Latest News

FLYONE ARMENIA-ի նոր ուղղությունը՝ Սամարա։

26 նոյեմբերի, 2025
Anonymous

FLYONE ARMENIA, Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 1-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Սամարա - Երևան երթուղով։

Երևան - Սամարա - Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնության Սամարայի միջազգային օդանավակայան կկատարվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, հարմար չվացուցակով և մատչելի գնով։

Այս նոր ուղղությունը զգալիորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող թռիչքային ցանցը՝ դառնալով մեր 5-րդ ուղղությունը և ապահովելով ավելի լայն ու հարմարավետ օդային հաղորդակցություն Հայաստանի և ՌԴ քաղաքների միջև։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:

FlyOne Armenia-ի մասին
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

.