Latest News

FLYONE ARMENIA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՎԱՆ ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ

02 փետրվարի, 2022
Anonymous

Փետրվարի 2-ից վերականգնվել է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը: Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր պարբերական  չվերթները:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ նաև աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, ում կոչում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», քսաներորդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկն է:

Փետրվար և մարտ ամիսներին Երևան-Ստամբուլ չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ»  միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Ապրիլ ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը: Ընկերությունը կիրականացնի շաբաթական 3 չվերթ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։


FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավշահագործողիվկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: