Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Ամստերդամ
ԱՄՍՏԵՐԴԱՄ
Նիդեռլանդների կենսախինդ մայրաքաղաք Ամստերդամը ջրանցքների, հեծանիվների, պատմական շենքերի և ազատ մտածողության քաղաք է:
Այստեղ XVII դարի ճարտարապետությունը ներդաշնակորեն համադրվում է ժամանակակից մշակութային կյանքի, թանգարանների, ստեղծագործական միջավայրի և հարմարավետ սրճարանների հետ։ Ամստերդամը քաղաք է, որտեղ բարձր է գնահատվում ազատությունը, արվեստը և կյանքի որակը։
Ուր՞ այցելել Ամստերդամում
Ջրանցքների պատմական գոտի (Grachtengordel)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տարածք՝ ջրանցքներով, կամուրջներով և ավանդական տներով։
Դամ հրապարակ
Քաղաքի կենտրոնական հրապարակը՝ շրջապատված պատմական շինություններով և խանութներով։
Աննա Ֆրանկի տուն-թանգարան
Թանգարան՝ նվիրված Աննա Ֆրանկի կյանքին և պատմությանը։
Ռեյքսմյուզեում
Նիդեռլանդների ազգային թանգարանը՝ Ռեմբրանդտի, Վերմեերի և այլ մեծանուն վարպետների գործերով:
Վան Գոգի թանգարան
Աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ Վինսենթ Վան Գոգի ստեղծագործություններից։
Վոնդելպարկ
Քաղաքի ամենահայտնի այգին՝ զբոսանքի և հանգստի համար։
Կարմիր լապտերների թաղամաս (De Wallen)
Քաղաքի ամենահին թաղամասերից մեկը՝ յուրահատուկ պատմությամբ և մթնոլորտով։
Խոհանոց
Ստրոպվաֆլներ — կարամելային միջուկով բարակ վաֆլի
Հարինգ — ավանդական հոլանդական ուտեստ
Բիտերբալլեն — տապակված մսային խորտիկներ
Պոֆերտյես — փոքր, փափուկ բլիթներ





