Latest News

FLYONE ARMENIA-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

25 հոկտեմբերի, 2024
Anonymous

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 27-ից Ռուսաստանի Դաշնությունից մեկնող չվերթերի հաշվառումն անվճար է լինելու բոլոր օդանավակայաններում: Այժմ դուք կարող եք հաշվառվել ինչպես առցանց, այնպես էլ օդանավակայանում՝ առանց հավելյալ վճարների:

Հիշեցնենք, որ այլ երկրներից , ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ԴԵՊԻ Ռուսաստանի Դաշնություն մեկնող ուղևորների համար շարունակում են գործել են հաշվառման հետևյալ պայմանները.

Հաշվառումը հասանելի է թռիչքից 30 օր առաջ՝ հավելավճարով, կամ ամրագրման ընթացքում, եթե ընտրել եք նստատեղը։ Բացի այդ, կարող եք օգտվել անվճար հաշվառումից, որը բացվում է թռիչքից 7 oր առաջ և փակվում է թռիչքի ժամից 4 ժամ առաջ: Անվճար հաշվառումն իրականացվում է www.flyone.am կայքում կամ համանուն հավելվածում:

Մաղթում ենք Ձեզ հաճելի թռիչք և սպասում մեր օդանավում:

.