Ընդհանուր կանոններ FLYONE Airlines (Romania)

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն դրույթների տեքստում.


Ավիաընկերության ծածկագիր՝ երկու կամ երեք նիշերի կամ տառերի համադրություն, որը նույնականացնում է որոշակի ավիափոխադրողին։

Փոխադրող՝ FLY ONE S.R.L. ավիաընկերություն կամ այլ ավիափոխադրող, որի ծածկագիրը նշված է Ձեր ավիատոմսի կամ համակցված տոմսի վրա։

Լիազոր գործակալ՝ ավիափոխադրողի կողմից նշանակված առևտրային գործակալ, որն ավիաընկերության կողմից մատուցվող ուղևորային ծառայությունների վաճառքի դեպքում ներկայացնում է նրա շահերը։

Պայմանագրի պայմաններ՝ Ձեր ավիատոմսում կամ երթուղում/անդորրագրում նշված կամ դրանց հետ փոխանցված դրույթներ՝ սահմանված որպես այդպիսին և ներառող հղում սույն Փոխադրման պայմաններին, ինչպես նաև ծանուցում։

Կոնվենցիա՝ ներքոնշյալ կիրառվող փաստաթղթերից ցանկացած մեկը.

(i) Մոնրեալի կոնվենցիա (1999 թ.),

(ii) Կոնվենցիա Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին՝ ստորագրված Վարշավայում 12 հոկտեմբերի 1929թ․ (այսուհետ՝ «Վարշավյան Կոնվոնցիա»),

(iii) Վարշավյան Կոնվենցիա՝ 28 սեպտեմբերի 1955թ․-ին Հաագայում կատարված փոփոխություններով,

(iv) Վարշավյան Կոնվենցիա՝ №1 արձանագրության համաձայն կատարված փոփոխություններով, Մոնրեալ (1975թ․),

(v) Վարշավյան Կոնվենցիա՝ №2 արձանագրության համաձայն Հաագայում կատարված փոփոխություններով, Մոնրեալ (1975թ․),

(vi) Վարշավյան Կոնվենցիա՝ №4 արձանագրության համաձայն Հաագայում կատարված փոփոխություններով, Մոնրեալ (1975թ․),

(vii) Լրացուցիչ Գվադալախարայի կոնվենցիա (1961 թ.) (Գվադալախարա)։

Ուղևոր՝ անձնակազմի անդամներից բացի ցանկացած անձ, որն առկա ավիատոմսի համաձայն փոխադրվում է կամ պետք է փոխադրվի օդանավով։

Ավիատոմս՝ (Ուղևորի տոմս և ուղեբեռի ստացական/Էլեկտրոնային տոմս) ավիաընկերության կողմից կամ նրա անունից դուրս գրված և պայմանագրի պայմաններ, համապատասխան ծանուցումներ և կտրոններ պարունակող փաստաթուղթ։

Էլեկտրոնային տոմս՝  ուղևորի և ավիաընկերության մինջև օդային փոխադրման պայմանագիրը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է թվային գրառում ավիաընկերության տվյալների բազայում։

Համակցված տոմս՝ այլ ավիատոմսի հետ միասին դուրս գրված ավիատոմս, երբ երկու տոմսերը կազմում են փոխադրման միասնական պայմանագիր։

Թռիչքի կտրոն՝ ուղևորի ավիատոմսի մասը, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ էլեկտրոնային կտրոնը, որում սահմանված են մեկնելու և ժամանելու համապատասխան վայրերը (երթուղու սեգմենտ), որոնց միջև ուղևորի և ուղեբեռի  փոխադրման համար կտրոնը վավեր է։

Էլեկտրոնային կտրոն՝ ավիաընկերության տվյալների բազայում պահպանվող թռիչքի էլեկտրոնային կտրոնը կամ այլ փաստաթուղթ։

Կամավոր վերադարձ՝ անձնական պատճառներով չօգտագործված ավիատոմսի կամ դրա մասի վերադարձը։

Հարկադիր վերադարձ՝ սույն Փոխադրման պայմանների 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ուղևորի կամքից անկախ պատճառներով չօգտագործված ավիատոմսի կամ դրա մասի վերադարձը։

Երթուղի՝ (Անդորրագիր)   էլեկտրոնային ավիատոմսերով ճամփորդող ուղևորներին տրվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր, որոնցում նշված են ուղևորի անունը, չվերթի մասին տեղեկատվությունը և համապատասխան ծանուցումերը։

Համաձայնեցված կանգառները՝    մեկնման վայրերից, միջանկյալ կանգառներից և նպատակակետից բացի այլ վայրերը, որոնք, որպես  միջանկյալ տեխնիկական կանգառներ, նշված են ավիատոմսում կամ մեր չվացուցակում, կամ Ձեր երթուղու մեկ չվերթից / ինքնաթիռից մյուսին տեղափոխվելու համար նախատեսված կանգառները։

Միջանկյալ կանգառ՝  երթուղու հատվածում գտնվող մեկնման և ժամանման վայրերի միջև (բացառությամբ համաձայնեցված կանգառների) չվացուցակով նախատեսված կանգառը (նվազագույն տևողությամբ՝ սահմանված տվյալ պահին գործող IATA չափանիշներով)։

Ուղեբեռ՝  անձնական գույք, որը ուղևորն իր հետ վերցնում է ճանապարհորդության ժամանակ։  Եթե այլ բան նշված չէ, ուղեբեռ է համարվում ինչպես հաշվառված ուղեբեռը, այնպես էլ՝ ձեռքի ուղեբեռը։

Ձեռքի ուղեբեռ՝  Ձեզ պատկանող և հաշվառված ուղեբեռ չհանդիսացող ցանկացած ուղեբեռ։

Հաշվառված ուղեբեռ՝  ավիաընկերության կողմից ժամանակավոր պահատվության ընդունված ուղեբեռ, որի համար տրվում է ուղեբեռի ստացական։

Ուղեբեռի ստացական`  ավիատոմսի մաս, որը վերաբերում է Ձեր հաշվառված ուղեբեռի փոխադրմանը։

Բեռնապիտակ՝ բացառապես հաշվառված ուղեբեռի նույնականացման համար տրվող փաստաթուղթ։

Վնաս՝ ներառում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են փոխադրման արդյունքում կամ դրա հետ կապված կամ մատուցված այլ ծառայությունների հետևանքով ուղևորին պատճառած մահը, վիրավորումը կամ մարմնական վնասվածքները, կորուստները, մասնակի կորուստները, գողությունը կամ այլ վնասը։

Օր՝  օրացուցային օրերը՝ ներառյալ շաբաթվա բոլոր յոթ օրերը, պայմանով, որ ծանուցման նպատակով ծանուցումն ուղարկելու օրը չի դիտարկվի, իսկ ավիատոմսի վավերականության ժամկետի որոշման նպատակով չի դիտարկվի ավիատոմսի դուրսգրման կամ թռիչքի օրը։

Ֆորս-մաժոր՝  Ձեր վերահսկողությունից դուրս բացառիկ կամ չնախատեսված հանգամանքներ, որոնց հետևանքներից հնարավոր չէ խուսափել՝անգամ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները։

Սակագին՝

ավիաընկերության կողմից հրապարակված փոխադրման գները, վճարները և/կամ այլ համապատասխան պայմանները, որոնք անհրաժեշտության դեպքում ներկայացվել են համապատասխան պետական մարմիններին։

ՓՀՒ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված  Փոխառության հատուկ իրավունքները։

ՀՈԴՎԱԾ 2. ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ

2.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ա) Սույն Փոխադրման ընդհանուր պայմանները ավիատոմսում նշված FLYONE S.R.L.- ի փոխադրման պայմաններն են և, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, կիրառվում են միայն այն չվերթների կամ թռիչքային սեգմենտների ուղևորների և ուղեբեռների բոլոր փոխադրումների նկատմամբ, որտեղ FLYONE S.R.L.–ը նշված է՝ որպես այդ թռիչքային սեգմենտի Փոխադրող:

բ) Բացի այդ, այս պայմանները փոխադրումների նկատմամբ կիրառվում են իջեցված գներով կամ անվճար՝ այնքանով, որքանով Փոխադրողն այլ բան չի նախատեսում գործող կանոնակարգերում կամ համապատասխան պայմանագրերում, կտրոններում կամ տոմսերում: Բացառությամբ 2.2, 2․4 և 2․5 կետերում նշված դեպքերի, մեր փոխադրման պայմանների գործողությունը տարածվում է միայն այն չվերթների կամ երթուղիների հատվածների վրա, որոնց համար տոմսի «Փոխադրող» սյունակում նշված է մեր անվանումը կամ ավիաընկերության ծածկագիրը։

2.2 ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐ

Եթե փոխադրումն իրականացվում է չարտերային համաձայնագրով, ապա սույն փոխադրման պայմանները կիրառելի են միայն այնքանով, որքանով չարտերային համաձայանգրի պայմաններում կամ տոմսում ներառված են հղմամբ կամ այլ կերպ։

2.3 ԿՈԴ-ՇԵՐԻՆԳ

Մենք որոշ երթուղիների համատեղ օգտագործման մասին կնքել ենք համաձայնագրեր այլ փոխադրողների հետ։ Այս համաձայնագրերը հայտնի են որպես «Կոդ-շերինգ», որը նշանակում է, որ եթե նույնիսկ ավիատոմսն ամրագրել եք մեզ մոտ կամ ունեք «Փոխադրող» սյունակում մեր անվանումով կամ ավիաընկերության ծածկագրով ավիատոմս, չվերթը կարող է իրականացվել այլ Փոխադրողի կողմից։ Այս դեպքում ավիատոմսի ամրագրման ժամանակ Ձեզ կտեղեկացնենք չվերթն  իրականացնող Փոխադրողի մասին։

2.4 ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Բոլոր փոխադրումները պետք է համապատասխանեն FLYONE ավիաընկերության Փոխադրման ընդհանուր պայմաններին և Փոխադրողի սակագնային կանոններին, որոնք գործում են ավիատոմսի դուրսգրման ամսաթվի դրությամբ, իսկ եթե այդ ամսաթիվը հնարավոր չէ սահմանել, ավիատոմսի առաջին թռիչքային կտրոնով սահմանված ուղևորության մեկնարկի օրը։

2.5 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Սույն փոխադրման պայմանները վավեր են, եթե դրանք չեն հակասում սակագներին կամ գործող օրենսդրությանը։ Նախապատվությունը տրվում է սակագներին կամ գործող օրենսդրությանը։ Եթե սույն փոխադրման պայմանների որևէ դրույթ գործող օերնսդրության համաձայն անվավեր է, ապա մյուս դրույթները շարունակում են գործել։

2.6 ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Եթե սույն փոխադրման պայմաններով այլ բան նախատեսված չէ, ապա սույն փոխադրման պայմանների և այլ ոլորտներում գործող ցանկացած այլ կանոնների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է փոխադրման պայմաններին։

ՀՈԴՎԱԾ 3. ԱՎԻԱՏՈՄՍԵՐ

3.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ա) Ավիատոմսը դրանում նշված Փոխադրողի և ուղևորի միջև Փոխադրման մասին պայմանագրի կնքման հաստատումն է։ Փոխադրողը տրամադրում է փոխադրման ծառայություններ միայն ավիատոմսում նշված ուղևորին, և իրավասու է ուղևորից պահանջել անձի հաստատում։

բ) Ավիատոմսը չի փոխանցվում այլ անձի։ Եթե ավիատոմսը ներկայացնում է փոխադրման կամ վերադարձի իրավունք ունեցող անձից բացի այլ անձ, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում այդպիսի իրավունք ունեցող անձի առջև, եթե Փոխադրողը բարեխղճորեն ապահովում է փոխադրումը կամ փոխհատուցում է ավիատոմսը ներկայացնող անձին:

գ) Ավիատոմսը տրամադրվում է միայն կիրառվող սակագանի ամբողջական վճարումից հետո կամ Փոխադրողի կողմից սահմանված վարկային համաձայնագրերի համաձայն։ Որոշ ավիատոմսեր վաճառվում են զեղչով և, հնարավոր է՝ մասամբ կամ ամբողջությամբ ենթակա չլինեն վերադարձի։ Ուղևորը պետք է ընտրի իր պահանջներին համապատասխան սակագին։

դ) Ուղևորը թռիչքի իրավունք չունի, եթե չի ներկայացրել վավեր ավիատոմս, որը պարունակում է այդ չվերթի կտրոնը և այլ չօգտագործված թռիչքային կտրոններ, ինչպես նաև ուղևորի կտրոնը: Բացի այդ, ուղևորը փոխադրման իրավունք չունի, եթե ներկայացված ավիատոմսը վնասված է կամ փոփոխված է ավիաընկերության կամ լիազոր գործակալից բացի այլ անձի կողմից։ Ուղևորության ամբողջ ընթացքում ուղևորները պարտավոր են պահպանել ուղևորի կտրոնը և բոլոր չօգտագործված թռիչքային կտրոնները և ըստ պահանջի ներկայացնել դրանք Փոխադրողին կամ վերջինիս անձնակազմին։

ե) Ուղևորի կողմից ավիատոմսի (կամ դրա մասի) կորստի կամ վնասման դեպքում, կամ եթե ներկայացված ավիատոմսը չի պարունակում ուղևորի կտրոնը և բոլոր չօգտագործված թռիչքային կտրոնները, ուղևորի պահանջով ավիաընկերությունը կփոխարինի այդ ավիատոմսը՝ (կամ դրա մասը) այդ պահին համապատսախան չվերթի (-ների) վավեր ավիատոմսը պատշաճ կերպով դուրս գրելու մասին հիմնավորված ապացույցների առկայության դեպքում և պայմանով, որ ուղևորը կստորագրի համաձայնագիր՝ ավիատոմսի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով FLYONE-ի կամ այլ Փոխադրողի բոլոր ողջամիտ ծախսերը և վնասները (մինչև անգամ սկզբանական ավիատոմսի արժեքի ամբողջական հատուցումը) հատուցելու մասին։ Ընկերության անփութության հետևանքով ավիատոմսի կորստի կամ վնասման դեպքում FLYONE-ն ուղևորից  հատուցում չի պահանջի։ Ավիատոմս դուրս գրած  Փոխադրողն այդ ծառայության համար կարող է գանձել ողջամիտ վարչական վճար, բացի այն դեպքերից, երբ ավիատոմսի կորուսը կամ վնասումը տեղի է ունեցել Փոխադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անփութության պատճառով։

զ) Ավիատոմսը հանդիսանում է և մշտապես մնում է այն դուրս գրած Փոխադրողի սեփականությունը։

3.2 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Եթե ավիատոմսում, սույն Փոխադրման պայմաններում կամ համապատասխան սակագներում (որոնցում ավիատոմսի գործողության ժամկետը կարող է լինել սահմանափակ, և այդ սահմանափակումը պետք է նշված լինի ավիատոմսում) այլ բան նշված չէ, ապա ավիատոմսի գործողության ժամկետը կազմում է.

  • մեկ տարի ավիատոմսի դուրսգրման ամսաթվից,  
  • եթե ավիատոմսով առաջին թռիչքը տեղի է ունենում դրա դուրսգրման պահից մեկ տարվա ընթացքում, ավիատոմսի գործողության ժամկետն ավարտվում է առաջին թռիչքից հետո մեկ տարին լրանալուն պես։

Հատուկ սակագնով դուրս գրված ավիատոմսը վավեր է փոխադրման համար միայն այդ ժամանակահտավածում՝ պայմանով, որ Սակագնային կանոններում Փոխադրողի կողմից նշված պայմանները կատարվելու են։

3.3 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ

3.3.1 Եթե ուղևորը հնարավորւթյուն չունի ճամփորդել ավիատոմսի գործողության ժամկետի ընթացքում, քանի որ Փոխադրողը.

ա) չի կարող չվերթի համար տեղ տրամադրել  այն պահին, երբ ուղևորը ամրագրում է պահանջում,

բ) չեղարկում է ուղևորի կողմից ամրագրված չվերթը,

գ) բաց է թողնում ուղևորի համար մեկնման վայր, ժամանման վայր կամ կանգառ հանդիսացող պլանավորված կանգառը,

դ) չի կարող իրականացնել թռիչքը՝ չվացուցակի համաձայն,

ե) ստիպում է ուղևորին բաց թողնել համակցումը,

զ) փոխում է սպասարկման կարգը,

է) չի կարող տրամադրել նախկինում հաստատված տարածքը,

ապա այդ ուղևորի ավիատոմսի գործողության ժամկետը երակրացվում է մինչև Փոխադրողի առաջին թռիչքը, որի համար տվյալ ուղևորին տրամադրվում է տեղ այն սպասարկման դասում, որի սակագինը վճարվել է։

3.3.2 Եթե թռիչքն ամրագրելուց հետո ուղևորը հիվանդության պատճառով չի կարող ավիատոմսի գործողության ժամկետում կատարել այդ թռիչքը, ապա Փոխադրողը կարող է երկարացնել ավիատոմսի գործողության ժամկետը մինչև այն ամսաթիվը, երբ ուղևորը կարող է կատարել այդ թռիչքը, կամ այդ ամսաթվից հետո մինչև մոտակա չվերթն այն կետից, որտեղից շարունակվում է ուղևորությունը և որի համար առկա են վճարված սպասարկման դասի թափուր տեղեր։ Հիվանդությունը պետք է հաստատվի բժշկական տեղեկանքով։ Եթե ավիատոմսի մնացյալ թռիչքային կտրոնները, կամ Էլեկտրոնային տոմսի Էլեկտրոնային կտրոնը նախատեսում են մեկ կամ մի քանի միջանկյալ կանգառներ, ապա այդպիսի ավիատոմսի գործողության ժամկետը կարող է երկարացվել համապատասխան տեղեկանքում նշված ամսաթվից ոչ ավել, քան երեք ամսով։

3.3.3 Ուղևորության ընթացքում ուղևորի մահվան դեպքում նրան ուղեկցող անձանց ավիատոմսերը կարող են փոխվել՝ չեղարկելով միջանկյալ կանգառի ժամանակահատվածի սահմանափակումները կամ երկարացնելով գործողության ժամկետը: Թռիչքն ամրագրած ուղևորի հարազատներից մեկի մահվան դեպքում այդ ուղևորի և նրան ուղեկցող ազգականների ավիատոմսերի գործողության ժամկետի ավարտը կարող է փոխվել նույն կերպ: Նման բոլոր փոփոխությունները կատարվում են մահվան մասին վավեր վկայականը ներկայացնելուց հետո, և այս հանգամանքներում գործողության ժամկետի երկարացումը չպետք է գերազանցի մահվան օրվանից 45 (քառասունհինգ) օրը։

3.4 ԿՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ա) Ուղևորի կողմից գնված ավիատոմսը փոխադրման համար վավեր է միայն ավիատոմսի վրա նշված պայմաններով՝ մեկնման կետից մինչև վերջնական նպատակակետ՝ բոլոր համաձայնեցված միջանկյալ կանգառներով։ Գանձվող վճարը սահմանվում է՝ Փոխադրողի սակագների և ավիատոմսում նշված պայմանների հիման վրա։ Այն կազմում է ուղևորի և Փոխադրողի միջև կնքված պայմանագրի էական մասը: Ավիատոմսը վավեր չի համարվի և կկորցնի իր պիտանիությունը, եթե դրա կտրոնները չեն օգտագործվում ավիատոմսում նշված հերթականությամբ։ Մասնավորապես, ավիատոմսը հնարավորություն չի տալիս ուղևորին սկսել իր ուղևորությունը դեպի նշված կանգառներից որևէ մեկը, եթե միջազգային չվերթի առաջին կտրոնը փաստացի չի օգտագործվել փոխադրման համար:

բ) Եթե ուղևորը ցանկանում է փոխել որևէ փոխադրման պայման, նա պարտավոր է այդ մասին նախապես տեղեկացնել Փոխադրողին: Նոր պայմաններով փոխադրման վճարը սահմանվում է փոխադրման կանոնների հիման վրա, և ուղևորին առաջարկվում է ընդունել նոր գինը կամ պահպանել ավիատոմսում նշված փոխադրման սկզբնական պայմանները: Եթե ուղևորը, ֆորս-մաժորային իրավիճակից ելնելով, ստիպված է փոխել իր երթուղու որևէ ուղղություն, ապա ուղևորը պետք է հնարավորինս արագ կապ հաստատի Փոխադրողի հետ, և Փոխադրողը ողջամիտ ջանքեր կգործադրի՝ ուղևորին հաջորդ կանգառ կամ նպատակակետ փոխադրելու համար ՝ առանց ուղեվարձի վերահաշվարկի։ Փոխադրողը դա կիրականացնի միայն ուղևորի կողմից ֆորս-մաժորային հանգամանքների առկայությունն ապացուցելու դեպքում։

գ) Եթե ուղևորը փոխում է իր նախնական երթուղին՝ առանց Փոխադրողի համաձայնության, ապա Փոխադրողը  վերանայված երթուղու համար կսահմանի կիրառվող արժեքը: Ուղևորը պարտավոր է վճարել սկզբնական երթուղու և վերանայված երթուղու միջև ցանկացած տարբերություն։ Եթե նոր սակագինը ավելի ցածր է, ապա Փոխադրողն ուղևորին հատուցում է տարբերությունը։

դ) Յուրաքանչյուր թռիչքային կտրոն փոխադրման համար ընդունվում է դրանում նշված սպասարկման դասով՝ այն ամսաթվին և չվերթով, որի համար կատարվել է ամրագրումը։ Եթե թռիչքային կտրոնները տրամադրվում են առանց դրանցում նշված նախնական ամրագրման, ապա տեղն ամրագրվում է ըստ պահանջի՝ Փոխադրողի սակագներին և պահանջված չվերթում տեղի առկայությանը համապատասխան։

3.5 ՓՈԽԱԴՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Ավիատոմսի վրա Փոխադրողի անվանումը կարող է կրճատ նշվել։

ՀՈԴՎԱԾ 4. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՆԳԱՌՆԵՐ

Միջանկյալ կանգառը Փոխադրողի հետ նախապես համաձայնեցված ուղևորի երթևեկության կանխամտածված ընդհատումն է՝ մեկնման և նշանակման վայրերի միջև։ Եթե ուղևորն ունի սովորական սակագնով դուրս գրված ավիատոմս, ապա ավիատոմսի գործողության ժամկետի ընթացքում կանգառները թույլատրվում են ցանկացած համաձայնեցված վայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ կանգառներն արգելված են պետական մարմինների կողմից, չեն համապատասխանում սակագնային կանոններին կամ ժամանակացույցին: Սակագնային կանոններով նախատեսված կարգով՝ կանգառները կարող են սահմանափակվել կամ արգելվել։ Կանգառների համար լրացուցիչ վճարներ գանձվում են՝ համաձայն սակագնային կանոնների։

ՀՈԴՎԱԾ 5. ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

5.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սակագները կիրառվում են միայն մեկնման օդանավակայանից դեպի նշանակման օդանավակայան փոխադրումների համար, եթե այլ բան նշված չէ: Սակագները չեն ներառում օդանավակայանների և օդանավակայանի և քաղաքային տերմինալների միջև ցամաքային փոխադրումները։

5.2 ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱԿԱԳՆԵՐ

Կիրառելի սակագները Փոխադրողի կողմից հրապարակված կամ Փոխադրողի սակագնային կանոններին համապատասխանող չհրապարակված սակագներն են։ Կիրառվում է ավիատոմսում նշված ամսաթվերի և երթուղու համար ավիատոմսի վճարման օրվա դրությամբ գործող սակագինը, եթե այլ բան նախատեսված չէ։ Եթե ուղևորը փոխում է իր երթուղին կամ ուղևորության ամսաթվերը, դա կարող է ազդել ավիատոմսի սակագնի վրա։ Եթե գանձված գումարը կիրառելի սակագինը չէ, ապա ուղևորը վճարում է տարբերությունը կամ, ելնելով հանգամանքներից, տարբերությունը վերադարձնում է Փոխադրողը։

5.3 ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

Եթե Փոխադրողի կանոններով այլ բան նախատեսված չէ, ապա սակագները տարածվում են միայն Փոխադրողի կողմից հրապարակված երթուղիների վրա: Եթե նույն սակագնով գործում են մի քանի երթուղիներ, ապա ուղևորը կարող է նշել երթուղին նախքան ավիատոմսի դուրսգրումը։ Եթե ուղևորը չի նշել երթուղին, Փոխադրողը կարող է ինքնուրույն որոշել այն։

5.4 ՀԱՐԿԵՐԸ, ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Կառավարության, իշխանության այլ մարմինների կամ օդանավակայանի օպերատորի կողմից սահմանված բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը վճարվում են ուղևորի կողմից: Ավիատոմսի գնման պահին ուղևորը տեղեկացվում է արժեքի մեջ չներառված բոլոր հարկերի և տուրքերի մասին։ Դրանց հիմնական մասը սովորաբար առանձին նշվում է ավիատոմսի վրա։ Ավիափոխադրումների նկատմամբ կիրառվող հարկերն ու տուրքերը մշտապես փոխվում են և կարող են հետադարձ կիրառվել ավիատոմսի դուրսգրման օրվանից հետո։ Ավիատոմսի վրա նշված հարկի կամ տուրքի բարձրացման դեպքում ուղևորը պարտավոր է վճարել տարբերությունը։ Նույն կերպ, եթե ավիատոմսի դուրս գրումից հետո թռիչքի նկատմամբ կիրառվում է նոր հարկ կամ տուրք, ապա ուղևորը պարտավոր է վճարել այն:

Նույն կերպ, եթե Փոխադրողի կողմից ավիատոմսի դուրսգրման պահին ուղևորի կողմից վճարված որևէ հարկ կամ տուրք չեղարկվում կամ նվազեցվում է այնպես, որ այլևս կիրառելի չեն թռիչքի նկատմաբ կամ կիրառելի են ավելի փոքր ծավալով, ապա ուղևորն իրավունք ունի առանձին պահանջով Փոխադրողից հատուցում ստանալ։ Եթե ուղևորը չի օգտագործել ավիատոմսը, ապա նա իրավունք ունի պահանջել ցանկացած հարկերի և տուրքերի վերադարձ՝ սպասարկման վճարի ողջամիտ պահումներով։

5.5 ԱՐԺՈՒՅԹ

Թռիչքի արժեքը, հարկերը և տուրքերը վճարվում են այն երկրի արժույթով, որտեղ տոմսը դուրս է գրվել, եթե Փոխադրողի կամ նրա լիազոր գործակալի կողմից վճարման պահին կամ դրանից առաջ հստակ նշված չէ այլ արժույթ (օրինակ՝ տեղական արժույթի ցածր փոխարկելիության պատճառով): Փոխադրողն իր հայեցողությամբ իրավունք ունի վճարումներ ընդունել այլ արժույթներով։

5.6 ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Փոխադրողը պարտավոր չէ փոխադրել և կարող է հրաժարվել ուղևորին կամ նրա ուղեբեռը տեղափոխելուց, եթե կիրառելի սակագները կամ որևէ տուրքեր կամ հարկեր չեն վճարվել։

ՀՈԴՎԱԾ 6. ԱՄՐԱԳՐՈՒՄ

6.1 ԱՄՐԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ա) Ամրագրումը գրանցում են Փոխադրողը և նրա լիազոր գործակալները։ Ամրագրման հաստատումը կախված է տեղերի առկայությունից։ Ուղևորի պահանջով Փոխադրողը պարտավոր է նրան տրամադրել ամրագրման գրավոր հաստատում։

բ) որոշ սակագների նկատմամբ կիրառվում են լրացուցիչ պայմաններ, որոնք սահմանափակում կամ չեղարկում են ամրագրումը փոխելու, չեղարկելու կամ ավիատոմսի արժեքի հատուցում ստանալու ուղևորի իրավունքը։

6.2 ԱՎԻԱՏՈՄՍԻ ԳՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Եթե ուղևորը Փոխադրողի կամ նրա լիազորված գործակալի կողմից սահմանված ժամկետում չի վճարել ավիատոմսի արժեքը, ապա Փոխադրողը կարող է չեղարկել ամրագրումը:

6.3 ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ուղևորը համաձայն է, որ իր անձնական տվյալները տրամադրվեն Փոխադրողին՝ ավիատոմսն ամրագրելու, ձեռք բերելու, լրացուցիչ ծառայություններ ստանալու, ներգաղթի և մուտքի ձևակերպման համար ծառայություններ նախապատրաստելու և մատուցելու, ինչպես նաև կառավարման մարմիններին տվյալներ տրամադրելու նպատակով։ Այս նպատակով ուղևորները Փոխադրողին իրավունք են ընձեռում պահպանել և օգտագործել այդ տվյալները, ինչպես նաև դրանք փոխանցել Փոխադրողի գրասենյակներին, լիազորված գործակալներին, պետական մարմիններին, այլ Փոխադրողներին կամ վերը նշված ծառայությունների մատակարարներին:

6.4 ՆՍՏԵՑՄԱՆ ՏԵՂԵՐ

Հնարավորության դեպքում Փոխադրողը կգործադրի բոլոր ջանքերը՝ նախապես ներկայացված հայտերով նստատեղերն ապահովելու համար, սակայն չի երաշխավորում կոնկրետ տեղերի առկայությունը։ Փոխադրողն իրավունք ունի ցանկացած ժամանակ նշանակել կամ վերանշանակել նստեցման տեղեր, նույնիսկ ինքնաթիռ նստելուց հետո։ Դա կարող է հիմնավորվել գործառնական հարմարությամբ կամ անվտանգությամբ:

6.5 ԱՄՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ

ա) Փոխադրողը կտեղեկացնի ուղևորին  ամրագրման կամ վերադարձի վերահաստատման անհրաժեշտության և գործընթացի ու դրա ժամկետի մասին։ Եթե Փոխադրողը ուղևորից պահանջում է ամրագրման վերահաստատում, ապա այդ պահանջի չկատարումը Փոխադրողին իրավունք է տալիս չեղարկել ամրագրումը՝ մեկ կամ երկու ուղղություններով։ Եթե ուղևորը տեղեկացնի Փոխադրողին ճամփորդելու վերաբերյալ իր ցանկության մասին, ապա Փոխադրողը կվերականգնի ամրագրումը և ազատ նստատեղի առկայության դեպքում կկատարի փոխադրումը։ Ազատ տեղեր չլինելու դեպքում Փոխադրողը ողջամիտ ջանքեր կգործադրի՝ ուղևորին իր կանգառ կամ նշանակման վայր փոխադրելու համար:

բ) Ուղևորը պետք է կատարի իր ուղևորության մեջ ներգրավված ցանկացած այլ Փոխադրողի ամրագրման վերահաստատման պահանջը։ Այն դեպքում, երբ դա պահանջվում է, ուղևորը պետք է հաստատի այն Փոխադրողի ամրագրումը, որի ծածկագիրը գրված է իր ավիատոմսում:

6.6 ՀԱՋՈՐԴՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ

Եթե ուղևորն առանց նախազգուշացման չի ներկայացել որևէ չվերթի, ապա դա կարող է հանգեցնել հետադարձ կամ հաջորդող չվերթների ամրագրման չեղարկմանը։ Սակայն, եթե ուղևորը նախապես ծանուցում է Փոխադրողին, վերջինս չի չեղարկում ուղևորի ամրագրումը։

ՀՈԴՎԱԾ 7. ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՆՍՏԵՑՈՒՄ ՕԴԱՆԱՎ

Տարբեր օդանավակայաններում գործում են գրանցման տարբեր ժամկետներ, ուստի անհարժեշտ է նախապես տեղեկանալ դրանց մասին և պահպանել ժամկետները: FLYONE ավիաընկերության չվերթների համար 29․10․2017թ.-ից գրանցումը և ուղեբեռի հանձնումը հաշվառման սեղանի մոտ ավարտվում է թռիչքից 60 րոպե առաջ։ Գրանցման նշված ժամկետները չպահպանելու դեպքում Փոխադրողն իրավունք ունի չեղարկել ամրագրումը։

Եթե ուղևորը ժամանակին չի մոտենում հաշվառման սեղանին կամ նստեցման ելքին, կամ չունի սույն Ընդհանուր պայմանների 14-րդ հոդվածի համաձայն պահանջվող փաստաթղթերը, Փոխադրողն իրավունք ունի չեղարկել ամրագրումը և չհետաձգել օդանավի թռիչքը: Փոխադրողը պատասխանատու չէ սույն հոդվածի դրույթների չկատարման հետևանքով ուղևորին պատճառած վնասների կամ ծախսերի համար։

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

8.1 ՓՈԽԱԴՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոխադրողն իր հայեցողությամբ իրավունք ունի հրաժարվել ուղևորի կամ ուղեբեռի փոխադրումից, եթե այդ մասին գրավոր տեղեկացրել է նրան: Այս դեպքում ուղևորը կստանա համապատասխան փոխհատուցում։ Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել ուղևորին և նրա ուղեբեռը փոխադրելուց հետևյալ հանգամանքներում.

 — դա անհրաժեշտ է՝ գործող օրենքների, իրավական ակտերի կամ կառավարության հրահանգների կատարումն ապահովելու համար,

 — ուղևորի կամ ուղեբեռի փոխադրումը կարող է վտանգել այլ ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունը, առողջությունը կամ էապես սահմանափակել նրանց հարմարավետությունը,

— ուղևորի հոգեկան կամ ֆիզիկական վիճակը, այդ թվում՝ ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելը, վտանգ է ներկայացնում կամ ռիսկային է իր, այլ ուղևորների, անձնակազմի կամ գույքի համար,

 — իր նախորդ թռիչքի ընթացքում ուղևորը խախտել է օդանավում վարքագծի կանոնները, և Փոխադրողը հիմքեր ունի կարծելու, որ նման վարքը կարող է կրկնվել,

— ուղևորը հրաժարվել է անցնել անվտանգության վերահսկողության ընթացակարգը,

— ուղևորը չի վճարել համապատասխան սակագները, հարկերը և տուրքերը,

— ուղևորը չունի պատշաճ ճամփորդական փաստաթղթեր։ Հնարավոր է նա փորձում է մուտք գործել մի երկիր, որտեղ կարող է գտնվել միայն տարանցման կարգով, կամ այնտեղ մուտք գործելու համար չունի անհրաժեշտ ճամփորդական  փաստաթղթեր,

— ուղևորը ոչնչացրել է իր ճամփորդական փաստաթղթերը թռիչքի ընթացքում կամ, չնայած համապատասխան պահանջին, հրաժարվել է ստացագրով հանձնել իր ճամփորդական փաստաթղթերն անձնակազմին,

— ուղևորը ներկայացրել է ապօրինի ձեռք բերված ավիատոմս, որը գնված չէ Փոխադրողից կամ վերջինիս լիազոր գործակալից, կամ հայտարարված է կորած կամ գողացված, կամ կեղծ է,

— ուղևորը չի կարողանում ապացուցել, որ նա ավիատոմսում նշված անձն է,

— ուղևորը չի կատարել կտրոնների օգտագործման կարգի և հաջորդականության վերաբերյալ 5-րդ կետում նշված պահանջները։

8.2 ՀԱՏՈՒԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առանց մեծահասակների ուղեկցության ճամփորդող երեխաների, սահմանափակ հնարավորություններով անձանց, հղի կանանց, հիվանդների և հատուկ խնամքի կարիք ունեցող այլ անձանց փոխադրումն իրակացվում է Փոխադրողի հետ նախնական համաձայնությամբ։ Սահմանափակ հնարավորություններով անձանց, ովքեր տոմս գնելիս Փոխադրողին նախազգուշացրել են իրենց վիճակի և հնարավոր հատուկ պահանջների մասին, փոխադրումը չի կարող մերժվել՝ իրենց վիճակի և հատուկ պահանջների առկայության պատճառով։

ՀՈԴՎԱԾ 9. ՈՒՂԵԲԵՌ

9.1 ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ

1. Ուղևորն իր ուղեբեռում չպետք է տեղափոխի հետևյալ առարկաները.

ա) առարկաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կարող են վտանգել ինքնաթիռը, ուղևորներին կամ օդանավում գտնվող գույքը, այդ թվում՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգներով, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Վտանգավոր բեռների փոխադրման կանոններով և Փոխադրողի հրահանգներով սահմանված առարկաները (լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Փոխադրողից՝ ըստ պահանջի),

բ) առարկաներ, որոնց փոխադրումն արգելված է մեկնման, ժամանման կամ տարանցիկ պետությունների գործող օրենքներով, հրահանգներով կամ հրամաններով,

գ) կենդանիներ՝ բացառությամբ 8․9 Հոդվածում թվարկվածների,

դ) առարկաներ, որոնք քաշի, չափի, ձևի կամ բնույթի պատճառով փոխադրման համար պիտանի չեն, հանդիսանում են փխրուն կամ արագ փչացող։

Արգելված առարկաների մասին տեղեկատվությունը հասանելի է ըստ պահանջի։

 2. Հրազենը և զինամթերքը, բացառությամբ որսորդական և սպորտային զենքի, արգելված են փոխադրումների համար: Որսորդական և սպորտային հրազենը և դրանց զինամթերքը կարող են փոխադրվել հաշվառված ուղեբեռում։ Հրազենը պետք է լինի լիցքաթափված, պահպանակի դրված և պատշաճ կերպով փաթեթավորված։ Զինամթերքի փոխադրումը կարգավորվում է ICAO և IATA կանոններով։

 3. Զենքի այլ տեսակները, օրինակ՝ հնաոճ հրազենը, թուրը, դանակները և այլն, Փոխադրողի որոշմամբ կարող են ընդունվել որպես հաշվառված ուղեբեռ, սակայն չեն թույլատրվում ինքնաթիռի սրահում։

 4. Ուղևորը չպետք է ուղեբեռ հանձնի դրամ, բանալիներ, ոսկյա զարդեր, թանկարժեք մետաղներ, փխրուն կամ արագ փչացող առարկաներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր, փոխանցելի մուրհակներ, արժեթղթեր և այլ արժեքավոր իրեր, գործարար փաստաթղթեր, անձնագրեր և նույնականացման այլ փաստաթղթեր։

 5. Եթե ուղևորի ուղեբեռում,չնայած արգելքի, հայտնաբերվեն վերը նշված ցանկացած առարկաներ, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում այդպիսի առարկաների վնասման, հետաձգման կամ կորստի համար: Այս կապակցությամբ ծագող ցանկացած խնդիրների կամ հարցերի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ուղևորի վրա:

9.2 ՓՈԽԱԴՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոխադրողը կարող է հրաժարվել որպես ուղեբեռ փոխադրել սույն հոդվածի 9.1 կետում նշված առարկաները, կամ հրաժարվել շարունակել ուղեբեռի փոխադրումը, եթե պարզվի, որ ուղեբեռը պարունակում է այդպիսի առարկաներ:

9.3 ԶՆՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փոխադրողն իրավունք ունի ուղևորից պահանջել ուղևորի զննման և սկանավորման, ինչպես նաև ուղեբեռի զննման, սկանավորման կամ ռենտգեն հսկողության թույլտվություն։ Եթե ուղևորը բացակայում է, ապա ուղեբեռը կարող է զննվել առանց նրա մասնակցության՝ ուղևորի մոտ կամ ուղեբեռում 9․1 հոդվածով սահմանված առարկաների առկայությունը պարզելու համար, այդ թվում՝ հրազենը, զինամթերքը և Փոխադրողին չներկայացված այլ զենքը։ Եթե ուղևորը հրաժարվում է կատարել այս պահանջը, Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել այդպիսի ուղևորի կամ նրա ուղեբեռի փոխադրումից: Եթե զննման կամ սկանավորման արդյունքում  վնաս է պատճառվել ուղևորին, կամ ռենտգեն հսկողության կամ սկանավորման արդյունքում վնասվել է ուղեբեռը, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում այդպիսի վնասների համար, եթե դրանք Փոխադրողի սխալի կամ անփութության արդյունք չեն։

9.4 ՀԱՇՎԱՌՎԱԾ ՈՒՂԵԲԵՌ

 1. Հաշվառված ուղեբեռը Փոխադրողին հանձնելուց հետո Փոխադրողն այն ընդունում է ժամանակավոր պահատվության և յուրաքանչյուր ուղեբեռի համար տալիս է նույնականացման բեռնապիտակ։

 2.Հաշվառված ուղեբեռը պետք է ունենա պիտակ, որում նշվում է ուղևորի անունը և անձը հաստատող այլ անհատական տվյալներ։ Այդ տեղեկատվությունը պետք է հստակ նշված լինի ինչպես ուղեբեռի դրսի, այնպես էլ ներսի կողմից։ Պարտադիր պետք է նշել լրիվ անունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

 3. Հաշվառված ուղեբեռը, եթե դրա ծավալը չի գերազանցում սահմանված չափերը, հնարավորության դեպքում փոխադրվում է ուղևորի հետ նույն ինքնաթիռով, եթե Փոխադրողը, անվտանգության կամ շահագործման հարմարության նկատառումներից ելնելով, չունի բավարար պատճառներ՝ այն այլ թռիչքով փոխադրելու համար: Եթե Հաշվառված ուղեբեռը փոխադրվում է հաջորդ չվերթով, Փոխադրողը պետք է այն առաքի ուղևորին, եթե ուղեբեռի մաքսային ստուգման ժամանակ օրենսդրությամբ չի պահանջվում ուղևորի ներկայությունը:

9.5 ԱՆՎՃԱՐ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՈՒՂԵԲԵՌ

Ուղևորն իրավունք ունի իր հետ վերցնել որոշակի ուղեբեռ։ Անվճար փոխադրվող ուղեբեռի նորմերը սահմանվում են Փոխադրողի կանոններով և սահմանափակումներով, որոնց մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Փոխադրողից կամ նրա լիազոր գործակալից։ Որպես ընտանիք ճամփորդող երկու կամ ավել ուղևորներին թույլատրվում է փոխադրել  ընդհանուր չափի անվճար փոխադրվող ուղեբեռ, որը հավասար է նրանց անհատական անվճար ուղեբեռի չափերի համադրությանը։

9.6 ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՈՒՂԵԲԵՌ

Ուղևորը պետք է վճարի թույլատրելի քաշը գերազանցող  ուղեբեռի համար։ Գործող սակագների մասին տեղեկատվությունը տրամադրվում է առաջին իսկ պահանջով։

9.7 ՈՒՂԵԲԵՌԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

ա) Ուղևորը կարող է հաշվառված ուղեբեռի արժեքը հայտարարել կիրառվող պատասխանատվության սահմանները գերազանցող։ Եթե ուղևորը նման հայտարարություն է անում, նա վճարում է Փոխադրողի կողմից սահմանված սակագներով համապատասխան ծախսերը։ Գերազանցող արժեքի համար վճարումն ամբողջ երթուղու համար՝ մինչև վերջնական նպատակակետ, կատարվում է մեկնման վայրում։ 

բ) Եթե ուղևորը ներկայացնում է ուղեբեռ, որի համար ցանկանում է ներկայացնել հատուկ արժեքի հայտարարագիր, ապա կիրառվում են հետևյալ կանոնները.

1.Ուղևորը պետք է նախապես ներկայանա գրանցման, որպեսզի.

ա) բացի հատուկ նշանակության ուղեբեռը,

բ) թույլատրի հայտարարագրմանը ենթակա օբյեկտների ստուգումը,

գ) ձևակերպի «Հատկապես արժեքավոր ուղեբեռի հայտարարագրված գույքագրում» փաստաթուղթը,

դ) ինքնուրույն փակի ուղեբեռը։

 2. Հայտարարագրի սահմանափակումներ.

ա) արժեքը չպետք է գերազանցի  1000 եվրոն,

բ) վճարը կիրառվում է ուղևորների կողմից հայտարարագրված արժեքի 10% չափով։

 3. FLYONE-ը հայտարարագրված արժեքով ուղեբեռն ընդունում է միայն FLYONE ուղիղ չվերթի համար։

9.8 ՁԵՌՔԻ ՈՒՂԵԲԵՌ

1. Օդանավի սրահում փոխադրվող ուղեբեռը պետք է տեղավորվի առջևի նստատեղի տակ կամ ինքնաթիռի սրահում ուղեբեռի համար նախատեսված փակ խցիկում։ Եթե ուղեբեռը չի հաջողվում տեղավորել այս եղանակով, այն չափազանց ծանր է կամ որևէ պատճառով համարվում է վտանգավոր, այն պետք է հանձնել՝ որպես հաշվառված ուղեբեռ: Փոխադրողն իրավունք ունի սահմանել օդանավում փոխադրվող ուղեբեռի առավելագույն չափերը։

2. Այն առարկաները, որոնք հնարավոր չէ տեղափոխել բեռնախցիկում (օրինակ ՝ զգուշավոր վերաբերմունք պահանջող երաժշտական գործիքները), օդանավի սրահում փոխադրման համար ընդունվում են միայն այն դեպքում, եթե ուղևորը նախապես տեղեկացրել է Փոխադրողին, և վերջինս տվել է իր համաձայնությունը: Այս ծառայության համար հնարավոր է գանձվի առաձին վճար։

9.9 ՀԱՇՎԱՌՎԱԾ ՈՒՂԵԲԵՌԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 1. Ուղևորը պետք է ստանա իր ուղեբեռը նշանակման վայրում կամ համապատասխան կանգառում՝ այն տրամադրման ներկայացնելուց անմիջապես հետո։ Եթե ուղեբեռը չի ստացվել ողջամիտ ժամկետներում, ապա Փոխադրողը կարող է գանձել պահատվության վճար։ Եթե չեք ստացել Ձեր հաշվառված ուղեբեռը այն տրամադրման ներկայացնելուց հետո երեք (3) ամսվա ընթացքում, Փոխադրողն իրավունք ունի այն տնօրինել իր հայեցողությամբ ՝ առանց ուղևորի առջև որևէ պատասխանատվություն կրելու։

 2. Հաշվառված ուղեբեռը կարող է ստանալ միայն ուղեբեռի ստացականը և բեռնապիտակը ներկայացնողը։ Փոխադրողը պարտավոր չէ պարզել՝ արդյոք ուղեբեռի նույնականացման պիտակը կրողն իրավունք ունի ստանալ ուղեբեռը, թե ոչ։ Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղևորի այն կորուստների, վնասների կամ ծախսերի համար, որոնք պատճառվել են Փոխադրողի կողմից ուղեբեռի սեփականատիրոջ ինքնությունը հաստատելու անհնարինության հետևանքով: Ուղեբեռն առաքվում է բեռնապիտակի վրա նշված նշանակման վայր։

 3. Եթե հաշվառված ուղեբեռ ստացող անձը չի կարող ներկայացնել ուղեբեռի ստացականը և նույնականացնել իր ուղեբեռը բեռնապիտակով, ապա այդ անձին Փոխադրողը կտրամադրի ուղեբեռը միայն այն պայմանով, որ վերջինս ներկայացնի ապացույցներ՝ ուղեբեռի նկատմամբ իր իրավունքի վերաբերյալ և

Փոխադրողի պահանջով այդպիսի անձը պետք է ապահովի փոխհատուցման համարժեք երաշխիք այն կորուստների, վնասների կամ ծախսերի համար, որը կարող է կրել Փոխադրողն՝ այդ ուղեբեռի տրամադրելու հետևանքով։

4. Ուղեբեռի ընդունումն ուղեբեռի ստացականի սեփականատիրոջ կողմից առանց առաքման պահին կատարված գրավոր բողոքի հանդիսանում է prima facie-ի ապացույց առ այն, որ ուղեբեռն առաքվել է լավ վիճակում և փոխադրման պայմանագրին համապատասխան:

9.10 ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

Փոխադրողը իրականացնում է կենդաներին փոխադրում միայն հետևյալ պայմաններով․

1. Փոխադրվող կենդանիները, օրինակ՝ շները, կատուները, թռչունները և այլ ընտանի կենդանիները, պետք է գտնվեն արկղերի մեջ։ Նրանք պետք է ունենան վավեր անասնաբուժական տեղեկանքներ և պատվաստման վկայականներ, ներմուծման թույլտվություններ և մուտքի և տարանցման երկրներում պահանջվող այլ փաստաթղթեր։ Հակառակ դեպքում կենդանիներին չեն ընդունի փոխադրման համար։ Փոխադրողը կարող է ընդունել կենդանիների փոխադրման լրացուցիչ կանոններ։ Այդ կանոնների մասին տեղեկատվությունը տրամադրվում է առաջին իսկ պահանջով։

2. Որպես ուղեբեռ ընդունվելու պարագայում կենդանին՝ արկղի և սննդամթերքի հետ միասին, չի ներառվում անվճար ուղեբեռում և համարվում է գերնորմատիվային ուղեբեռ, որի համար պետք է վճարել ընթացիկ սակագներով:

 3. Սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին ուղեկցող ուղեցույց շները փոխադրվում են անվճար՝ ի լրումն սահմանված անվճար ուղեբեռի, եթե պահպանվել են բոլոր պայմանները, որոնց մասին տեղեկատվությունը տրամադրվում է առաջին իսկ պահանջով:

 4. Եթե փոխադրման նկատմամբ կիրառելի չեն պատասխանատվությունը կարգավորող Կոնվենցիայի կանոնները, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում փոխադրվող կենդանու վնասման, կորստի, հիվանդության կամ մահվան համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեղի է ունեցել Փոխադրողի անփութության պատճառով:

5. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում այն դեպքում, երբ կենդանին չունի մուտքի և տարանցման երկրների կողմից պահանջվող արտահանման և ներմուծման բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, անասնաբուժական տեղեկանքները և այլ փաստաթղթերը: Տվյալ դեպքում Փոխադրողի բոլոր ծախսերը և նրան հասցված վնասը փոխհատուցում է կենդանուն փոխադրող անձը։

10.1 ՉՎԱՑՈՒՑԱԿ

Չվացուցակում նշված ժամանակը կարող է փոխվել չվացուցակի հրապարակման պահից մինչև թռիչքի պահը։ Ամրագրման ընթացակարգն ավարտելուց առաջ Փոխադրողը տեղեկացնում է ուղևորին ամրագրման պահին սահմանված թռիչքի ժամի մասին, և այդ ժամը նշված կլինի ավիատոմսի վրա: Հնարավոր է՝ ավիատոմսը դուրս գրելուց հետո Փոխադրողը ստիպված լինի փոխել չվացուցակով սահմանված թռիչքի ժամը։ Եթե ուղևորը տրամադրում է կոնտակտային տվյալներ, ապա Փոխադրողը կգործադրի բոլոր ջանքերը փոփոխությունների մասին նրան տեղեկացնելու համար։ Փոխադրողը պատասխանատվություն չի կրում չվացուցակում տեղ գտած սխալների, կապ հաստատելու համար։

 10.2 ՉԵՂԱՐԿՈՒՄ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ, ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

1. Փոխադրողի վերահսկողությունից դուրս հանգամանքների դեպքում (ներառյալ, սակայն չսահամանփակելով, օդերևութաբանական պայմանները, ֆորս-մաժորային իրավիճակները, կառավարման մարմինների հրամանները, տեխնիկական անսարքությունները և այլն), Փոխադրողն իրավունք ունի առանց նախազգուշացման չեղարկել կամ հետաձգել չվերթը կամ փոխել նախկինում հաստատված տեղը։ Եթե այդպիսի հանգամանքների պատճառով Փոխադրողը չեղարկում կամ հետաձգում է թռիչքը, չի կարող ապահովել նախկինում հաստատված նստատեղը, չի կարող կանգնել ուղևորի կանգառում կամ նպատակակետում կամ ստիպում է ուղևորին բաց թողնել համակցված թռիչքը, ապա Փոխադրողն ուղևորի ընտրությամբ պետք է.

ա) կամ առանց լրացուցիչ վճարի առաջին իսկ հնարավորության դեպքում փոխադրի ուղևորին ազատ տեղի առկայությամբ իր չվերթներից մեկով, կամ անհրաժեշտության դեպքում եկարացնի տոմսի գործողության ժամկետը,

բ) կամ 11 հոդվածի դրույթների համաձայն՝  հատուցի ծառայության արժեքը։

2. Սույն հոդվածի (1)-ին կետում նշված դեպքերից որևէ մեկի դեպքում, եթե Կոնվենցիայով կամ Մոլդովայի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա (ա-բ) ենթակետերով սահմանված տարբերակները միակ և բացառիկ միջոցներն են, որոնք Փոխադրողը պարտավոր է առաջարկել ուղևորին:

10.3 ՆՍՏԵՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԳԵՐԱՄՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Եթե նստեցումը մերժվել է գերամրագրման պատճառով տեղերի բացակայության հետևանքով, ապա Փոխադրողը՝ կիրառվող օրենսդրության և Փոխադրողի քաղաքականության համաձայն, ուղևորին պետք է առաջարկի հատուցում։

ՀՈԴՎԱԾ 11. ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ

11.1 Ավիատոմսի կամ դրա չօգտագործված մասի արժեքը Փոխադրողը վերադարձնում է՝ սակագնի կիրառման գործող կանոնների կամ սակագնի համաձայն՝ հետևյալ դեպքերում.

ա) եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ, Փոխադրողն իրավունք ունի փոխհատուցում վճարել ավիատոմսի համար վճարած անձին` այդպիսի վճարման վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնելուց հետո, 

բ) բացաությամբ ավիատոմսը կորցնելու դեպքերի, դրամական միջոցների վերադարձը կատարվում է միայն ավիատոմսը և բոլոր չօգտագործված թռիչքային կտրոնները հանձնելու դեպքում,

գ) վերադարձը, որը տրամադրվում է ուղևորի կտրոնը կամ ուղևորի ստացականը, բոլոր չօգտագործված թռիչքային կտրոնները, ուղևորի կամ ավիատոմսի համար վճարած անձի կողմից տրված լիազորագիրը ներկայացնող յուրաքանչյուր անձի, որը հանդես է գալիս է՝ որպես ավիատոմսի արժեքի վերադարձի ստացման իրավունք ունեցող անձ, համարվում է պատշաճ փոխհատուցում և փոխադրողին ազատում է ցանկացած պատասխանատվությունից, ինչպես նաև վերադարձի վերաբերյալ ցանկացած լրացուցիչ պահանջից:

11.2 ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁ

Եթե Փոխադրողը չեղարկել է չվերթը, չի կարողացել ավարտել այն՝ չվացուցակին մոտ ողջամիտ ժամկետում, վայրէջք չի կատարել նպատակակետում կամ միջանկյալ կանգառում, կամ Փոխադրողի մեղքով ուղևորը չի հասցրել իր կողմից ամրագրված համակցված չվերթին, ապա փոխհատուցման գումարը կկազմի.

ա) վճարված ավիատոմսի արժեքին հավասար գումար, եթե ավիատոմսի ոչ մի մաս չի օգտագործվել,

բ) ավիատոմսի մի մասի օգտագործման դեպքում փոխհատուցման գումար, որը հավասար է վճարված ավիատոմսի արժեքի և այն կետերի միջև ուղևորության գործող սակագնի տարբերությանը, որտեղ օգտագործվել է ավիատոմսը։

11.3 ՈՒՂԵՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁ

 1. Եթե Դուք իրավունք ունեք վերադարձնել տոմսը 11.2 կետում նշվածներից բացի այլ պատճառներով, ապա փոխհատուցման գումարը կկազմի.

ա) վճարված ավիատոմսի արժեքին հավասար գումար՝ հանած ծառայությունների մատուցման համապատասխան վճարը կամ չեղարկման միջնորդավճարը, եթե ավիատոմսի ոչ մի մաս չի օգտագործվել,

բ) ավիատոմսի մի մասն օգտագործելու դեպքում՝ փոխհատուցման չափն առնվազն հավասար կլինի վճարված ավիատոմսի արժեքի և այն կետերի միջև ուղևորության գործող սակագնի տարբերությանը, որտեղ օգտագործվել է ավիատոմսը՝ հանած ծառայությունների մատուցման համապատասխան վճարը կամ չեղարկման միջնորդավճարը։

 

11.4 ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

1. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել ավիատոմսի արժեքը վերադարձնելուց, եթե վերադարձի մասին դիմումը ներկայացվել է ավիատոմսի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս անց:

2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել իրեն կամ պետական պաշտոնատար անձանց ներկայացված ավիատոմսի արժեքը վերադարձնելուց, եթե ուղևորը չի ներկայացրել այդ պետությունում կացության թույլտվության առկայության կամ այլ Փոխադրողի չվերթով կամ այլ տրանսպորտով մեկնելու վերաբերյալ բավարար ապացույցներ։

11.5 ԱՐԺՈՒՅԹ

Դրամական միջոցների վերադարձը կատարվում է այն պետությունների գործող օրենսդրության և նորմատիվ ակտերի դրույթների համաձայն, որտեղ ավիատոմսը ձեռք է բերվել կամ իրականացվում է վերադարձը։ Ելնելով վերոնշյալ դրույթներից՝ վերադարձը կատարվում է ավիատոմսի վճարման արժույթով կամ, Փոխադրողի կանոնների համաձայն, այլ արժույթով։

11.6 ՎԵՐԱԴԱՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿՈՂՄԸ 

1. Ինքնակամ վերադարձը կատարում է ուղևորը՝ ավիաընկերության պաշտոնական էջից Կառավարել ամրագրումը բաժնում, եթե, տոմսը ձեռք է բերվել անմիջապես ավիաընկերությունից, այսինքն՝ նրա կայքից կամ բջջային հավելվածից: Եթե տոմսը ձեռք է բերվել գործակալությունից կամ այլ գործընկեր կայքերից, գումարի վերադարձը պետք է կատարվի անմիջապես համապատասխան գործակալությունների կամ գործընկերների կողմից:

2.Հարկադրված վերադարձն իրականացվում է միայն ի սկզբանե ավիատոմսը դուրս գրած Փոխադրողի կողմից։

ՀՈԴՎԱԾ 12. ՎԱՐՔԸ ՕԴԱՆԱՎՈՒՄ

12.1  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Եթե Փոխադրողը գտնում է, որ ինքնաթիռում Ձեր վարքը վտանգ է ներկայացնում ինքնաթիռի կամ օդանավում գտնվող մարդկանց և գույքի համար, խոչընդոտում է անձնակազմի կողմից իր պարտականությունների կատարմանը, հակասում է ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների և թմրանյութերի ընդունման արգելքի վերաբերյալ անձնակազմի անդամների ցուցումներին, կամ անհարմարարություն, անհանգստության, որևէ վնաս կամ մարմնական վնասվածքներ է հասցնում այլ ուղևորիներին կամ անձնակազմի անդամներին, Փոխադրողն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդպիսի վարքը դադարեցնելու ուղղությամբ, ընդհուպ մինչև ազատության սահմանափակումը։ Փոխադրողն իրավունք ունի օդանավից դուրս բերել ուղևորին և ցանկացած կետում հրաժարվել նրա հետագա փոխադրումից։ Ընդ որում, օդանավում գործած իրավախախտումների համար ուղևորը կարող է դատական կարգով ենթարկվել հետախուզման։

12.2 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փոխադրողն իրավունք ունի արգելել կամ սահմանափակել օդանավում էլեկտրոնային սարքերի օգտագործումը, այդ թվում ՝ բջջային հեռախոսների, նոութբուքերի,  շարժական ձայնագրող սարքերի, շարժական ռադիոընդունիչների, CD և MP3 նվագարկիչների, էլեկտրոնային խաղերի կամ փոխանցող սարքերի, ներառյալ հեռակառավարվող խաղալիքների և ռադիոկայանների օգտագործումը։ Թույլատրվում է լսողական սարքերի և կարդիոխթանիչների օգտագործումը։

ՀՈԴՎԱԾ 13. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

13.1 Որպես կանոն, Փոխադրողը չի իրականացնում ցամաքային փոխադրումներ օդանավակայանների կամ օդանավակայանի և քաղաքային տերմինալների միջև։ Եթե Փոխադրողն իր ուղևորների համար իրականացնում է այդպիսի փոխադրումներ, սույն Ընդհանուր պայմանները նույնպես կիրառելի  են այդ փոխադրումների նկատմամբ։ Ցամաքային տրանսպորտի օգտագործումը կատարվում է դրա համար սահմանված սակագնի վճարման միջոցով։

13.2 Եթե Փոխադրողը երրորդ կողմերի հետ համաձայնագիր է կնքում՝ օդային փոխադրումներից բացի, ուղևորին այլ ծառայություններ մատուցելու մասին, տրամադրում է տոմսեր կամ վաուչերներ՝ տրանսպորտային ծառայությունների (օդային տրանսպորտից բացի) և երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայությունների համար, ինչպիսիք են հյուրանոցների ամրագրումը և ավտոմեքենաների վարձույթը, ապա Փոխադրողը գործում է՝ միայն որպես ուղևորի գործակալ։ Այս դեպքում կիրառվելու են ծառայությունները մատուցող երրորդ կողմի պայմանները։ Փոխադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այդպիսի  ծառայությունների մատուցման համար, բացառությամբ դրանց կազմակերպման անփութության դեպքերի:

13.3 Եթե Փոխադրողը տրամադրում է ցամաքային փոխադրման լրացուցիչ ծառայություններ, այդպիսի փոխադրումների վերաբերյալ կարող են կիրառվել այլ կանոններ։ Այդ կանոնների մասին տեղեկատվությունը տրամադրվում է առաջին իսկ պահանջով։

ՀՈԴՎԱԾ 14. ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ուղևորը պատասխանատու է բոլոր անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ձևակերպման, ինչպես նաև մեկնման, ժամանման և տարանցման բոլոր երկրների օրենքների, իրավական ակտերի, հրամանների, կարգադրությունների և պահանջների կատարման համար։ Փոխադրողը պատասխանատվություն չի կրում անհրաժեշտ փաստաթղթերի և վիզաների բացակայության կամ օրենքների, իրավական ակտերի, հրամանների, ցուցումների, պահանջների, կանոնների կամ կարգադրությունների չկատարման պատճառով ուղևորի համար առաջացած հետևանքների համար։

14.2 ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Ուղևորությունից առաջ ուղևորը պարտավոր է ներկայացնել ելքի, մուտքի, բժշկական և այլ բոլոր փաստաթղթերը, որոնց առկայությունն անհրաժեշտ է ժամանման երկրի օրենքի, իրավական ակտի, հրամանի, կարգադրութան կամ այլ փաստաթղթի համաձայն, և Փոխադրողին թույլատրել դրանց պատճենահանումը և պահպանումը։ Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել ուղևորին փոխադրելուց, եթե նա չի կատարում այդ պահանջները, կամ եթե ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ չեն:

14.3 ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ

Եթե ուղևորը ստանում է որևէ երկրի մուտքի արգելք, ապա նա պարտավոր է վճարել այդ երկրի կառավարության կողմից Փոխադրողի նկատմամբ կիրառվող ցանկացած տուգանք կամ այլ վճարներ, ինչպես նաև այդ երկրից ուղևորին փոխադրելու ծախսերը: Դեպի մուտքը մերժած կամ արտաքսման երկիր վճարված փոխադրման արժեքը չի վերադարձվում։

14.4 ՈՒՂԵՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ,  ՕԴԱՆԱՎԻ ՈՒՇԱՑՄԱՆ ԾԱԽՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԱՅԼՆ

Եթե Փոխադրողից պահանջվում է վճարել որևէ տուգանք, տուժանք կամ կրել ծախսեր՝ ուղևորի կողմից համապատասխան երկրների օրենքները, իրավական ակտերը, հրամանները, կարգադրությունները կամ այլ պահանջները չկատարելու կամ  անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով, ապա ուղևորը Փոխադրողի պահանջով հատուցում է այդ կերպ վճարված  ցանկացած գումարները կամ կրած ծախսերը։ Այդ վճարները կամ ծախսերը մարելու համար Փոխադրողն իրավունք ունի օգտագործել ուղևորի կողմից չօգտագործված փոխադրման դիմաց վճարված միջոցները կամ Փոխադրողի տրամադրության տակ գտնվող ուղևորի ցանկացած այլ միջոցներ:

14.5 ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ

Անհրաժեշտության դեպքում ուղևորը պետք է ներկա գտնվի մաքսատան կամ այլ պետական մարմինների աշխատակիցների կողմից իր ուղեբեռի զննման ժամանակ։ Փոխադրողը պատասխանատվություն չի կրում զննման ընթացքում կամ սույն պահանջը չկատարելու արդյունքում ուղևորի կրած կորուստների կամ վնասների համար:

14.6 ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ

Ուղևորը պարտավոր է անցնել պետական պաշտոնատար անձանց, օդանավակայանի աշխատակիցների, Փոխադրողի կամ ավիաընկերության կողմից իրականցավող անվտանգության ցանկացած ստուգում։

14.7 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե հրաժարվել է ուղևորին փոխադրել՝ այդպիսի մերժումը հիմնավորող գործող իրավական կամ պետական կանոնակարգերի հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 15.  ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Մի քանի հաջորդական Փոխադրողների կողմից մեկ ավիատոմսի կամ լրացուցիչ ավիատոմսերի հիման վրա իրականացվող փոխադրումը եզակի գործողություն է՝ Կոնվենցիայի կիրառելիության տեսանկյունից, ընդ որում յուրաքանչյուր Փոխադրող պատասխանատու է միայն իր չվերթներով իրականացվող փոխադրումների համար։

ՀՈԴՎԱԾ 16. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

16.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն Ընդհանուր պայմանների համապատասխան՝ փոխադրումը կարգավորվում է Կոնվենցիայով սահմանված պատասխանատվությանը վերաբերող կանոններով և սահմանափակումներով, քանի որ Կոնվենցիայում նշված կանոններն ու սահմանափակումները չեն կիրառվելու ներքին փոխադրումների դեպքում: Բացի այդ, միջազգային փոխադրման ընթացքում տեղի ունեցած վթարի դեպքում Փոխադրողի պատասխանատվությունը կարգավորվում է Մոլդովայի Հանրապետությունում գործող կանոնների դրույթներով: Ներքին փոխադրումները կարգավորվում են սույն Ընդհանուր պայմաններով և Մոլդովայի Հանրապետությունում գործող օրենքներով, կանոններով և կանոնակարգերով: Եթե ներքոնշյալը չի հակասում սույն Ընդհանուր պայմանների դրույթներին, ապա Կոնվենցիան կարող է կիրառվել կամ չկիրառվել․

ա) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում իր կողմից կիրառվող ցանկացած օրենքների, կանոնների, հրամանների, պահանջների կամ պետական մարմնի կողմից սահմանված պահանջների կատարման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար,

բ) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղևորի (ուղևորների) կողմից կիրառվող ցանկացած օրենքների, կանոնների, հրամանների, պահանջների կամ պետական մարմնի կողմից սահմանված պահանջների չկատարման հետ կապված վնասների համար,  

գ) Փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է այն վնասների համար, որոնք առաջացել են այն չվերթներով կամ թռիչքային սեգմենտներով փոխադրումների ընթացքում, որտեղ այդ չվերթի կամ թռիչքային սեգմենտի համար տրված ավիատոմսի վրա հստակ նշված է Փոխադրողի ծածկագիրը։

Մեկ այլ Փոխադրողի թռիչքների համար ավիատոմսի դուրսգրումը կամ ուղեբեռի ստուգումը Փոխադրողն իրականացնում է միայն որպես այլ Փոխադրողի գործակալ։ Ուղևորն իրավունք ունի հայց ներկայացնել ավիատոմս դուրս գրած Փոխադրողի կամ ցանկացած այլ Փոխադրողի դեմ, որի փոխադրման ընթացքում վնաս է պատճառվել հաշվառված ուղեբեռին: Փոխադրողը պատասխանատվություն չի կրում չհաշվառված ուղեբեռին պատճառված վնասի համար, քանի դեռ ուղևորը չի ապացուցել, որ վնասը պատճառվել է Փոխադրողի կոպիտ անուշադրության  պատճառով,

դ) Փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է միայն ապացուցված փոխհատուցման կորուստների քանակով։ Պատահական կամ անուղղակի վնասների համար Փոխադրողը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում,

ե) ցանկացած վնասի համար Փոխադրողի պատասխանատվությունը կնվազեցվի՝ գործող օրենսդրության

համաձայն, եթե վնասն առաջացել է այն պատճառած կամ մասնակի պատճառած ուղևորի անփութության պատճառով: Ոչինչ սույն փաստաթղթում չի կարող ազդել Փոխադրողի իրավունքների վրա՝ այն պահանջների նկատմամբ, որոնք ներկայացվել են այդ անձի կողմից կամ նրա անունից, կամ այն անձի դեմ, որի անբարյացկամությունը վնաս է հասցրել ուղևորին կամ նրա ուղեբեռին,

զ) սույն փոխադրման պայմանների կամ կիրառելի օրենսդրության համաձայն՝ Փոխադրողի պատասխանատվության ցանկացած բացառում կամ սահմանափակում տարածվում է նաև Փոխադրողի գործակալների, ծառայողների, աշխատակիցների և ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև ցանկացած անձի, որի ինքնաթիռը Փոխադրողն օգտագործում է, այդ անձի գործակալների, աշխատակիցների և ներկայացուցիչների նկատմամբ:

Փոխադրողից, նրա գործակալներից, աշխատակիցներից, ներկայացուցիչներից և սույն կետում նշված անձանցից փոխհատուցվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Փոխադրողի պատասխանատվության սահմանը,

է) ոչինչ սույն Ընդհանուր պայմաններում չի կարող հանգեցնել, Կոնվենցիայի կամ գործող օրենսդրության դրույթների համաձայն, Փոխադրողի պատասխանատվության որևէ սահմանափակման կամ բացառման, եթե այլ բան նախատեսված չէ,

ը) սույն Ընդհանուր պայմանների դրույթներից անկախ, եթե ավիատոմսերի հիման վրա իրականացվում է ավտոտրանսպորտով փոխադրում Մոլդովայի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներով, ապա Փոխադրողի պատասխանատվությունը ուղևորի մահվան կամ վնասվածքի համար, ամեն դեպքում, սահմանափակվում է՝ գործող դրույթների համաձայն։

16.2 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 1. Հետևյալ դրույթները կիրառվում են բացառապես միջազգային փոխադրումների նկատմամբ.

ա) Միջազգային փոխադրման ընթացքում տեղի ունեցած վթարի դեպքում Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված Փոխադրողի պատասխանատվության սահմանը չի կիրառվում Կոնվենցիայի 17-րդ հոդվածով սահմանված իմաստով ուղևորների մահվան կամ նրանց անձնական վնասվածք պատճառելու դեպքում: Փոխադրողը պատասխանատու չէ  ցանկացած կրած վնասի համար, եթե.

— մահը, վիրավորումը կամ այլ մարմնական վնասվածքն առաջացել է ուղևորի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վիճակի հետևանքով (օրինակ՝ հղի կանայք, տեսանելի կամ հայտարարված ֆիզիկական կամ մտավոր թերություններ ունեցող անձինք, ոչ ադեկվատ առողջական վիճակից կամ նստեցման ժամանակ առողջական վիճակի վատթարացումից բողոքող անձինք և այլն),  

— վնասը պատճառվել է ուղևորի անփութության կամ այլ անօրինական գործողության կամ անգործության արդյունքում,

— Փոխադրողը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վնասներից խուսափելու համար, կամ Փոխադրողը չեր կարող ձեռնարկել այդպիսի միջոցներ՝ Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն,

բ) Կոնվենցիայի 16-րդ հոդվածի իմաստով մահվան կամ մարմնական վնասվածքի հետ կապված ցանկացած պահանջի առնչությամբ Փոխադրողը չպետք է խուսափի Կոնվենցիայի 20-րդ հոդվածով սահմանված որևէ պատասխանատվությունից՝ պահանջի այն մասի նկատմամբ, որը չի գերազանցում 113․100 ՓՀԻ` մեկ ուղևորի համար։

 2. Հետևյալ դրույթները կիրառվում են միջազգային փոխադրումների նկատմամբ` ի լրումն 2.1 կետում նշված դրույթների.

ա) Եթե սույն Ընդհանուր պայմաններով այլ բան նախատեսված չէ, Փոխադրողն օգտագործում է այդպիսի պահանջների նկատմամբ կիրառելի Կոնվենցիայից կամ ցանկացած այլ գործող օրենքներից կամ նորմատիվ ակտերից բխող պաշտպանության բոլոր միջոցները։ Փոխադրողը հետպահանջի իրավունք ունի ցանկացած երրորդ անձի դեմ՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով ներդրման և փոխհատուցման իրավունքները,

բ) Փոխադրողն ուղևորին հատուցում է միայն գանձման ենթակա փոխհատուցվող վնասները, և միայն ի լրումն պետական սոցիալական ապահովագրության արդյունքում կամ որևէ այլ նմանատիպ մարմնից ստացված գումարների,

գ) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում որևէ հիվանդության, վնասվածքի կամ հաշմանդամության, այդ թվում՝ մահվան համար,կամ այն ուղևորների վիճակի վատթարացման համար, որոնց տարիքը, հոգեկան կամ ֆիզիկական վիճակը փոխադրման ընթացքում իրենց համար կարող է կապված լինել ռիսկի հետ:

16.3 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵԲԵՌԻ ՀԱՄԱՐ

ա) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում հաշվառված ուղեբեռում փոխադրման համար չթույլատրված առարկաներին վնաս պատճառելու համար, օրինակ՝ փխրուն կամ արագ փչացող ապրանքները, հատուկ արժեք ունեցող իրերը, ինչպիսիք են դրամը, ոսկյա զարդերը, համակարգիչները, անձնական էլեկտրոնային սարքերը, դեղամիջոցները, արծաթը, թանկարժեք մետաղները, արժեթղթերը, բանալիները, գործարար փաստաթղթերը, անձնագրերը և անձը հաստատող այլ փաստաթղթերը, որոնք Փոխադրողի իմացությամբ կամ առանց դրա ներառված են ուղեբեռում,

բ) բացառությամբ Փոխադրողի կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարած և ուղևորին վնաս պատճառած գործողությունների կամ անգործության՝ հաշվառված ուղեբեռին վնաս հասցնելու համար Փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է մեկ կիլոգրամի համար 20 (քսան) եվրո գումարի չափով, եթե ուղևորի կողմից նախապես ավելի բարձր արժեք հայտարարված չէ, և բոլոր համապատասխան լրացուցիչ հարկերը վճարված են՝ Փոխադրողի սակագների համաձայն,

գ) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղեբեռում գտնվող առարկաների կողմից ուղևորին կամ ուղևորի ուղեբեռին պատճառված ցանկացած վնասի համար։ Ցանկացած ուղևոր, որի գույքը վնաս է հասցնում մեկ այլ ուղևորին կամ նրա ուղեբեռին, կամ Փոխադրողի գույքին կամ  որևէ գույքի, Փոխադրողին փոխհատուցում է՝ այդ դեպքում նրան պատճառած ցանկացած բնույթի կորուստների և ծախսերի համար՝ համաձայն Մոլդովայի Հանրապետության օրենսդրության,

 դ) Ուղևորին հաշվառված ուղեբեռն ոչ ամբողջությամբ, այլ մասնակի առաքելու կամ հաշվառված ուղեբեռն ոչ ամբողջությամբ, այլ մասնակի վնասելու դեպքում Փոխադրողի պատախանատվությունը կնվազի ուղեբեռի քաշին համամասնորեն՝ անկախ հաշվառված ուղեբեռի մասի արժեքից։ Այն դեպքում, երբ ուղեբեռի քաշը չի գրանցվում ուղեբեռի ստուգման ընթացքում, ապա ենթադրվում է, որ այդպիսի հաշվառված ուղեբեռի քաշը չի գերազանցում փոխադրման դասին համապատասխան անվճար ուղեբեռի թույլատրելի չափը,

ե) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում չհաշվառված ուղեբեռին պատճառված ցանկացած վնասի համար, քանի դեռ ուղևորը չի ապացուցել, որ վնասը պատճառվել է Փոխադրողի կոպիտ անփութության հետևանքով: Եթե այդպիսի կոպիտ անփութությունն ապացուցված է, Փոխադրողի պատասխանատվությունը չհաշվառված ուղեբեռի համար սահմանափակվում է մեկ ուղևորի համար 100 ԱՄՆ դոլար գումարով՝ միջազգային փոխադրման դեպքում,

զ) հաշվառված ուղեբեռի համար, որը ստուգվել է նշանակման օդանավակայանից մեկնելուց առաջ և վնասվել է թռիչքի ընթացքում, ինչի վերաբերյալ գրավոր բողոք է ներկայացվել՝ համաձայն Մոնրեալի կոնվենցիայի 31 հոդվածի 1-4-րդ կետերի, փոխհատուցումը կտրամադրվի` կախված ուղեբեռի տեսակից, վնասի աստիճանից և դրա հաշվարկված մաշվածությունից:

Մաշվածությունը հաշվարկվում է հետևյալ կերպ.

օգտագործման առաջին տարում մաշվածությունը կազմում է գնման արժեքի 20% -ը` գնման անդորրագրի համաձայն։ Երկրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար մաշվածության արժեքին ավելացվում է 10%` մինչև օգտագործման իններորդ տարին,

է) Փոխադրողը պատասխանատվություն չի կրում իրեն հանձնված  հաշվառված ուղեբեռի բնականոն մշակումից բխող մակերեսային վնասների համար, ինչպես օրինակ՝

— ամրացնող/անվտանգության գոտիների կորուստ/կոտրում,

— կտրվածքներ և աննշան քերծվածքներ,

— գերբեռնված ուղեբեռից առաջացած վնասներ,

— անվտանգության հսկողության կողմից պատճառված վնասներ,

— ուղեբեռին կցված տարրերի կորուստ/վնասում, որոնք չեն տրամադրվել արտադրողի կողմից և չեն ազդում ուղեբեռի հետագա բնականոն օգտագործման վրա (կողպեք, անվանումների պիտակներ, գոտիներ, կափարիչներ և այլն)։

16.4 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՉՎԵՐԹԸ ՉԻՐԱԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այլ, ոչ ֆորսմաժորային հանգամանքների դեպքում կամ սույն Փոխադրման պայմանների 8-րդ հոդվածում նշված դեպքերում իր վերահսկողության ներքո գտնվող պատճառներով պայմանավորված փոխադրման իրականացումը չապահովելու հետևանքով առաջացած վնասի համար Փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է ուղևորի բնակության, սննդի, քաղաք մեկնելու և վերադառնալու  համար ցամաքային տրանսպորտի օգտագործման ողջամիտ ծախսերի փոխհատուցմամբ՝ մինչև այն պահը, երբ Փոխադրողը կարող է ապահովել նրա փոխադրումն իր կամ այլ Փոխադրողի տրանսպորտով։

ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Հաշվառված ուղեբեռին պատճառած վնասի համար պահանջ կամ հայցադիմում ներկայացնելու ցանկություն ունեցող ուղևորն այդ մասին պետք է ծանուցի Փոխադրողին վնասը հայտնաբերելուն պես, բայց ոչ ոշ, քան ուղեբեռը ստանալուց  7 (յոթ) օր հետո։ Հաշվառված ուղեբեռի առաքումն ուշացնելու համար պահանջ կամ հայցադիմում ներկայացնելու ցանկություն ունեցող ուղևորն այդ մասին պետք է ծանուցի Փոխադրողին՝ վերջինիս ուղեբեռը հանձնելու ամսաթվից 21 (քսանմեկ) օրվա ընթացքում։ Բոլոր ծանուցումները  ձևակերպվում են գրավոր։

ՀՈԴՎԱԾ 18.  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ

Փոխադրողի ոչ մի գործակալ, աշխատակից կամ ներկայացուցիչ իրավունք չունի փոխել, չեղարկել կամ հրաժարվել սույն Փոխադրման պայմանների որևէ դրույթից:

ՀՈԴՎԱԾ 19. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Սույն Փոխադրման պայմանների յուրաքանչյուր հոդվածի և կետի վերնագրերը նախատեսված են միայն հարմարության համար և չպետք է օգտագործվեն տեքստի մեկնաբանության նպատակով: Սույն կանոնների մեկնաբանման համար նախապատվությունը տրվում է ռումիներեն տարբերակին։

ՀՈԴՎԱԾ 20. ՈՒՂԵՎՈՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

20.1 FLYONE ավիաընկերությունն, առաջնորդվելով ոլորտում  ավիափոխադրողներին տրված իրավունքով, որը վերաբերում է արդեն ձևակերպված ավիատոմսում ուղևորի անձնագրային տվյալների փոփոխության վերաբերյալ ընթացակարգերը և կանոնները ինքնուրույն սահմանելուն կամ ուղևորին (կամ այդ ավիատոմսը ձևակերպած նրա գործակալին) այդպիսի հնարավորության տրամադրումը մերժելուն, թույլ չի տալիս փոփոխություն կատարել ավիատոմսը տրամադրելուց հետո՝ ամրագրման մեջ նշումներ կատարելու միջոցով։

20.2 Յուրաքանչյուր ուղևորի անձնագրային տվյալների ճշտության համար պատասխանատու է պատվերը կատարող անձը։

20.3 Դուրս գրված ավիատոմսում ուղևորի ճամփորդական փաստաթղթի համարը, փաստաթղթի տեսակը, ծննդյան ամսաթիվը (բացառությամբ, երբ սխալը հանգեցնում է ուղևորի կատեգորիայի փոփոխության՝ մինչև 2 տարեկան երեխա (infant), 2-ից մինչև 12 տարեկան երեխա (child), մեծահասակ (adult)), փաստաթղթի տրման և վավերականության ժամկետը, ուղևորի սեռը սխալ մուտքագրելու դեպքում FLYONE ավիաընկերությունը թույլ է տալիս ուղղել այդպիսի սխալները միայն օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ` պայմանով, որ հաշվառման ընթացքում ուղևորն հաշվառման գործակալին ինքնուրույն կտեղեկացնի ավիատոմսն ամրագրողի կողմից թույլ տված սխալների մասին։ Սույն պայմանը կատարելու դեպքում FLYONE ավիաընկերությունն ի դեմս հաշվառման գործակալի անվճար կուղղի ուղևորի անձնական տվյալներն (որոնց կատեգորիաները նշված են սույն կետում)՝ ընթացակարգն ավարտելով օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ ուղևորին նստեցման կտրոն տրամադրելով (անկախ այն հանգամանքից՝ արդյոք ուղևորն ավիաընկերության կայքում վեբ գրանցում անցել է, թե ոչ)։

Ուղևորը, որի անձնական տվյալների մեջ ուղևորի կամ ավիատոմսը ձևակերպող  անձի կողմից նախկինում կատարված սխալը չի ուղղվել՝ սույն կետում նշված ընթացակարգի համաձայն, չի թույլատրվի չվերթին։

20.4 Վերոնշյալ ընթացակարգով ուղևորի կատեգորիայի փոփոխությանը հանգեցնող (տե՛ս վերևում) ուղևորի ծննդյան ամսաթվի սխալի ուղղում չի թույլատրվում։ Այս դեպքում, այդպիսի սխալներով ավիատոմսի վերադարձը ձևակերպելու համար կիրառվում են գնված ավիատոմսի սակագնով գործող կանոնները։

20.5 Եթե արդեն դուրս գրված ավիատոմսում ուղևորը կամ այն ձևակերպող անձը սխալ են հայտնաբերել՝ անվան կամ ազգանվան մեջ, և ենթադրվող ուղղումների ընդհանուր թիվը չի գերազանցում երկու տառը (երկու տառ անվան մեջ կամ երկու տառ ազգանվան մեջ, կամ մեկ տառ անվան մեջ և մեկ տառ ազգանվան մեջ, կամ մեկ տառ միայն անվան մեջ, կամ մեկ տառ ազգանվան մեջ), ապա FLYONE ավիաընկերությունը թույլ է տալիս ուղղել այդպիսի սխալները միայն օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ՝ պայմանով, որ հաշվառման ընթացքում ուղևորը հաշվառման գործակալին ինքնուրույն կտեղեկացնի ավիատոմսն ամրագրողի կողմից թույլ տված սխալների մասին։ Սույն կետում նշված սխալների ուղղումը հնարավոր է միայն ուղևորի կողմից սակագնի (Սակագնային փաթեթի) կանոններով սահմանված գրանցման վճարը վճարելուց հետո՝ անկախ նրանից՝ արդյոք ուղևորն ավիաընկերության չվերթին առցանց է գրանցվել, թե ոչ  (գրանցման վճարը կրկնակի չի գանձվի, եթե այն արդեն վճարվել է)։ Եթե ուղևորի ավիատոմսը, որում այդպիսի սխալներ են թույլ տրվել, ձևակերպվել է այնպիսի  սակագնով (սակագնային փաթեթով), որն,  ըստ կանոնների, չի նախատեսում օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ գրանցման վճարի վճարում, ապա սույն կետում նշված սխալներն ուղղվում են անվճար: Սխալն ուղղելուց հետո օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ ուղևորին տրամադրվում է  նստեցման կտրոն։ Ուղևորը, որի անձնական տվյալների մեջ ուղևորի կամ ավիատոմսը ձևակերպող  անձի կողմից նախկինում կատարված սխալը չի ուղղվել՝ սույն կետում նշված ընթացակարգի համաձայն, չի թույլատրվի չվերթին։

20.6 Եթե արդեն դուրս գրված ավիատոմսում ուղևորը կամ այն ձևակերպող անձն ուղևորի անունը և ազգանունը սխալ հերթականությամբ են նշել, FLYONE ավիաընկերությունը թույլ է տալիս ուղղել այդպիսի սխալները միայն օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ՝ պայմանով, որ հաշվառման ընթացքում ուղևորը հաշվառման գործակալին ինքնուրույն կտեղեկացնի ավիատոմսն ամրագրողի կողմից թույլ տված սխալների մասին։ Սույն պայմանը կատարելու դեպքում FLYONE ավիաընկերությունն՝ ի դեմս հաշվառման գործակալի, անվճար կուղղի ուղևորի անձնական տվյալներն (որոնց կատեգորիաները նշված են սույն կետում)՝ ընթացակարգն ավարտելով օդանավակայանի հաշվառման սեղանի մոտ ուղևորին նստեցման կտրոն տրամադրելով (անկախ այն հանգամանքից՝ արդյոք ուղևորն ավիաընկերության կայքում վեբ գրանցում անցել է, թե ոչ)։ Ուղևորը, որի անձնական տվյալների մեջ ուղևորի կամ ավիատոմսը ձևակերպող  անձի կողմից նախկինում կատարված սխալը չի ուղղվել՝ սույն կետում նշված ընթացակարգի համաձայն, չի թույլատրվի չվերթին։

20.7 FLYONE ավիաընկերությունը չի թույլատրում ուղևորի ամուսնության և այլ պատճառներով անվան կամ ազգանվան փոփոխություններ, եթե անվան կամ ազգանվան ենթադրվող փոփոխությունների թիվը գերազանցում է երկու տառը (երկու տառ անվան մեջ կամ երկու տառ ազգանվան մեջ, կամ մեկ տառ անվան մեջ և մեկ տառ ազգանվան մեջ, կամ մեկ տառ միայն անվան մեջ, կամ մեկ տառ ազգանվան մեջ)։ Այս դեպքում, այդպիսի սխալներով ավիատոմսի վերադարձը ձևակերպելու համար կիրառվում են գնված ավիատոմսի սակագնով գործող կանոնները։

ՀՈԴՎԱԾ 21. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ավիաընկերության ուղևորների դիմումների սպասարկման որակի բարելավման, ստացված դիմումներով «հետադարձ կապի» մոնիթորինգի կատարելագործման և արդյունավետության վերահսկողության, ավիափոխադրողի հասցեին ուղղված յուրաքանչյուր դիմումի մշակման համար ժամանակի կրճատման նպատակով FLYONE ավիաընկերությունը սահմանում է ուղևորների և հնարավոր գործընկերների  դիմումների ընդունման միասնական ձև, որը տեղադրված է www.FLYONE.eu պաշտոնական վեբ կայքի «Հետադարձ կապ» բաժնում։ Ավիաընկերությանն ուղղված ցանկացած դիմում պետք է  ձևակերպել՝ սույն բաժնում համապատասխան ձևը լրացնելու միջոցով՝ բոլոր անհրաժեշտ դաշտերը պարտադիր լրացնելու պայմանով: Ավիաընկերության ներքին չափանիշների համաձայն՝ նշված ընթացակարգից դուրս ստացված բոլոր դիմումներն ավիաընկերության կողմից չեն դիտարկվելու, իսկ դիմողը կտեղեկացվի ավիաընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնում դիմումը լրացնելու անհրաժեշտության մասին

Հոդված 22 . Թռիչքներ Բելառուսի վրայով

Տեղեկացնում ենք, որ FLYONE չվերթը 5F KIV-LED-KIV իրականացվում է Բելառուսի վրայով: