Նվերների վաուչեր - Դրույթներ և պայմաններ

FLYONE վաուչերի օգտագործման դրույթներն ու պայմանները

FLYONE վաուչերը կարելի է օգտագործել օդանավի տոմսերի ամրագրման նպատակով:

  1. Սահմանումներ

    Ուղևոր՝ FLYONE օդային տրանսպորտի ծառայություններից օգտվող անձ, ում անունն ամրագրման ժամանակ նշված է՝ որպես ուղևոր:

    Հաճախորդ՝ ուղևոր կամ ցանկացած այլ անձ, ով FLYONE վաուչեր է գնում:

  2. FLYONE վաուչերի արժեքները

    Վաուչերի արժեք՝ 50 եվրո, 100 եվրո, 150 եվրո, 200 եվրո, 250 եվրո, 300 եվրո, 350 եվրո, 400 եվրո, 450 եվրո և 500 եվրո:

  3. Ավիատոմսեր, որոնք հնարավոր է ձեռք բերել FLYONE վաուչերի օգնությամբ

    FLYONE վաուչերները հնարավոր է օգտագործել FLYONE–ի կողմից իրականացվող ցանկացած կանոնավոր չվերթի ավիատոմս ձեռքբերելու նպատակով: FLYONE վաուչերները հնարավոր է օգտագործել միայն flyone.eu կայքում:

  4. FLYONE վաուչերի գնում և օգտագործում
    1. Վաուչերները հնարավոր է ձեռք բերել տարբեր առիթներով.

      • Նվեր – վաուչեր
      • Հոբելյանական վաուչեր
      • Հատուկ օրվա վաուչեր
    2. Վաուչերի ձեռքբերման ժամանակ Հաճախորդը նշում է այն անձի անունը, ում նա ցանկանում է առաջարկել տվյալ վաուչերը:
    3. FLYONE վաուչերները կարող են օգտագործվել FLYONE չվերթների համար վճարման նպատակով (այդ թվում՝ պարտադիր վճարներ, միջնորդավճարներ և ծախսեր), ինչպես նաև ամրագրված ավիատոմսի օգնությամբ ձեռքբերվող (միայն ամրագրման ընթացքում)  և ամրագրման ժամանակ հասանելի լրացուցիչ ծառայությունների (օրինակ ՝ երեխայի վճար, առաջնահերթ նստեցում, ոտքերի համար նախատեսված լրացուցիչ տարածք, ուղեբեռի վճար) համար վճարման նպատակով:
    4. FLYONE վաուչերը չի կարող օգտագործվել այն ծառայությունների ձեռքբերման համար, որոնք չեն հայտնվում ամրագրման գործընթացում:
    5. . Եթե FLYONE վաուչերի արժեքը չի ծածկում թռիչքի և լրացուցիչ ծառայությունների (վերջիններիս առկայության դեպքում) ընդհանուր արժեքը, ապա պետք է լրացուցիչ վճարում կատարեք բանկային քարտի միջոցով: Եթե վաուչերի արժեքը գերազանցում է թռիչքի և լրացուցիչ ծառայությունների ընդհանուր արժեքը, ապա մնացած գումարը կարող է օգտագործվել հաջորդ չվերթի ժամանակ: Վաուչերը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ գումարը սպառված չէ
    6. FLYONE վաուչերը կարող եք օգտագործել վաուչերում նշված արժույթից տարբերվող արժույթով ամրագրումեր կատարելու համար: Ընտրված ավիատոմսերի և ծառայությունների արժեքը կփոխարկվի ամրագրման ժամանակ ընտրված վճարման արժույթի՝ FLYONE–ի կողմից ամրագրման պահին կիրառվող տարադրամի փոխարժեքով:
  5. Վաուչերի վավերականության ժամկետը
    1. FLYONE վաուչերները կարելի է օգտագործել մինչև գումարն ամբողջությամբ կսպառվի: Ուղևորությունն անհրաժեշտ է իրականացնել վաուչերի գնման պահից 12 ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո վաուչերն այլևս անվավեր կճանաչվի: FLYONE վաուչերների գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել: FLYONE վաուչերները ենթակա չեն վերադարձի կամ փոփոխման:
  6. Այլ
    1. Flyone-ն արգելում է վաուչերներ առաջարկել առևտրային նպատակներով, մասնավորապես՝ աճուրդներում կամ այլ եղանակներով:
    2. Պատվիրատուն համաձայն է սույն կանոնակարգի պայմաններին:
    3. FLYONE-ն իրավասու է ցանկացած պահի փոխել այս պայմաններն՝ առանց նախապես ծանուցելու այդ մասին: FLYONE-ը բոլոր ուղևորներին կտեղեկացնի այդ փոփոխությունների մասին կայքի միջոցով (flyone.eu):
    4. FLYONE- ը պատասխանատվություն չի կրում վաուչերի սխալ օգտագործման, դրա կորստի կամ Հաճախորդից և /կամ Ուղևորից բացի/ ցանկացած այլ անձի կողմից տվյալների հրապարակման հետևանքով պատճառված վնասի համար:
    5. Սույն պայմանագիրը կկազմվի և կկիրառվի՝ Հայաստանի (Մոլդովայի) Հանրապետության օրենսդրության համաձայն: