հեծանիվներ (առանց շարժիչի), մրցարշավային և տուրիստական, մեկ կամ երկու նստատեղերով։ Հեծանիվների փոխադրումը թույլատրվում է, եթե դրանք փաթեթավորված են հետևյալ պահանջներին համապատասխան. ղեկը պետք է ամրացված լինի, պեդալները պետք է հանվեն և փաթեթավորվեն առանձին՝ պլաստմասե կամ ստվարաթղթե տուփի մեջ, անվադողերից պետք է հեռացնել օդը։
Ձկնորսական պարագաներ
Ձկնորսական պարագաների հավաքածուն բաղկացած է սարքերի տուփից, պարագաների և կարթերի համար պարկից կամ զամբյուղից։
Լրացուցիչ սպորտային սարքավորումներ
Այլ սպորտային սարքավորումներ, որոնք ներառված չեն վերը նշված կատեգորիաների մեջ։
Մարզական գույքի տեղափոխման համար կիրառվում են հետևյալ սակագները.
| Տիպ | Վճարման / թողարկման ժամանակը | STANDARD | LOYAL | ADVANTAGE |
|---|---|---|---|---|
| Ստանդարտ | գրանցումը սկսելուց առաջ ցանկացած վայրում | 40-120€ | 40-120€ | 40-120€ |
| (Մինչև 30 կգ) | գրանցման ժամանակ օդանավակայանում | 90-240€ | 90-240€ | 90-240€ |
FLYONE-ը չի իրականացնում կենդանիների փոխադրում հետևյալ երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Դուբայ և Պորտուգալիա։
Տոմսը գնելիս ուղևորը ընկերության գործակալին պետք է հայտնի ընտանի կենդանի փոխադրելու իր մտադրության մասին։ Կենդանիների տեղափոխման համար գանձվում է 70-140 եվրո լրացուցիչ վճար։ Այսպիսով, կենդանու քաշը, արկղի քաշը և նրա սնունդը ներառված չեն անվճար փոխադրվող ուղեբեռի մեջ։
Փոխադրման համար արկղի ընդhանուր թույլատրելի քաշը չպետք է գերազանցի 8կգ, իսկ ընդհանուր չափը՝ 115սմ (50x40x25):
Ինքնաթիռի սրահ բարձրանալու թույլտվություն ստանալու համար ուղևորը պետք է ստորագրի հատուկ հայտարարագիր առ այն, որ ստանձնում է ընտանի կենդանու փոխադրման համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեկ ուղևորը կարող է փոխադրել միայն մեկ ընտանի կենդանի։
Ավիաընկերութունը պատասխանատվություն չի կրում թռիչքի ընթացքում կենդանու վնասման, կորստի, հիվանդության կամ մահվան համար, ինչպես նաև ժամանման վայրում կամ նախքան ժամանման վայրը՝ տարանցիկ գոտում, դրա գրանցման մերժման համար։
Ընտանի կենդանու փոխադրման համար ուղևորը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը
- ընտանի կենդանու անձնագիրը
- կենդանու առողջական վիճակի վերաբերյալ հատուկ հավաստագիր
- տեղեկանք պատվաստման մասին
- արտահանման / ներմուծման / տարանցման թույլտվություն
- էլեկտրոնային նունականացում (transponder) կամ հստակ երևացող դաջվածք։
- Նույնականցում։ ԵՄ սահմանը հատող կենդանին պետք է նույնականացված լինի տեղադրված միկրոչիպով (եզակի թվային ծածկագրի կրիչ) և ուղեկցվի պետության իրավասու մարմնի կողմից նշանակված պաշտոնական անասնաբույժի կողմից տրված առողջական վիճակի մասին տեղեկանքով (կամ ԵՄ անձնագրով՝ ԵՄ տարածք կրկին մուտք գործելու դեպքում)։ Փաստաթղթում պետք է նշված լինի կատաղության դեմ պատվաստման (կրկնակի պատվաստման) վավերականության ժամկետը և կենդանու համապատասխանությունը Կանոնակարգի բոլոր սանիտարական նորմերին
- Կատաղության դեմ պատվաստում։ Կենդանին պետք է կատաղության դեմ պատվաստված լինի ինակտիվացված պատվաստանյութով և անցնի հաջորդող արյան հետազոտություն։ Միջամտությունը կատարվում է պաշտպանական հակամարմինների տիտրավորման համար կատաղության դեմ պատվաստման արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Հետազոտությունը կարելի է անցնել պատվաստումից ոչ ուշ քան 30 օր հետո և ԵՄ հաստատված լաբորատորիայում՝ թռիչից երեք ամիս առաջ։
- Չի թույլատրվում 7 (յոթ) ամսականից փոքր կենդանիների փոխադրումը, որոնք չեն ստացել կատաղության դեմ պատվաստում և չեն անցել շճաբանական հետազոտություն։
Ընտանի կենդանիներ փոխադրելիս ուղևորը պետք է պահպանի հետևյալ պայմանները՝
Ընտանի կենդանին՝- • պետք է լինի մաքուր, առողջ, անվնաս,
- • չպետք է հղի լինի,
- • չպետք է խանգարի այլ ուղևորներին,
- • պետք է գրանցված լինի թռիչքից առնվազն 24 ժամ առաջ, PETC հատուկ ծածկագրի, արկղի քաշի և չափերի նշումով,
- • պետք է գտնվի արկղում, որտեղ կարող է կանգնել, շրջվել և պառկել, (բացառությամբ ուղեկցող շների)։
- արգելվում է դնել նստատեղին,
- քաշը կենդանու հետ միասին չպետք է գերազանցի 8 կգ-ն,
- ընդհանուր չափը չպետք է գերազանցի 115 սմ-ը (25 х 40 х 50)
- պետք է ունենա լավ օդափոխություն, պատրաստված լինի չարտահոսող հատակով ամուր նյութից (բացառությամբ կատուների համար նախատեսված ստվարաթղթե տուփերի),
- արկղ գնելիս ուղևորը պետք է հաշվի առնի կենդանու չափերն՝ խորհուրդ–առաջարկություններին համապատասխան։
Ուղեկցող կենդանիների (շների) համար ուղևորը չի վճարում, սակայն կենդանին պետք է համապատասպանի հետևյալ պահանջներին՝
- քաշը և չափը կարող են սահմանափակվել՝ կախված ինքնառիթի տեսակից,
- ուղևորը պետք է ներկայացնի «Ուղեկցող կենդանու» կարգավիճակը հաստատող հավաստագիր,
- արգելվում է ուղեկցող կենդանու տեղաշարժն ինքնաթիռի սրահում,
- ուղեկցող կենդանին չպետք է զբաղեցնի նստատեղ,
- ուղեկցող կենդանին չպետք է գտնվի արկղի մեջ,
- ուղեկցող կենդանին պետք է լինի դնչկալով և վզակոթով։
հայցում ենք Ձեր ներողամտությունն՝ ուղեբեռի հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Հասկանում ենք, որ դա կարող է Ձեզ անհարմարություններ պատճառել։ Սակայն վստահ եղեք, որ մենք կանենք ամեն հնարավոր բան՝ այս իրավիճակում Ձեզ օգնելու համար։
Եթե Ձեր ուղեբեռը բացակայում է, վնասված է կամ տրամադրվել է ուշացումով, խնդրում ենք նշանակման կետ հասնելուն պես կազմել Ուղեբեռի ժամանման անսարքության / Չժամանած ուղեբեռի ակտ (PIR)։
Ժամանման վայրում դիմեք «Առարկություններ ուղեբեռի վերաբերյալ» ծառայությանը կամ «Կորած ուղեբեռի ծառայություն», որտեղ մենք կօգնենք Ձեզ լրացնել Ուղեբեռի անսարքության ակտը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ : ուղեբեռի ժամանման անսարքության կամ Չժամանած ուղեբեռի ակտը (PIR) չձևակերպելու դեպքում FLYONE ավիաընկերոթյունը պատասխանատվություն չի կրում ուղեբեռի վնասման կամ կորստի համար։
FLYONE-ը պատասխանատու է անհամապատասխան առաքված ուղեբեռի բոլոր ծանուցված խախտումների համար։
Խնդիրն արագ լուծելու նպատակով մեզ աջակցելու համար խնդրում ենք վերին ցանկի «Առարկություններ» բաժնի «Կորած/վնասված ուղեբեռ» ձևաթղթի միջոցով մեզ ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
- Ձեր անունը և մշտական բնակության վայրը,
- հեռախոսահամարը,
- Ձեր չվերթի համարը և ամսաթիվը,
- ավիատոմսի համարը,
- երկու կողմերից սկանավորված բեռնապիտակի պատճենը կամ բնօրինակ երկկողմ բեռնապիտակը և ուղեբեռի կտրոնը,
- վնասը հստակ ցույց տվող լուսանկարներ*։
Եթե ուղեբեռը չի ժամանել ուղևորի չվերթով, ապա Ուղեբեռի ժամանման անսարքության կամ Չժամանած ուղեբեռի ակտը (PIR) լրացնելուց հետո, Մոնրեալի Կոնվենցիայի դրույթների համաձայն, FLYONE ավիաընկերությունը ստանձնում է 21 օրվա ընթացքում ուղեբեռի որոնման պատասխանատվությունը, և միայն այդ ժամկետը լրանալուց հետո FLYONE ավիաընկերությունը հայտարարում է ուղեբեռի կորստի մասին։
Վնասված կամ կորած ուղեբեռի փոխհատուցման համար FLYONE-ը պատասխանատվություն է կրում՝ ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի համաձայն։
Ուղեբեռի կորստի կամ վնասվելու մասին տեղեկացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ «Կապ մեզ հետ»բաժնի հասցեագրման էլեկտրոնային ձևաթղթի միջոցով՝ պարտադիր լրացնելով բոլոր դաշտերը։ Սեղմեք։
Ձեռքի ուղեբեռը համարվում է այն ուղեբեռը, որը դուք տեղափոխում եք օդանավի սրահում, և որը կտեղադրվի ձեր նստատեղի տակ, ձեր դիմաց կամ վերևում գտնվող ուղեբեռի խցիկում: Բոլոր ուղևորներն իրավունք ունեն մեկ ձեռքի ուղեբեռի.
Թույլատրելի չափսեր և կշիռ:
- FLYONE Moldova (5F): 40x30x20 սմ, առավելագույն կշիռ 7 կգ
- FLYONE Romania (OE): 40x30x20 սմ
- FLYONE Armenia (3F): 40x30x20 սմ
- FLYONE Asia (7Q): 40x30x20 սմ
Հետևյալ իրերը թույլատրվում են մինչև 2 տարեկան երեխաների համար, բացի ձեռքի ուղեբեռից.
- թռիչքի համար նորածինների համար ողջամիտ քանակությամբ սնունդ
- փոքր զամբյուղ նորածինների համար
- ծալովի մանկասայլակ (որը կհանձնվի նախքան ինքնաթիռ մտնելը)
Արգելվում է ունենալ հետևյալը իրեր ձեռքի ուղեբեռում.
Մինչև 20 կգ
Գրանցված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:
Մեկ կտորի ստանդարտ քաշը որոշելիս 20 և 21 կգ-ի միջև կոտորակները հաշվի չեն առնվում, 21 կգ կշռող կտորը կհամարվի ավելաքաշ կտոր:
Ծառայության արժեքը ` 25-160 եվրո մեկ թռիչքի համար.
Ավելորդ ուղեբեռի համար գանձվող վճարները / գանձումները չեն վերադարձվում:
Մինչև 25 կգ
Գրանցված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:
Ծառայության արժեքը `մեկ թռիչքի համար 32-180 եվրո:
Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում.
20 կգ-ից 30 կգ-ի սահմաններում
Գրանցված ուղեբեռների քաշը հնարավոր չէ համատեղել, և յուրաքանչյուր կտոր այդպիսին է համարվում:
Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը գերազանցում է 30 կգ-ը, անհրաժեշտ է այն վերափաթեթավորել երկու կամ ավելի առանձին պայուսակների մեջ:
Ծառայության արժեքը ` 37-240 եվրո մեկ թռիչքի համար:
Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում:
Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը ավելի մեծ է, քան սահմանված ուղեբեռի չափը, օդանավակայանում կգանձվի լրացուցիչ վճար:
Ծառայության արժեքը `45-90 եվրո մեկ թռիչքի համար:
Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում:
Այն դեպքում, երբ ձեր ուղեբեռի քաշը ավելի մեծ է, քան սահմանված ուղեբեռի չափը, օդանավակայանում կգանձվի լրացուցիչ վճար:
Ծառայության արժեքը `80-160 եվրո մեկ թռիչքի համար:
Ավելորդ ուղեբեռի համար հավաքագրված վճարները / գանձումները չեն վերադարձվում:



