Հեղուկներ

ԵՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ՝ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

TԵվրոպական Միությունն ընդունել է անվտանգության մի շարք կանոններ, որոնք խիստ սահմանափակում են ձեռքի ուղեբեռով փոխադրվող հեղուկների քանակը։

Հեղուկները ներառում են՝
  • ըմպելիքներ, այդ թվում՝ ջուր և այլ զովացուցիչ ընպելիքներ, ապուրներ, օշարակներ,
  • քսուքներ, լոսյոններ և յուղեր,
  • օծանելիք,
  • սփրեյներ, հոտազերծիչներ,
  • գելեր, այդ թվում՝ լոգանքի և մազերի,
  • ճնշման տակ գտնվող տարաների պարունակություն, այդ թվում՝ սափրվելու փրփուր և հոտազերծիչներ,
  • ատամի մածուկ (և մածուկի տեսքով այլ կոսմետիկ միջոցներ),
  • հեղուկ և պինդ նյութերի խառնուրդներ,
  • դիմահարդարման միջոցներ,
  • նմանատիպ խտության այլ նյութեր։

Ուղեբեռի փաթեթավորում

Համոզվեք, որ հեղուկի յուրաքանչյուր տեսակ լինի 100 մլ-ից ոչ ավել համապատասխան տարայում։ Այդ տարաների ընդհանուր ծավալը մեկ մարդու/ուղևորի համար չպետք է գերազանցի 1000 մլ։ Տարաները պետք է փաթեթավորվեն պլաստիկ, թափանցիկ և ամուր փակվող փաթեթում։ Առարկաները պետք է լինեն հեշտ հասանելի և հերմետիկ  փակված փաթեթում։ Մեկ ուղևորին թույլատրվում է հեղուկներով մեկ պլաստիկ փաթեթ։

Անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանում ուղեբեռի ստուգման ժամանակ փաթեթը պետք է առանձին ներկայացվի։ Սույն կանոնները կիրառվում են ԵՄ օդանավակայաններից մեկնող բոլոր ուղևորների համար՝ անկախ ուղևորության վերջնական նպատակակետից։

ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ԵՄ անդամ երկրներ մեկնող ուղևորները նույնպես պետք է պահպանեն սույն կանոնները։ Վերը նշված կանոնների համաձայն՝ ձեռքի ուղեբեռում չի թույլատրվում տեղափոխել 1000 մլ-ից ավել հեղուկ։
Նոր կանոնները կիրառվում են միայն ձեռքի ուղեբեռի նկատմամբ. հաշվառված ուղեբեռում Դուք կարող եք փոխադրել անսահմանափակ քանակությամբ հեղուկներ։

Ընդ որում թույլատրվում է՝
  • ձեռքի ուղեբեռում տեղափոխել թռիչքի ընթացքում անհրաժեշտ քանակով դեղամիջոցներ և հատուկ սննդակարգի համար նախատեսված սնունդ (ներառյալ, նորածինների սնունդը)։ Որոշ դեպքերում ձեզանից  կարող են պահանջել ներկայացնել նշված սննդամթերքի անհրաժեշտությունը հաստատող ապացույցներ,
  • ԵՄ օդանավակայաններում և նստեցման կտրոնի ստուգման կետից հետո գտնվող duty-free խանութներում կամ անմիջապես օդանավում գնել հեղուկներ, ինչպիսիք են՝ օծանելիքը և ընպելիքները։ Եթե հեղուկները վաճառվում են հատուկ հերմետիկ փաթեթներում, մի բացեք դրանք մինչև անձնական զննման ավարտը։ (Եթե Դուք գտնվում եք ԵՄ տարանցիկ օդանավակայանում, մի բացեք փաթեթը մինչև տարանցիկ օդանավակայանում անձնական զննման ավարտը, կամ եթե տարանցիկ երթևեկում եք մեկից ավել ԵՄ օդանավակայաններով, մի բացեք փաթեթը մինչև վերջին տարանցիկ օդանավակայանում անձնական զննման ավարտը)։
Ձեռքի ուղեբեռում թույլատրված հեղուկներից բացի կարելի է տեղափոխել նաև վերը նշված հեղուկները։

Անձնական զննման ընթացակարգն արագացնելու համար Ձեզ անհրաժեշտ է՝
  • Անվտանգության ծառայության աշխատակիցներին ներկայացնել ձեռքի ուղեբեռում գտնվող հեղուկների բոլոր տեսակները,
  • Հանել վերարկուն, բաճկոնը կամ պիջակը, քանի որ դրանք ստուգվելու են ձեռքի ուղեբեռից առանձին,
  • Ձեռքի ուղեբեռից հանել շարժական համակարգիչները և այլ մեծ էլեկտրոնային սարքերը, որոնք նույնպես ստուգվելու են ձեռքի ուղեբեռից առանձին։
Ինքնաթիռի սրահում կարելի է փոխադրել ընտանի կենդանիներ (շներ և կատուներ)։ Օդանավի սրահում կենդանիների փոխադրման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ընտանի կենդանիների փոխադրում» բաժնում։