Նստատեղի ընտրություն

ՆՍՏԱՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրեք Ձեր նստատեղը հիմա և՝
  • ճամփորդեք ընտանիքի և ընկերների հետ,
  • գրանցվեք չվերթին թռիչքից 30 օր առաջ,
  • ավելացրեք տարածություն և առաջինը դուրս եկեք ինքնաթիռից։

Ուղևորների հարմարավետության նպատակով FLYONE- ի կանոնավոր չվերթներում գործում է «Նստատեղի ընտրություն» ծառայությունը:

Ընտրեք տեղ պատուհանի մոտ և զմայլվեք սահող գեղատեսիլ բնապատկերներով, երկարատև թռիչքների համար ընտրեք շարքերի միջև մեծ հեռավորությամբ տեղեր կամ նստեք ձեր մտերիմների կողքին՝ առաջիկա ճամփորդությունը քննարկելու համար։ Նախապես հոգացեք Ձեր հարմարավետության մասին և հնարավորինս հաճելի ու հարմարավետ դարձրեք թռիչքը: Եթե հաճախ եք ճամփորդում, ապա առանց երկմտելու ընտրեք Ձեր նախընտրած նստատեղը։ Դե իսկ  սկսնակ ճանապարհորդներին, մինչ ամրագրմանն անցնելը, օգտակար կլինի ծանոթանալ հավելյալ տեղեկատվության:

Ուղևորները կարող են գնել իրենց նախընտրած նստատեղն ինքնաթիռում՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝
  • պրեմիում նստատեղ՝ 1-ին շարք,
  • լրացուցիչ տարածք՝ վթարային ելքերի մոտ,
  • նստատեղեր առջևում՝ առաջին 5 շարքեր,
  • Ձեր հայեցողությամբ՝ ցանկացած նստատեղ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետևյալ ուղևորները չեն կարող նստել վթարային ելքերի մոտ գտնվող շարքերում՝
  • սահմանափակ շարժունակությամբ, մտավոր ունակությունների անբավարարությամբ տառապող  կամ այլ շեղումներ ունեցող ուղևորները,
  • մտավոր կամ ֆիզիկական շեղումներ ունեցող  ուղևորները, ովքեր չեն կարողանում արագ տեղաշարժվել,
  • տեսողական կամ լսողական խանգարումներ ունեցող ուղևորները ՝ պայմանավորված վթարային տարհանման հրահանգներին անմիջապես արձագանքելու անկարողությամբ,
  • ուղևորներ, որոնք տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում արագ տեղաշարժվել
  • հղի կանայք,
  • առանց ուղեկցողի ճանապարհորդող երեխաները (UMNR),
  • նորածինները և երեխաները,
  • ուղևորներ, որոնց մեծ քաշը/խոշոր չափերը թույլ չեն տալիս արագ տեղաշարժվել,
  • ձերբակալված, արտաքսված և պերսոնա նոն գրատա անձինք,
  • ուղևորներ, ովքեր չեն կարող հասկանալ անվտանգության հրահանգները՝ լեզվին չտիրապետելու պատճառով,
  • ընտանի կենդանիներով կամ ուղեկցող շներով ուղևորները
Այն դեպքում, երբ նստատեղը նախապես ամրագրված կամ  ձեռք բերված չէ, ուղևորին պատահականության սկզբունքով կտրամադրվի  նստատեղ  գրանցման ժամանակ:

Օդանավի կոնֆիգուրացիայի / տեսակի փոփոխության դեպքում ավիաընկերությունը չի երաշխավորում ASR («Նստատեղի ընտրություն») ծառայությամբ ընտրված նստատեղերի առկայությունը և իրեն իրավունք է վերապահում նստեցնել ուղևորներին ընդհանուր հիմունքներով:

Վճարները ենթակա չեն վերադարձման: