Please Wait

We are processing your request

Ամրագրեք թռիչք դեպի.

TEL-AVIV (TLV)

ից 59 €

Adults

16+ years at the time of travel

Teens

12-15 years at the time of travel

Children

2-11 years at the time of travel

Infants

Under 2 years at the time of travel

*You can only select a maximum of 9 passengers (Excluding Infants on Lap) per booking.

Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Թել-Ավիվ

Թել- Ավիվ

Թել- Ավիվը կամ Թել Ավիվ-Յաֆֆան Երուսաղեմից հետո Իսրայելի երկրորդ ամենամեծ քաղաքի պաշտոնական անունն է: Որպես երկրի տնտեսական, վարչական և մշակութային կենտրոն ՝ այն գրավիչ է զբոսաշրջիկների, գործարարների և պարզապես լողափի սիրահարների համար:

Թել- Ավիվը ժամանակակից քաղաք է՝ կյանքի կենսուրախ ռիթմով: Այստեղ կարող եք հաճույքով աշխատել և հանգստանալ: Քանի որ Երուսաղեմը ՝ պետության մայրաքաղաքը, միշտ չէ, որ խաղաղ է, Իսրայելի կառավարության հաստատությունների մեծ մասը գտնվում է Թել- Ավիվում, որը կարելի է համարել երկրի վարչական մայրաքաղաքը: Այստեղ են գտնվում նաև տեղական բանկերի, թերթերի, հեռուստատեսության, բազմաթիվ հետազոտական և կրթական հաստատությունների գլխավոր գրասենյակները: Թել- Ավիվը հայտնի է իր լողափերով և ակումբների, ռեստորանների , ինչպես նաեւ՝ դիսկոտեկների աշխույժ գիշերային կյանքով:

Թել- Ավիվը հարևան քաղաքների հետ (Ռամատ Գան, Գիվատայիմ, Բաթ Յամ, Հոլոն, Բնեյ Բրակ, Պետահ Տիկվա, Ռամատ Հաշարոն, Ռիշոն Լե Ցիոն, Հերցլիա) կազմում է ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Գուշ Դան քաղաքային կոնգլոմերատը՝ Իսրայելի ընդհանուր բնակչության ավելի քան 40 տոկոսը: Թել- Ավիվն ունի միջերկրածովյան կլիմա. տաք ամառներ, ցուրտ և անձրևոտ ձմեռներ, իսկ աշունն ու գարունը ամենահարմարավետ եղանակներն են: Տաք սեզոնի միջին ջերմաստիճանը 28 ° C է, մինչդեռ ձմռանը երբեմն իջնում է 5 ° С-ից ներքև:

Պատմություն

Թել- Ավիվի առաջին բնակավայրերը հիմնադրել են Արևելյան Եվրոպայից և Մերձավոր Արևելքից հրեա ներգաղթյալները, որոնք Ավետյաց երկիր են եկել ազգային ինքնորոշման գաղափարների և ազգային-կրոնական գաղափարախոսության հիման վրա։ 1870-1880 թթ. հին նավահանգստային Յաֆա քաղաքի ավազուտների շրջակայքում հիմնվել են Թել- Ավիվի առաջին բնակավայրերը: Բայց քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է 1909 թվականը, երբ Յաֆֆայից հյուսիս գտնվող հրեա որոշ բնակիչների նախաձեռնությամբ ստեղծվեց Ախուզատ-Բայթ բնակավայրը («Տան տարածք»): 1910 թվականին այն վերանվանվեց Թել- Ավիվ, որը եբրայերեն նշանակում է Գարնան բլուր կամ Վերածննդի բլուր, որի մասին Թանախում գրել է Եզեկիել մեծ մարգարեն: Ժամանակի ընթացքում Թել- Ավիվը զարգացավ և ընդլայնվեց դեպի արաբական և հրեական շրջակա բնակավայրեր ՝ Յաֆա, Ռամատ Գան, Գիվաթայիմ, իսկ 1950 թ․ միացվեց հին Յաֆֆային ՝ դառնալով Թել- Ավիվ- Յաֆֆա կոչվող մեկ քաղաքապետարան:

Տրանսպորտ

Հասարակական տրանսպորտը շահագործում է «Դեն» կազմակերպությունը: Տոմսի արժեքը 5,90 շեքել է (նոր շեքել): Քաղաքի հիմնական փողոցներում կան նաև երթուղային տաքսիներ, որոնք կոչվում են Մոնիյոտ Շերուտ: Ուղևորության արժեքը 7 շեքել է: Նրանք նույնիսկ աշխատում են Շաբաթի (ուրբաթ երեկո և շաբաթ)ընթաքում :

Լողափ

Նույնիսկ եթե առաջին հայացքից մի փոքր անսովոր է հնչում, բայցևայնպես Թել- Ավիվը արևայրուք ընդունելու լավագույն վայրն է։ Այդ պատճառով լողափը Թել- Ավիվի լավագույն վայրերից է, քանի որ այնտեղ իսկապես զգում ես ինչպես արձակուրդում: Ձգվելով մի քանի կիլոմետր՝ լողափը հիշեցնում է Մայամիի և Բարսելոնայի խառնուրդը՝ հիանալի մանր ավազ, սպորտով զբաղվելու վայրեր (լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, մարզասարքեր), ինչպես նաև՝ բազմաթիվ բացօթյա սրճարաններ և ռեստորաններ, որտեղ կարող եք ճաշել, սրճել, պարզապես հանգստանալ՝ ծովային տեսարանով հիանալիս: Լողափերի սեզոնը սկսվում է մարտի կեսերից և տևում մինչև հոկտեմբերի կեսը, իսկ երբեմն էլ՝ մինչև նոյեմբերի սկիզբ: Լողափին կարելի է վարձել պարկելաթոռ և անձրևանոցներ ՝ 15-20 շեկելով:

Յաֆֆա

Յաֆֆա ամրոցը աշխարհի ամենահին նավահանգստային քաղաքներից է: Սա հին քաղաքն է: Միջնադարյան նեղ փողոցներում տեղակայված են ձեռագործ զարդերով և բոլոր տեսակի աքսեսուարներով բուտիկներ: Յաֆֆա ժամանող զբոսաշրջիկների հասանելիության սահմաններում է գտնվում Սուրբ Պետրոսի ֆրանցիսկյան վանքը, որն ամենամեծ շինությունն է այդ տարածքում:

Յաֆֆայի տոնավաճառը կատարյալ վայր է՝ հնության սիրահարների համար: Կան հրեական և արաբական զարդեր, ավանդական մոտիվներով դրամապանակներ, ժամացույցներ, գորգեր և տարբեր տեսակի այլ իրեր։

Եթե քաղցած եք, ապա կարող եք այցելել Կարմելի շուկա: Սա փողոց է, որի երկու կողմերում կան բուտիկներ, որտեղ վաճառվում է ամեն ինչ՝ թարմ մրգեր և բանջարեղեն, ձուկ, ծովամթերք, քաղցրավենիք, սուրճ, համեմունքներ և այլն։ Երբ խոսում ենք սննդի մասին չի կարելի չհիշատակել Sarona Market-ն՝ առևտրի կենտրոն, որտեղ մեկտեղվել են տարբեր ռեստորաններ, կրպակներ՝ ճապոնական, մեքսիկական ուտեստներով, գինու բարով, բուրգերներով և սթեյքերով, քաղցրավենիքի խանութներով, ձիթապտղի յուղի, համեմունքների, թխվացքի, հյութերի, սուրճի և այլնի լայն ընտրությամբ: Հարկ է նշել, որ Sarona Market բաց է նաև Շաբաթ օրը:

Շարոնի հրապարակից ոչ հեռու գտնվում է Ռոտշիլդի ճեմուղին՝ Թել Ավիվի խորհրդանշական զարկերակը: Այստեղ կան բազմաթիվ կանաչ տարածքներ, որտեղ տեղացիները սիրում են հանգստանալ, բազում ռեստորաններ, սրճարաններ և ֆինանսական հաստատությունների գրասենյակներ: Ռոտշիլդ ճեմուղին լի է համբուրգերների, կարտոֆիլով ֆրիի, սենդվիչների, հոթ-դոգերի և խմիչքների կրպակներով, ինչպես նաև՝ բազմաթիվ գիշերային ակումբներով: Թել- Ավիվ- Յաֆֆան Իսրայելի ամենագեղեցիկ քաղաքներից է՝ իր ուրույն ոճով և առանձնահատուկ ապրելակերպով: Եթե այցելում եք Իսրայել, մի մոռացեք մի քանի ցերեկ և գիշեր անցկացնել այս գեղեցիկ քաղաքում, որը ծնվել է Միջերկրական ծովի անապատային ավազաթմբերի վրա: