Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

MOSCOW (VKO)

Ից 39€

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Էժան թռիչքներ եւ էժան արձակուրդներ դեպի Մոսկվա

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

ՄՈՍԿՎԱ

Նապոլեոնի կողմից չնվաճված քաղաքը, ավանդականի և արդիականի միջև:

Բազմադարյա պատմությամբ ժամանակակից քաղաք

Նախկին Խորհրդային Միության խորհրդանիշ Մոսկվան դարձել է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ճանապարհորդության սիրելի վայրը։ Բացի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը լինելուց, Մոսկվան աշխարհի վեց խոշորագույն քաղաքներից մեկն է։ Քաղաքի պատմությունը մեր ժամանակներում կարող է զարմացնել յուրաքանչյուրին։ Fly One-ը հնարավորություն է ընձեռում այցելել Ռուսաստանի մայրաքաղաք՝ օրական իրականացնելով երկու չվերթ Վնուկովո օդանավակայան և երկու չվերթ Դոմոդեդովո օդանավակայան։

Օգտակար է իմանալ

Ժամանակակից Մոսկվան այն քաղաքն է, որտեղ կարելի է տեսնել վերջին երկու դարերում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները։ 1147 թվականին Յուրի Դոլգորուկիի կողմից հիմնված քաղաքն անվանվել է քաղաքի միջով հոսող Օկա գետի համանուն վտակի՝ Մոսկվա գետի անունով: Մոսկվայի պատմությունը հարուստ է տարբեր ճակատագրական իրադարձություններով։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ ֆրանսիական զորքերը հրկիզել են քաղաքը։ Դարեր առաջ այն կողոպտվել և հրկիզվել է թաթարների կողմից, այնուհետև ավերվել է լիտվացիների հետ կոալիցիա կազմած լեհական զորքերի կողմից։ Մոսկվան բազմիցս եղել է ռազմական բախումների կենտրոն և կրել դրանց հետ կապված դժվարությունները։ Պետրոս I-ի իշխանության օրոք Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Պետերբուրգ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և բոլշևիկների իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի, հետագայում նաև Խորհրդային Միության մայրաքաղաքը կրկին դարձավ Մոսկվան։ Քաղաքն ունի ճառագայթաձև կառուցվածք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 14 միլիոն։ Կլիման առավելապես ցամաքային է, ամռանը ջերմաստիճանը կազմում է +30°С, իսկ ձմռանը՝ -30 °С։

Ինչպես հասնել

Մոսկվան ունի լավ զարգացած տրանսպորտային ցանց, ներառյալ՝ ինը երկաթուղային տերմինալներ, մոսկովյան հայտնի մետրոն և չորս միջազգային օդանավակայաններ, այդ թվում Դոմոդեդովոն, որտեղ Դուք վայրէջք եք կատարելու։ Ավտոբուսները, տրոլեյբուսները և տրամվայներն աշխատում են ամեն օր՝ ժամը 5։30-ից մինչև 01։00-ն։ Քաղաքը հայտնի է մետրոյի իր ցանցով, որով կարելի է հասնել քաղաքի մեկ ծայրից մյուսը։ Մեկ ուղևորության արժեքը կազմում է 30 ռուբլի, սակայն մետրոյի դրամարկղերում Դուք կարող եք գնել նաև մետրոյի այլ տոմսեր։ Եթե նախատեսում եք Մոսկվայում անցկացնել մի քանի օր, կարող եք ձեռք բերել 10, 20 կամ 30 ուղևորության համար նախատեսված տոմսեր՝ այդպիսով խնայելով բավականին մեծ գումար։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև օգտվել տաքսիների ծառայությունից. մեկ ուղևորության արժեքը մոտ 500 ռուբլի է։ Այնուամենայնիվ, եթե հայտնվել եք Մոսկվայի կենտրոնում, խորհուրդ ենք տալիս զբոսնել և հիանալ քաղաքի շքեղությամբ։

Ի՞նչ կարող եք տեսնել

Մոսկվան երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է, որի տարածքում գտնվում են 70 կարևոր ուսումնական հաստաությունները, այդ թվում՝ Միխայիլ Լոմոնոսովի անվան Պետական համալսարանը, շուրջ 700 գիտական հաստատություններ, բազմաթիվ թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ, պատմական հուշարձաններ, զբոսայգիներ, եկեղեցիներ և մայր տաճարներ։ Մոսկվայի առանձնահատկությունը նրա եզակի ճարտարապետական ոճն է. այստեղ բազմաթիվ շենքեր զարդարված են սոխաձև գմբեթներով։ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվում է միջնադարում կառուցված Ռուսաստանի ամենամեծ ամրոցը՝ Կրեմլը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն ճանաչված է որպես

համաշխարհային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող մշակութային արժեք։ Այսօր Կրեմլը Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշն է, որտեղ գտնվում է երկրի նախագահի պաշտոնական նստավայրը։

Տեսարժան վայրերի ցանկում առաջինը ընդգրկված է հայտնի

Կարմիր հրապարակը։ Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ այն հանդիսանում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրը։ Հրապարակում են գտնվում Վասիլի Երանելիի Տաճարը, Պետական պատմական թանգարանը, Լենինի դամբարանը, ԳՈՒՄ առևտրի կենտրոնը և Կրեմլի պատերից մեկը։

Տրետյակովյան պատկերասրահ Աշխարհի ամենախոշոր և ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որտեղ ներկայացված է ռուսական արվեստն՝ ամենահայտնի ռուս նկարիչների նկարները և քանդակները, ինչպես նաև Ռուսաստանում հին սրբապատկերների ամենահարուստ հավաքածուն։

Մեծ Թատրոն։ Ռուսաստանի ամենահեղինակավոր թատրոններից մեկն է, որը հայտնի է իր օպերային և բալետային բեմադրություններով։ Ի դեպ, Դուք կարող եք հանգստանալ հայտնի շատրվանի մոտ և հիանալ շրջակայքի գեղեցկությամբ։

Գորկու զբոսայգի։ Մոսկվայի ամենամեծ և ամենահայտնի զբոսայգին է, որը կարող է ապշեցնել Ձեզ զարմանահրաշ կանաչ ծառատունկերով, առափնյակներով, արձաններով և բազմաթիվ սրճարաններով, որտեղ կարելի է հանդիպել և հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ձմռանը զբոսայգու ծառուղիները զարդարում են սառցե արձանները, չմուշկներով սահելու սիրահարների համար բացվում են սահադաշտեր։ Մոսկվայում կարող եք վայելել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ազգային նշանակության բազմաթիվ տուրիստիկան վայրեր, ինչպես օրինակ՝ պալատներ և դղյակներ, տաճարներ, եկեղեցիներ, թանգարաններ, այգիներ և պուրակներ, շենքեր և աշտարակներ. չմոռանաք նաև Սպիտակ տունը, Լյուբյանկայի բանտը, հեռուստաաշտարակը և Օստանկինոյի պալատը։