Մատչելի թռիչքներ և տուրեր Թբիլիսի
Թբիլիսին - Վրաստանի արևառատ մայրաքաղաքն է:
Քաղաքն աչքի է ընկնում բազմազանությամբ, որն ուզում ես բացահայտել ու համտեսել: Այն հնագույն բերդերի, հին թաղամասերի, գեղատեսիլ բակերի, խորհրդային շենքերի և ժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Անհնար է դիմադրել այս գեղատեսիլ քաղաքի կախարդանքին և չվայելել նրա հոյակապ միջավայրը, որ լեցուն է տաքարյուն ու հյուրասեր տեղացիների ուրույն հյուրընկալությամբ, համեղ խոհանոցով, վրացական բազմաձայնության հնչյունների ներքո մինև լուսաբաց ձգվող ավանդական հավաքներով։ Այլ կերպ ասած՝ անհնար է առանց անմոռանալի տպավորությունների մեկնել այս հնագույն քաղաքից, որի բնակիչների կենսուրախությունը սահմաններ չունի:
Ո՞ր գնալ Թբիլիսիում
Հին քաղաք
Թբիլիսիի սիրտը Հին քաղաքն է։ Հատելով Քուր գետը՝ Դուք հայտնվում եք Թբիլիսիի ամենակոլորիտային թաղամասում: Հին Թբիլիսին աղյուսե և կավե հին տներով թաղամաս է՝ նեղլիկ փողոցներով և փայտե զարդանախշ պատշգամբներով, որոնք վրացական տների անփոխարինելի մասն են կազմում:
Սիոնի տաճարը
Թբիլիսիի պատմական գլխավոր տաճարը գտնվում է Հին քաղաքում՝ Քուր գետի ափին:
Անչիսխաթիի տաճարը
Թբիլիսիի ամենահին կառույցը՝ Աստվածածնի Ծննդյան տաճարն է։ Այն ստեղծվել է 6-րդ դարում, երբ Վրաստանի մայրաքաղաքը դարձավ Թբիլիսին:
Նարիկալա ամրոցը
Վեհապանծ կառույցն ավելի հին է, քան բուն քաղաքը։ Չնայած խոշոր ավերածություններին՝ այն տպավորիչ տեսք ունի: Այստեղից բացվում է անհավանական գեղեցիկ տեսարան դեպի մայրաքաղաք:
Հանքային ջրերով բաղնիքները
Հին Թբիլիսիի՝ ծծմբային գմբեթաձեւ լոգարաններում օգտագործվում է ստորգետնյա հանքանյութերով հարստացված տաք ջուր:
Ռուսթավելու պողոտա
Մեծանուն վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անվան գլխավոր պողոտան Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերից է։ Այս լայն և վեհաշուք փողոցի վրա են տեղակայված թե 19-րդ դարավերջի, թե 20-րդ դարի սկզբի վեհաշուք շինությունները, Օպերայի թատրոնը, Խորհրդարանը, Ազգային թանգարանը, գրեթե բոլոր թատրոնները, բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ:
Սամեբայի տաճարը
87 մետր բարձրությամբ Սամեբայի տաճարը, որը թարգմանաբար կոչվում է Սուրբ Երրորդության տաճար, Վրաստանի ամենախոշոր ուղղափառ տաճարն է, որի ոսկե գմբեթը հնարավոր է տեսնել Թբիլիսիի ցանկացած կետից:
Մետեխի շրջան
Վրաստանի տարածքում գտնվող ամենահին բնակավայրերից մեկն է՝ համանուն ժայռի վրա: Խորհրդանիշը՝ 12-րդ դարին թվագրվող Մետեխիի հայտնի եկեղեցին է, որը գտնվում է Թբիլիսիի պատմական թաղամասերից մեկում` տպավորիչ ժայռի գագաթին, որտեղ, ըստ տեղի լեգենդի, 8-րդ դարում նահատակվել է քաղաքի հովանավոր սուրբը: Միջին դարերում կառուցված Մետեխիի եկեղեցին բաղկացած է երեք օբսիդից, որոնք նայում են դեպի արևելք և չորս բարձր սյուններից:
Սուրբ Գևորգի եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցին Վիրահայոց թեմի առաջնորդական նստավայրն է։ 13-րդ դարում կառուցված այս հոյակերտ տաճարը գտնվում է Թբիլիսիի սրտում։ Հովնաթան Հովնաթանյանի որմնանկարներով զարդարված տաճարի բակում են հանգչում Սայաթ Նովայի, ռուսական կայսրության հայ մեծանուն զորավարների աճյունները։
Ի՞նչ կարելի է վայելել Թբիլիսիում
Խոհանոց
Ամենահայտնի ուտեստը, որը պետք է համտեսել այստեղ խաչապուրին է: Խաչապուրին վրացական ավանդական ուտեստ է՝ խմորով և պանրով։ Դրա յուրահատուկ տեսակներից է աջարական խոշոպուրին, որը պանրով և ձվով բաց կարկանդակի տեսակ է: Ավանդական մեկ այլ ուտեստներից է՝ խինկալին. խմորե պարկեր, որոնց մեջ լցոնված է մսի ֆարշ: Վրացական ավանդական հացը Թոնրիս պուրին է, որը նույնպես շատ համեղ է: Այն խրթխրթան է, ունի փխրուն միջուկ: Հացը թխում են թոնրի մեջ:
Գինիներ։ Վրացական գինիներն ունեն ավելի քան 8000 տարվա պատմություն: Վրաստանը համարվում է գինու ծննդավայրերից մեկը: Սապերավի խաղողի գինին ամենահայտնին է և ամենատարածվածը Վրաստանում: