FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Երևան-Լիոն չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին` յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 44 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 39 եվրոյից։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն՝ ազդարարելով հայկական ավիաընկերության կողմից դեպի եվրոպական երկրներ երկար սպասված ուղիղ կանոնավոր չվերթների մեկնարկը։
Դեպի Լիոն թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «FLYONE ARMENIA-ն դարձավ հայկական առաջին ավիաընկերությունը, որն ավելի քան մեկամյա դադարից հետո կիրականացնի թռիչքներ դեպի Եվրամիության երկիր՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում գտնվելուց հետո: Հաշվի առնելով հայկական համայնքի մեծությունը և կարևորությունը Ֆրանսիայում` Լիոնը առանցքային ուղղություն է, ու պատահական չէ, որ հենց այս քաղաք ուղղված չվերթներով ենք մեկնարկում մեր թռիչքները դեպի Եվրոպա»:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3Fերկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: