Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

MOSCOW (VKO)

Ից 39€

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Մոսկվա

ՄՈՍԿՎԱ

Նապոլեոնի կողմից չնվաճված քաղաքը՝ ավանդականի և արդիականի միջև:

Բազմադարյա պատմությամբ ժամանակակից քաղաք

Նախկին Խորհրդային Միության խորհրդանիշ Մոսկվան դարձել է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ճանապարհորդության սիրելի վայրը։ Բացի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը լինելուց, Մոսկվան աշխարհի վեց խոշորագույն քաղաքներից մեկն է։ Քաղաքի պատմությունը մեր ժամանակներում կարող է զարմացնել յուրաքանչյուրին։

Օգտակար է իմանալ

Ժամանակակից Մոսկվան այն քաղաքն է, որտեղ կարելի է տեսնել վերջին երկու դարում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները։ 1147 թվականին Յուրի Դոլգորուկիի հիմնված քաղաքն անվանվել է քաղաքի միջով հոսող Օկա գետի համանուն վտակի՝ Մոսկվա գետի անունով: Մոսկվայի պատմությունը հարուստ է տարբեր ճակատագրական իրադարձություններով։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ ֆրանսիական զորքերը հրկիզել են քաղաքը։ Դարեր առաջ այն կողոպտվել և հրկիզվել է թաթարների կողմից, այնուհետև ավերվել է լիտվացիների հետ կոալիցիա կազմած լեհական զորքերը։ Մոսկվան բազմիցս եղել է ռազմական բախումների կիզակետում և կրել դրանց հետ կապված զրկանքերը։ Պետրոս I-ի իշխանության օրոք Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Պետերբուրգ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և բոլշևիկների իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի, հետագայում նաև Խորհրդային Միության մայրաքաղաքը կրկին դարձավ Մոսկվան։ Քաղաքն ունի ճառագայթաձև կառուցվածք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 14 միլիոն մարդ։ Կլիման առավելապես ցամաքային է, ամռանը ջերմաստիճանը կազմում է +30°С, իսկ ձմռանը՝ -30 °С։

Ինչպե՞ս հասնել

Մոսկվան ունի լավ զարգացած տրանսպորտային ցանց, ներառյալ՝ երկաթուղային 9 տերմինալ, մոսկովյան հայտնի մետրոն և միջազգային չորս օդանավակայան, այդ թվում՝ Դոմոդեդովոն, որտեղ Դուք վայրէջք եք կատարելու։ Ավտոբուսները, տրոլեյբուսները և տրամվայներն աշխատում են ամեն օր՝ ժամը 5։30-01։00-ն։ Քաղաքը հայտնի է մետրոյի ցանցով, որով կարելի է հասնել քաղաքի մի ծայրից մյուսը։ Մեկ ուղևորության արժեքը կազմում է 30 ռուբլի, սակայն մետրոյի դրամարկղերում Դուք կարող եք գնել նաև մետրոյի այլ տոմսեր։ Եթե նախատեսում եք Մոսկվայում անցկացնել մի քանի օր, ապա կարող եք ձեռք բերել 10, 20 կամ 30 ուղևորության համար նախատեսված տոմսեր՝ այդպիսով խնայելով բավական մեծ գումար։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև օգտվել տաքսիների ծառայությունից. մեկ ուղևորության արժեքը մոտ 500 ռուբլի է։ Եթե հայտնվել եք Մոսկվայի կենտրոնում, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս զբոսնել և հիանալ քաղաքի շքեղությամբ։

Ի՞նչ կարող եք տեսնել

Մոսկվան երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է, որի տարածքում գտնվում է կարևոր 70 ուսումնական հաստատություն, այդ թվում՝ Միխայիլ Լոմոնոսովի անվան Պետական համալսարանը, շուրջ 700 գիտական հաստատություն, բազմաթիվ թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ, պատմական հուշարձաններ, զբոսայգիներ, եկեղեցիներ և տաճարներ։ Մոսկվայի առանձնահատկությունը նրա եզակի ճարտարապետական ոճն է. այստեղի բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ զարդարված են սոխաձև գմբեթներով։ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվում է միջնադարում կառուցված Ռուսաստանի ամենամեծ ամրոցը՝ Կրեմլը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն ճանաչված է որպես համաշխարհային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող մշակութային արժեք։ Այսօր Կրեմլը Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշն է, որտեղ գտնվում է երկրի նախագահի պաշտոնական նստավայրը։

Տեսարժան վայրերի ցանկում առաջինը ընդգրկված է հայտնի Կարմիր հրապարակը։ Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ այն զբոսաշրջիկների ամենաայցելվող վայրն է։ Հրապարակում են գտնվում Վասիլի Երանելու տաճարը, Պետական պատմական թանգարանը, Լենինի դամբարանը, ԳՈՒՄ առևտրի կենտրոնը և Կրեմլի պատերից մեկը։

Տրետյակովյան պատկերասրահն աշխարհի ամենախոշոր և ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որտեղ ներկայացված է ռուսական արվեստը՝ ամենահայտնի ռուս նկարիչների նկարները և քանդակները, ինչպես նաև՝ Ռուսաստանում հին սրբապատկերների ամենահարուստ հավաքածուն։

Մեծ Թատրոն։ Ռուսաստանի ամենահեղինակավոր թատրոններից մեկն է, որը հայտնի է իր օպերային և բալետային բեմադրություններով։ Ի դեպ, Դուք կարող եք հանգստանալ հայտնի շատրվանի մոտ և հիանալ շրջակայքի գեղեցկությամբ։

Գորկու զբոսայգի։ Մոսկվայի ամենամեծ և ամենահայտնի զբոսայգին է, որը կարող է ապշեցնել Ձեզ զարմանահրաշ կանաչ տարածքներով, առափնյա զբոսուղիներով, արձաններով և բազմաթիվ սրճարաններով, որտեղ կարելի է հանդիպել և հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ձմռանը զբոսայգու ծառուղիները զարդարում են սառցե արձանները, չմուշկներով սահելու սիրահարների համար բացվում են սահադաշտեր։ Մոսկվայում կարող եք վայելել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ազգային նշանակության բազմաթիվ տուրիստիկան վայրեր, ինչպես օրինակ՝ պալատներ և դղյակներ, տաճարներ, եկեղեցիներ, թանգարաններ, այգիներ և պուրակներ, շենքեր և աշտարակներ. չմոռանաք նաև Սպիտակ տունը, Լյուբյանկայի բանտը, հեռուստաաշտարակը և Օստանկինոյի պալատը։