Էժան թռիչքներ եւ էժան արձակուրդներ դեպի Դուբայ
Դուբայը ակտիվ ժամանակակից քաղաք է՝ լի բազմաթիվ հավակնություններով: Մեգա մոլերից մինչև բարձրահարկ երկնաքերեր, աշխարհի ամենամեծ արհեստական կղզիները.․․ Այս կախարդական վայրերը Արաբական Միացյալ Էմիրություններն են: Դուբայում են գտնվում աշխարհի ամենատպավորիչ երկնաքերերը, աշխարհի ամենաբարձր շենքը, անսպառ ժամանանցի վայրեր մեգա մոլերում և 1000 կմ ձգվող լողափեր, որտեղ կարող եք վայելել ձեր հանգիստը: Դուբայը Մերձավոր Արևելքի՝ ժամանակակից արվեստի և նորաձեւության մայրաքաղաքն է, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ արհեստական կղզիներից մեկը:
Եղանակ
ԱՄԷ-ն ունի չոր անապատային կլիմա՝ երկու հիմնական սեզոնով՝ ձմեռ և ամառ, որոնք բաժանվում են, համապատասխանաբար, անցումային երկու շրջանի։ Ձմռանը միջին ջերմաստիճանը (դեկտեմբեր-մարտ) տատանվում է 16,4-24°C, իսկ ամռան ամիսների միջին ջերմաստիճանը (հունիս-օգոստոս) 30⁰C է։
Հետաքրքիր փաստեր զբոսաշրջիկների համար
Բուրջ Խալիֆան մարդու կողմից երբևէ ստեղծած աշխարհի ամենաբարձր կառույցն է, որտեղ գտնվում է աշխարհի հինգ ամենաբարձր բնակելի շենքերից չորսը, որոնցից ամենուր ապշեցուցիչ տեսարաններ են բացվում: Հաշվի առնելով Դուբայի 10 ամենաբարձր շենքերի միջին բարձրությունը՝ այս քաղաքն ունի աշխարհի ամենաբարձր հորիզոնը։ Բուրջ Խալիֆան ամենաբարձր երկնաքերն է և գրեթե երկու անգամ բարձր է, քան Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը, իսկ նրա բարձրությունը 2722 ֆուտ կամ 828 մետր է: 163-րդ հարկում Ձեր առջև միշտ բացվում է անկրկնելի տեսարան, որն ավելի, քան արդարացնում է մուտքավճարի գումարը:
Դուբայ Մոլը աշխարհի՝ մեծությամբ երկրորդ խոշոր առևտրի կենտրոնն է։ Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Դուբայ՝ վայելելու, այսպես կոչված, «գնումների թերապիան» և այցելելու տարատեսակ մոլերում ստեղծված ժամանցային վայրերը։ Հունվարին Դուբայում նույնիսկ անցկացվում է գնումների մեկամսյա փառատոն՝ համերգներով և նվերների խաղարկություններով, որոնց ժամանակ գնորդները կարող են շահել ավտոմեքենաներ և ոսկեղեն: Դուբայը քաղաք է, որտեղ հնարավոր է ամեն ինչ, անգամ՝ ձյան վրա դահուկներ քշել։ 85 մետր բարձրությամբ և 22500 քառ մետր մակերեսով Դուբայի՝ հինգ լանջերով լեռնադահուկային հանգստավայրը եւս կարող է պարծենալ՝ որպես աշխարհի առաջին 400 մետր երկարությամբ ձգվող սեւ վազքուղով:
Խոհանոց
Դուբայն ունի ճաշատեսակների տպավորիչ տեսականի։ Արաբական, պարսկական, հնդկական, պակիստանյան, ֆիլիպինյան, ֆրանսիական, ճապոնական, չինական, բրիտանական և ամերիկյան թե համեստ, թե էլիտար հարյուրավոր ռեստորաններում յուրաքանչյուրը կարող է գտնել իր ճաշակին համապատասխան ուտեստ: Իզուր չէ, որ նորեկների մասին խոսում են նրանց հավաքած ավելորդ քաշի մասին, որը կոչվում է, այսպես կոչված, «դուբայի քար»։
Դուբայի ամենամեծ տեսարժան վայրերը կարող են լինել նրա անհավանական գեղեցիկ լողափերը: Շնորհիվ տարեկան ավելի քան 300 արևային օրվա և ավելի, քան 1000 կմ ձգվող ափամերձ գծի, Դուք մշտապես կարող եք արևայրուք ընդունել Դուբայում:
Դուբայը ասոցացվում է աշխարհի ամենամեծի, լավագույնի և տպավորիչի հետ: Palm Jumeirah-ը, որը կառուցվել է 2001-2006 թթ․ ժամանակահատվածում, աշխարհի ամենամեծ արհեստական կղզիներից մեկն է: Այստեղ են գտնվում մի քանի միլիոնանոց մեգա-առանձնատներ և շքեղ հնգաստղանի հյուրանոցներ, այդ թվում՝ թրենդային Atlantis The Palm-ը: