Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

ISTANBUL (IST)

ից 39 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Էժան թռիչքներ եւ էժան արձակուրդներ դեպի Ստամբուլ

From To Flight type Departure date Fare  
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight
Bristol BRS Paris BVA One way Tue 22 Oct € 40.99 Book flight

Ստամբուլն իսկական եվրոպական մեգապոլիս է

18,8 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը հանդիսանում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքը և Թուրքիայի գլխավոր տնտեսական, մշակութային և պատմական կենտրոնը։ 1985 թվականից այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, և միակ քաղաքն է, որը գտնվում է երկու մայրցամաքների՝ Եվրոպայի և Ասիայի վրա, որտեղ կարող եք բացահայտել մշակույթների, ապրելակերպի, կրոնների մի մեծ բազմազանություն։ Ստամբուլն Ուղղափառ եկեղեցու կրոնական կենտրոնն է, այստեղ է գտնվում Կոստանդնուպոլսի պատրիարքությունը։

Ստամբուլի տեսարժան վայրերը

Գրանդ բազար

Թուրքիան հայտնի է իր առևտրային բնույթով, և Ստամբուլը բացառություն չէ։ Ահա թե ինչու է Գրանդ բազարն աշխարհի ամենահայտնի շուկաներից մեկը: Այն ձգվում է 58 փողոցներով և տարեկան գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների։ Տեղի բնակիչներն ամեն օր այստեղ գնումներ են կատարում, իսկ օտարերկրացիները ծանոթանում են մեծ ճանաչում ունեցող Թուրքիայի գաստրոնոմիական մշակույթին։ Շուկայում, որը սկիզբ է առել 16-րդ դարում, գործում են 1200 խանութներ, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ ապրանքատեսակներ և բրենդներ։

Կապույտ մզկիթ

1609 թվականին օսմանյան ճարտարապետ Մեհմեդ Աղա Սեդեֆքարի կողմից կառուցված այս մզկիթը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիների։ Մզկիթը քաղաքի խորհրդանիշն է, այն գերում է իր վիթխարիությամբ և նրբագեղությամբ. ողջ աշխարհում չկա ավելի վեհ և շքեղ հարդարում ունեցող մզկիթ։ Ճարտարապետության հսկայական հուշարձանը շրջապատված է 6 բարձր աշտարակներով՝ մինարեներով, որոնք ծառայում են՝ մահմեդականներին աղոթքի հրավիրելու համար։

Թոփքանի պալատը

Օսմանյան սուլթանի նախկին նստավայրը Ստամբուլի ամենաայցելվող թանգարանն է։ Այն բաղկացած է չորս տարբեր գավիթներից, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ բազմաթիվ ցուցանմուշների՝ ճենապակուց և գորգերից մինչև միջնադարյան իսլամական սպառազինություն և ձեռագրեր, որոնցից որոշներն ավելի քան 400 տարվա պատմություն ունեն։ 

Սուրբ Սոֆիայի տաճար

Այս տաճարը հանդիսանում է աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Ուշ անտիկ աշխարհում այն կոչում էին աշխարհի ութերորդ հրաշալիք։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1500 տարի հիացնում է իր ճարտարապետությամբ և հոյակապ խճանկարներով: Նրա պատերին քրիստոնեության խորհրդանիշները գոյակցում են արաբական հյուսագրերի հետ՝ չխառնվելով, այլ փոխադարձ լրացնելով միմյանց։ Աշխարհում քիչ են նմանատիպ պատմական շինությունները, որոնք, չնայած արտասովոր ճակատագրի բարդ շրջադարձերին, պահպանել են իրենց շքեղ հարդարումը։

Ձիարշավարան

Հռոմեական (մ.թ. 203–330թթ.), բյուզանդական (մ.թ. 330–1453թթ․) և օսմանյան (մ.թ. 1453–1922թթ․) ժամանակաշրջաններում այն: հանդիսացել է հասարակական ասպարեզ, որտեղ անցկացվում էր Բյուզանդական կայսրության ամենահայտնի սպորտաձևերից մեկը՝ քառաձի մարտակառքերով մրցավազքը: Մրցավազքերից բացի, ձիարշավարանում անցկացվում էին գլադիատորական մենամարտեր, պաշտոնական արարողակարգեր, բողոքի ակցիաներ, տոնախմբություններ, դատապարտյալների խոշտանգումներ և այլ միջոցառումներ։ Ձիարշավարանի տարողությունը 100 000 մարդ է։ Ստամբուլի ձիարշավարանը գտնվում է անմիջապես Կապույտ մզկիթի հարևանությամբ։ Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հազվագյուտ օբյեկտներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն։  

Ցիստեռնա Բազիլիկա

Միանշանակ, այն Ստամբուլի ամենատպավորիչ տուրիստական տեսարժան վայրն է։ Ցիստեռնա Բազիլիկան կառուցվել է 532 թվականին՝ Հուստինիանոս կայսեր կողմից՝ քաղաքի ստորգետնյա հատվածում՝ ապահովելու Կոստանդնուպոլսի Մեծ պալատի ջրամատակարարումը։ Ովքեր դիտել են «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարը, կնկատեն որոշակի նմանություն դվարֆերի կողմից փորված Մորիայի հանքավայրի հետ (հատկապես մթնոլորտի տեսանկյունից)։

Նավարկություն Բոսֆորով

Սա ոչ թե պարզապես վայր է, այլ փորձառություն։ Դուք կարող եք նավարկել Բոսֆորի նեղուցով, որտեղից կարող եք հիանալ մի քանի տուրիստական տեսարժան վայրերով, օրինակ՝ Գալաթայի աշտարակով, Բոսֆորի կամրջով, Օրթաքյոյ մզկիթով։ Ավելի նպատահարմար է շրջագայել աշխատանքային օրերին, քանի որ հանգստյան օրերին զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծ է։

Ծաղկյա պասաժը ամենահարմար տեսարժան վայրն է՝ հատկապես համադամների համար։ Cicek Pasaji, թարգմանաբար՝ «Ծաղկյա պասաժ»՝ ոչ մի առնչություն չունի ծաղիկների արահետի հետ։ Տեղացիների և զբոսաշրջիկների կողմից այդքան սիրված վայրն իրականում երեք դար առաջ կառուցված կամար է, որտեղ գտնվում են բազմաթիվ բարեր, ռեստորաններ և սրճարաններ։ Այստեղ մատուցվում է թուրքական ավանդական ուտեստների հսկայական տեսականի, ինչպես օրինակ՝ մեզե, քաբաբ, ծովամթերքներ, աղանդեր, ինչպես նաև գինի, խեցգետին կամ գարեջուր։ Շինությունն ունի L-աձև ուրվագիծ և ապշեցնում է եվրոպական շքեղությամբ ու նրբագեղությամբ։ Վերջինիս անվանումը կապված է ռուս առևտրականների հետ, ովքեր երկար տարիներ ծաղիկներ էին վաճառում այստեղ գտնվող խանութներում։ 

Խորհուրդներ

- Առևտրականներն ընդունում են ինչպես թուրքական լիրա, այնպես էլ եվրո, և Դուք կարող եք շահել գնի մեջ, եթե սակարկեք, հատկապես՝ շուկաներում:

- Չլուսավորված թաղամասերը գիշերն այնքան էլ «բարյացակամ» չեն։ Սակայն եթե համարձակվեք զբոսնել այնտեղ, ցանկալի է լինել թուրքերեն իմացող և թուրքերեն խոսող ընկերների շրջապատում։

- Հասարակական տրանսպորտով շրջելը բավականին հարմարավետ և մատչելի է, հատկապես, որ Ստամբուլում գործում են մետրոյի բազմաթիվ երթուղիներ։ Մետրոյով երթևեկելու համար անհրաժեշտ է ձեռք բերել ժետոններ։

- Անպայման փորձեք թուրքական խոհանոցը՝ տեղական ուտեստներին բնորոշ համի և հոտի անզուգական համադրությամբ։ Ստամբուլից բերված լավագույն հուշանվերն, անկասկած, թուրքական համեմունքներն են, որոնք վաճառվում են բազմաթիվ մասնագիտացված խանութներում և բոլոր շուկաներում։.