Գտնել ամրագրումը
MyBookings ը հարմար գործիք է՝ անհատականացման, լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման և ընթացիկ ամրագրումների կառավարման համար։
MyBookings-ի օգնությամբ Դուք կարող եք՝
-
Ավելացնել լրացուցիչ ծառայություններ.
- ավելացնել FLYONE PRIORITY
- ավելացնել հաշվառվող ուղեբեռ,
- գրանցվել
- տեղի(երի) ընտրություն
- օդանավում պատվիրել սնունդ
- ապահովել ուղևորությունը՝ ավելացնելով ժամանակին ժամանելու երաշխիքը և ուղեբեռի երաշխիքը
- ավելացնել «Ուղեբեռի առաջնահերթություն» ծառայությունը
-
Կառավարել առկա ամրագրումները՝
- փոխել թռիչքի ժամը և օրը,
- փոխել ուղևորի տվյալները,
- չեղարկել թռիչքը։
MyBookings-ը հասանելի է այն ուղևորներին, որոնք ձեռք են բերել FLYONE ընկերության չվերթների տոմսերն՝ անկախ վճարման եղանակից և գնման վայրից։
MyBookings-ում ձևակերպված ավիատոմսով ամրագրման չեղարկումը («Վերադարձ» ընթացակարգ) տվյալ պահին հասանելի է միայն այն ուղևորներին, որոնք ձեռք են բերել տոմսերը FLYONE ավիաընկերության պաշտոնական կայքում՝ վճարելով վարկային քարտի կամ QIWI էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով։ Ուղևորի վճարային գործիքից կախված՝ վերադարձի ընթացակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, սակայն որոշ դեպքերում վերադարձի ընթացակարգն ավարտելու համար ուղևորից պահանջվում է լրացուցիչ տեղեկատվության տրամադրում, ինչի մասին ուղևորը տեղեկացվում է FLYONE ավիաընկերության «Customer Service» ծառայության կողմից։
Մոլդովայի Հանրապետության և այլ երկրների տուրիստական գործակալություններում (ինչպես վաճառքի գրասենյակներում, այդպես էլ վեբ կայքերում) ավիատոմսեր ձեռք բերած ուղևորները MyBookings-ում չեն կարող իրականացնել վերադարձի ընթացակարգ։ FLYONE-ի Փոխադրման Կանոնների, ինչպես նաև ոլորտի կանոնների համաձայն` վերադարձն իրականացվում է միայն ավիատոմսի ձեռքբերման վայրում։