Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի

ROME (FCO)

Ից 76€

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Հռոմ 

 

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմը, որը սովորաբար կոչվում է Հավերժական քաղաք, հայտնի է իր հնագույն վայրերով, արվեստով և աշխույժ մթնոլորտով։

Ի՞նչ տեսնել Հռոմում

Կոլիզեում

Հնագույն ամֆիթատրոնը քաղաքի խորհրդանիշն է։ Նախկինում այն օգտագործվել է որպես գլադիատորների մարտերի և վայրի կենդանիների հետ մարտերի ասպարեզ, թատերական ներկայացումների բեմ և զանգվածային այլ միջոցառումների վայր։

Կոլիզեումը, Հռոմեական ֆորումն ու Կոնստանտինի կամարը միասին կազմում են հստակ ընդգծված և հարմար զբոսաշրջային գոտի՝ Հռոմի սրտում։ Այս հատվածը իդեալական է այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են զգալ Հին Հռոմի մթնոլորտը և վայելել իրենց արձակուրդը Իտալիայի մայրաքաղաքում։

Պանթեոն

Պանթեոնը հնագույն ճարտարապետության և պատմության բացառիկ հուշարձան է։ Նրա գմբեթը հաճախ համարվում է աշխարհի միակ ճարտարապետական առումով կատարյալ կառույցն ու մինչ այսօր մնում է ամենամեծ բետոնե գմբեթը, որը կառուցվել է առանց մետաղական ամրացման։ Պանթեոնը կայսերական Հռոմի ժամանակաշրջանից պահպանված ամենավառ և ամբողջական հուշարձաններից մեկն է։

Այն տպավորիչ ճարտարապետական գլուխգործոց է, որի ներսում կան իտալական թագավորների բազմաթիվ դամբարաններ, այդ թվում՝ Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ռաֆայելինը, ինչպես նաև բազմաթիվ այլ արվեստի գործեր։

Տրեվի շատրվան

Հռոմի ամենագեղեցիկ արտեզյան շատրվանը։ Լեգենդի համաձայն՝ եթե մետաղադրամ նետես Տրեվի շատրվանի մեջ, ապա կվերադառնաս Հռոմ, եթե երկու մետաղադրամ գցես՝ կբնակվես Հռոմում, իսկ եթե երեք մետաղադրամ գցես, ապա այստեղ կգտնես քո սերը։ Մետաղադրամները պետք է նետել ուսի վրայով՝ մեջքով դեպի շատրվանը։

Պետրոսի հրապարակը և Սուրբ Պետրոսի տաճարը

Սուրբ Պետրոսի տաճարը աշխարհի ամենամեծ եկեղեցիներից է և այն վայրը, որտեղ Հռոմի պապը պատարագ է մատուցում ամբողջ տարվա ընթացքում։ Տաճարի ներսում կարելի է տեսնել արվեստի տպավորիչ գործեր և վերևից հիանալ Սուրբ Պետրոսի հրապարակի գեղեցիկ տեսարանով։

Հրապարակի կենտրոնում հին եգիպտական կոթողն է, որը վերևում գտնվող խաչի հետ միասին հասնում է գրեթե 40 մետր բարձրության։

Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելլա

Վատիկանի թանգարաններն աշխարհում ամենամեծերից են, որտեղ կարելի է գտնել 30 առանձին հավաքածուներ՝ տեղակայված 1400 սենյակում։

Սիքստինյան կապելլան Վատիկանի, Հռոմի և աշխարհի ամենաարժեքավոր գանձերից մեկն է։ Այն հայտնի է բոլոր պատերն ու առաստաղը ծածկող որմնանկարներով, որոնց ստեղծմանը մասնակցել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Բոտիչելլին, Պերուջինոն, Լուկան և Միքելանջելոն։

Տրաստևերե թաղամաս Հռոմում

Տրաստևերե թաղամասն առանձնահատուկ հմայք ունի։ Այստեղ ամեն ինչ արտահայտում է տիպիկ իտալական մթնոլորտ՝ նեղ սալահատակված փողոցներով, ծաղիկներով և բուսականությամբ զարդարված շենքերով։

Պիացա Նավոնա

Պիացցա Նավոնան Հռոմի ամենագեղեցիկ հրապարակներից է, ամենաշատ այցելվողն ու լուսանկարվողը։ Կան բազմաթիվ տեսարժան վայրեր՝ շատրվաններ («Մավրի շատրվան», «Նեպտունի շատրվան», «Չորս գետերի շատրվան»), պալատներ («Palazzo Pamphili», «Palazzo Braschi» (Հռոմեական թանգարանի տուն), «Palazzo dei Cupi», «Palazzo Torres Massimo Lancellotti») և եկեղեցիներ («Church of Our Lady of the Sacred Heart», «Church of Sant’Agnese in Agone»)։

Խոհանոց

Իտալական խոհանոցը հայտնի է իր անուշաբույր, պարզ և շատ համեղ ուտեստներով։ «Սուպլին» նախուտեստ է, որը կգտնեք գրեթե ամեն անկյունում։ «Սուպլին» պատրաստվում է տապակած բրնձից և մոցարելլայից։

«Pizza al taglio»՝ ևս մեկ համեղ ուտեստ, որը կարող եք փորձել Հռոմում։ «Pizza al taglio»-ն թխվում է տարբեր խճողակներով մեծ սկուտեղների մեջ և վաճառվում է ուղղանկյուն կտորներով՝ ըստ քաշի։

Պաստաների շարքից փորձեք «ռիգատոնի կարբոնարա»։

«Saltimbocca alla Romana» («Սալտիմբոկկա») պատրաստվում է հորթի մսից, պրոշուտտո կրուդոյից, թարմ եղեսպակից՝ մարինացված սպիտակ գինու մեջ։

Խմիչքներից փորձեք «Limoncello» լիկյոր, «Prosecco» գինի, «Bellini» կոկտեյլ՝ վարդագույն ըմպելիք «Prosecco»-ով, դեղձի և մի քիչ բալի հյութերով։