Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

YEREVAN (EVN)

ից 39 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Էժան թռիչքներ եւ էժան արձակուրդներ դեպի Երեւան

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

Երևանը - Հայաստանի գեղեցկադեմ և հյուրընկալ մայրաքաղաքն է:

Երեւանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, այն հին է Հռոմից և Աթենքից: Երևանը կոչում են նաև վարդագույն քաղաք. շենքերի մեծ մասը զարդարված է վարդագույն տուֆով: Առաջին իսկ վայրկյաններից քաղաքը պարուրում է քեզ ջերմությամբ, հոգատարությամբ, ժամանակակից և հնաոճ շենքերի համադրությամբ, հին հարմարավետ բակերով, համեղ խոհանոցով, հիանալի կլիմայով, լեռնային մաքուր օդով և հյուրընկալ երեւանցիների հատուկ ջերմությամբ: Երևանն, առաջին հերթին, մարդիկ են ՝ քաղաք, որտեղ ցանկանում ես վերադառնալ կրկին և կրկին:

Ի՞նչ տեսնել Երևանում

Քաղաքի կենտրոն

Երևանի սիրտը Հանրապետության հրապարակն է: Ցանկացած ազգային տոնի ժամանակ այն կենտրոնական վայր է՝ թե տեղացիների, և՛ թե այցելուների համար: Այստեղ է նաև Ազգային պատկերասրահը և Հայաստանի պատմության թանգարանը:

Հանրապետության հրապարակի զարդարանք է՝ Պատմության թանգարանի շենքի դիմաց գտնվող՝ երգող շատրվանները: Երգող երեւանյան շատրվանները՝ երեկոյան Երեւանի խորհրդանիշն են. հմայիչ, շատ ռոմանտիկ ու երբեք չձանձրացնող տեսարան:

Կասկադ

Երևանն ուղղակի անհնար է պատկերացնել առանց նրա հիմնական տեսարժան վայրի` Կասկադի: Այստեղ գեղարվեստորեն զարդարված սանդուղքներ են, քանդակներ, շատրվաններ, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացնում են քաղաքը զարդարող ճարտարապետության մոնումենտալ կառույց: Այստեղ անցկացվում են բազմաթիվ բացօթյա ցուցահանդեսներ, համերգներ, ինչպես նաև այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Երևանի և Արարատի գեղեցիկ տեսարանը կարող եք վայելել՝ բարձրանալով ամենավերևի հատվածը:

Էրեբունի ամրոց

Այստեղից է սկսվում է Երեւանի պատմությունը: Այս ամենակարևոր ուղենիշը 2800 տարեկան է և համարվում է հայկական պետականության խորհրդանիշ: Երեւանը գալիս է հենց բերդի հնագույն անունից ՝ «Էրեբունի»: 

Մատենադարանի թանգարան

TՄատենադարանի ձեռագրերի թանգարանը հնագույն մատենագրությունների աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է: Գրքերը հավաքածուի ընդամենը մի մասն են: Մատենադարանում են, նաև, աշխատում գիտնականները ու վերականգնողները, ովքեր հավաքում, վերականգնում և համակարգում են օտար երկրներում սփռված հայկական կարևոր գրքերը:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանը խորհրդային Հայաստանի ավանգարդային, առաջատար ռեժիսոր և նկարիչ էր, իսկ Հրազդանի կիրճին նայող ավանդական տանը տեղակայված թանգարանը՝ վկայում է նրա բեղմնավոր և հաճախ քմահաճ գեղարվեստական տեսլականի մասին: 

Երեւանի կոնյակի գործարան

Չերչիլի ամենասիրած ըմպելիքը՝ Երեւանի կոնյակն էր. դուք կարող եք ծանոթանալ հոգեպես տաքացնող ըմպելիքի ՝ հայկական «Արարատի», ստեղծման պատմությանը: Կոնյակի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայի միջոցով ստեղծված Արարատը՝ շարունակում է մնալ հանրաճանաչ, իսկ գործարանը, որը տեղակայվել է Հրազդան գետին նայող տպավորիչ շենքում, այս մրցանակակրի ոգին համտեսելու և դրա կարևորությունը հասկանալու հիանալի միջոց է:

Վերնիսաժ

Վերնիսաժը Երևանի ամենամեծ շուկան է, որտեղ վաճառվում են տարբեր հայկական ավանդական արվեստի գործեր՝ գորգեր, փայտի փորագրություններ, նկարներ, երաժշտական գործիքներ և զարդեր:

Ինչ վայելել Երեւանում

Խոհանոց

Հայաստանում կա սննդի պաշտամունք, որի պատճառով էլ ուղևորությունը դեպի Երեւան նման կլինի սննդի շրջագայության: Կան շատ մեծ թվով ռեստորաններ, ճաշարաններ և արագ սննդի կետեր, որտեղ ինչպես հայկական, կովկասյան, այնպես էլ եվրոպական ուտեստները անչափ համեղ են: Դուք անպայման պետք է փորձեք խորովածը՝ համեմված թարմ կանաչիներով և բանջարեղենով, կյուֆտայի կոլոլակներ, խինկալի-պելմենի և խաղողի տերևներից պատրաստված տոլմա: Իսկ ծարավը հագեցնել «թան»-ով`թեթև, թեթեւակի աղով համեմված կաթնային ըմպելիք:

Ամառային Երևանի առանձնահատկությունը նրա բացօթյա ֆանտաստիկ սրճարաններն են: Եղանակը տաքանալուն պես՝ Օպերայի հարակից պուրակներում և բուլվարներում, Կասկադի, Սարյան փողոցում՝ կան բազմաթիվ բացօթյա սրճարաններ և ռեստորաններ, և թվում է, որ բոլորը սուրճ են խմում, հանգստանում են արևի տակ:

TԽորհուրդ.

-Օդանավակայանում կարող եք առանց խնդրի փոխել արժույթը, փոխարժեքն ամենուր նույնն է

- Կարող եք ապահով տեղափոխվել տաքսիով, գները շատ մատչելի են