Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի

LARNACA (LCA)

Ից 83 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Լառնակա

Լառնակա՝ ոսկե ավազոտ լողափեր, հիշարժան պատմություններ և պարզապես հիանալի վայր` Կիպրոսի հետ ծանոթությունը սկսելու համար:

Ի՞նչ տեսնել Լառնակայում

Քաղաքի հետ ծանոթությունը սկսելու լավագույն տարբերակը քաղաքի կենտրոնն է:

Ֆինիկուդես լողափի հարևանությամբ գտնվող շրջանը Լառնակայի սիրտն է:

Ֆինիկուդեսը և հարակից նավահանգիստը Լառնակա առաջին անգամ այցելողների համար քաղաքի հետ ծանոթանալու լավագույն շրջաններն են: Այստեղ են գտնվում Լառնակայի հիմնական տեսարժան վայրերը` ներառյալ Ֆինիկուդես լողափը, Սուրբ Ղազար եկեղեցին, ինչպես նաև՝ խանութների փողոցը:

Լառնակայում լավագույն զբաղմունքը լողափ գնալն է: Որպես ափամերձ քաղաք՝ այն ունի երկարաձիգ ափեր, որոնք հիացնում են այցելուներին՝ իրենց գեղեցկությամբ ու մաքրությամբ։

Ֆինիկուդես լողափը գտնվում է Լառնակայի կենտրոնական հատվածում։ Այն շրջապատված է արմավենիներով և զբոսավայրերով։ Լողափերը մաքուր են, ընդարձակ, ծածկված փափուկ ավազով։ Ծովը կատարյալ մաքուր է և գրեթե ամբողջ տարի՝ տաք:

Ֆինիկուդես լողափի անմիջապես կողքին գտնվում է Լառնակայի միջնադարյան ամրոցը, որը Լառնակայի ամենատպավորիչ վայրերից մեկն է։ Այն գործել է Օսմանյան և Վենետիկյան ժամանակաշրջաններում: Բրիտանական օկուպացիայի ժամանակ ամրոցը ծառայել է որպես բանտ՝ մինչև 20-րդ դարի կեսերը։ Նրա առաջին հարկը ծառայել է՝ որպես բանտարկյալներին մահապատժի ենթարկելու վայր։

Սուրբ Ղազար եկեղեցին Լառնակայի ամենատպավորիչ վայրերից մեկն է: Բյուզանդական ճարտարապետության այս՝ անհավանական գեղեցկութամբ տաճարը վեր է խոյանում քաղաքի կենտրոնական հրապարակում:

«Զենոբիան» խորտակված հսկայական լաստանավ է, որը անարգել կարելի է ուսումնասիրել բազմաթիվ անգամ՝ սուզվելով և ամեն անգամ նոր բան բացահայտելով:

Նավը խորտակվել է 1980 թվականին Լիմասոլի ափերի մոտ՝ իր առաջին նավարկության ժամանակ։ Այն հաճախ նշվում է՝ որպես աշխարհի լավագույն սուզվելու վայրերից մեկը։ Այնպես որ՝ եթե դուք մոլի սուզորդ եք, այն չպետք է բաց թողնել:

Խոհանոցը

Լառնակայի գրեթե բոլոր ռեստորաններն առաջարկում են թարմ ձուկ, ծովախեցգետին, կաղամար և ծովամթերքի այլ տեսականի, որոնք, սովորաբար, կամ տապակվում են ձեթի մեջ, կամ մատուցվում խորոված տարբերակով: Լառնակայի լավագույն սրճարաններում մատուցվում է հայտնի կիպրական մեզե, որը բաղկացած է մեկ տասնյակից ավելի ուտեստներից։ Այն մատուցվում է փոքր չափաբաժիններով: Որպես կանոն՝ յուրաքանչյուր նման հավաքածու ներառում է թեթև նախուտեստ և աղցան, տաք նախուտեստ և մսային ուտեստներ: