FLYONE- ի հետ խմբակային ամրագրում կատարելը հեշտ է, քանի որ մենք առաջարկում ենք հատուկ խմբային սակագներ` տարբեր հնարավորություններով և առավելություններով:
Եթե ճանապարհորդում եք ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբով դեպի FLYONE ուղղություններ, կարող եք օգտվել հատուկ խմբային սակագներից:
Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել այս խմբային սակագինը:
Ավելի հեշտ երբեք չի եղել: Այն ամենը, ինչ դուք պետք է անեք՝ նախևառաջ մեզ կոնտակտների միջոցով հարցում ուղարկելն է. ընտրեք «Խմբային ամրագրումների » հարցում և մենք կանենք հնարավորը Ձեր հարցումը կարգավորելու համար:
Հարցումն ուղարկելիս մուտքագրեք ուղևորության հետևյալ մանրամասները.
- ՈՒղղություն
- Թռիչքի ամսաթիվ
- Ուղևորների քանակ (մեծահասակ / երեխա / նորածին)
- Տուր փաթեթ
* Հայտնում ենք, որ FLYONE- ով ճանապարհորդելիս կարող եք ընտրել սակագնային փաթեթներից մեկը՝ իր իսկ առավելություններով: 24 ժամվա ընթացքում կստանաք Ձեր հարցման պատասխանը՝ բոլոր մանրամասներով:
Ինչպե՞ս կարելի է կատարել վճարումը խմբային ամրագրման համար:
Դուք կստանաք ընկերության գների և վճարման վերջնաժամկետի մասին մանրասն տեղեկատվություն:
Խմբային ամրագրումը հաստատելիս վճարվում է ընդհանուր գումարի 50% -ի չափով չվերադարձվող վճար:
Ե՞րբ են մուտքագրվում ուղևորի տվյալները և նրանց անունները:
Ուղևորների անունները կարող են մուտքագրվել միայն ամբողջ գումարը վճարելու դեպքում: Ուղևորի մանրամասները կարող են մուտքագրվել / փոփոխվել մեկնումից 3 օր առաջ:
Վճարման եղանակ
Խմբային ամրագրման համար վճարումը կարող է իրականացվել բանկային փոխանցմամբ: Դուք կստանաք էլ. նամակ վճարման եղանակի մանրամասների վերաբերյալ: