FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:
Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ մայիսին երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին, ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Ուրախությամբ պիտի նշեմ, որ տալիս ենք դեպի Փարիզ թռիչքների մեկնարկը: Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ֆրանսիայի Հանրապետություն: Հատկանշական է, որ մեր ավիաընկերության առաջին չվերթը, որը կայացել է նախորդ տարի դեկտեմբերի 18-ին, նույնպես մեկնել է Ֆրանսիա՝ դեպի Լիոն: Լինելով ֆրանկոֆոն համայնքի անդամ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի Ֆրանսիայի նկատմամբ: Համոզված ենք, որ այս չվերթը նույնպես հաջողություն է ունենալու: Ուրախ կլինենք մեր օդանավերում տեսնելու բոլորին»։
Դեպի Փարիզ թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Մեր եվրոպական երթուղիների ցանցը շարունակաբար ընդլայնվում է: Ուրախ ենք տալու դեպի Փարիզ կանոնավոր չվերթերի մեկնարկը՝ այսպիսով ընդլայնելով մեր թռիչքային աշխարհագրությունը: Սա ճանապարհորդելու և նորը բացահայտելու բացառիկ հնարավորություն է, քանի որ Փարիզն անկրկնելի քաղաք է՝ բացմաթիվ հրաշալի տեսարժան վայրերով: Ինչպես իրավացիորեն ասել է դասականը՝ Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»։
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Լիոնը, Ստամբուլը և Սոչին:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: