Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Կազան
Կազան՝ քաղաք, որտեղ հանդիպում են Եվրոպան և Ասիան՝ միախառնելով հարուստ պատմությունը, տարբեր մշակույթներն ու ժամանակակից քաղաքային կյանքը։
Այստեղ կարելի է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձաններ, զբոսնել Վոլգա գետի ափերով, համտեսել թաթարական խոհանոցը և զգալ ավանդույթների ու արդիականության ներդաշնակությունը։
Ուր՞ այցելել Կազանում
Կազանի Կրեմլ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ ամրոցային պատերով, թանգարաններով և քաղաքի տեսարաններով։
Կուլ Շարիֆ մզկիթ
Ռուսաստանի ամենամեծ և գեղեցիկ մզկիթներից մեկը՝ Կազանի խորհրդանիշը։
Բաումանի փողոց
Գլխավոր հետիոտնային փողոցը՝ խանութներով, սրճարաններով և պատմական շենքերով։
Բոլոր կրոնների տաճար
Եզակի ճարտարապետական համալիր՝ տարբեր մշակույթների և հավատքների համակեցության խորհրդանիշ։
Միլենիում կամուրջ և Կազանկայի ափամերձ գոտի
Ժամանակակից քաղաքային տեսարժան վայրեր զբոսանքի համար։
«Ռիվիերա» ջրաշխարհ
Եվրոպայի խոշորագույն ջրաշխարհներից մեկը՝ հանգստի և ընտանեկան ժամանցի համար։
Խոհանոց
Կազանը կուրախացնի համեղ ուտեստների սիրահարներին ազգային թաթարական խոհանոցով՝ բուրավետ խմորեղենով, հարուստ մսային ուտեստներով և քաղցր արևելյան աղանդերով։





